Յայտարարութիւն

Thursday, January 26, 2012

Թերթօն 14 - Մեր Հոգսերի Ձմեռը ... 1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Նման մի հարուստ հայ էր նաեւ Արտյոմ Ատալյանը, որը միջինասյական տար ածքներում հասել էր շոշափելի հաջողությունների: Նա եկավ ու դարձավ վսեմաշուքի գլխավոր՝ վսեմափայլ խորհր դականներից մեկը: Եկավ ու զարմացավ, որ իր ազգակիցները` մոտ երեք միլիոն հայեր աշխատելու ցանկությամբ մտահոգված, հեռանում են երկրից:
Բազմաթիվ առիթներով, թե' պաշտոնական, թե' մտերմական ասուլիսների ժամանակ ուսուցանում էր ազգովին հարստանալու մի շարք փորձված եղանակներ, առանց աշխատելու`նա հուշում էր ճիշտ ուղին, իսկ հայերը չէին հավատում, որովհետեւ հայերը հրեաներ չէին:
Հայերը պարզապես վաղուց գիտեին, որ անհնար է հարստանալ չաշխատելով: Դրամափոխանցման ու բանկային կարուսելի հրեական աճպարար «հայորդին» զուր չարչարվեց մի վեց ամիս` որպես խորհր դական ու հիասթափված գնաց նավարկելու Սենայի, թե' մշուշոտ Թեմզայի ջրերում:
Այսպես մոտիկ` հեռվից , հեռու` հեռվից, գալիս էին...հեղափոխության շնչով ու հայրենասիրության անխառը երգչի Չարենցի ասած «Իմ ընկեր» Լիպոներն ու անգամ` Սեպուհները, գալիս էին, դառնում նախարարներ , խորհրդականներ , մտնում էին ցուրտ ու խավարը բնակարաններից խորդացած, աշխատանքի կարոտ հայորդիների սիրտը, նախ` զարմանում, քիչ անց` զայրանում, հետո` մեկեն հուսահատված, որ հայրենաբնակ ցեղակիցը քաղցած ու մրսած էլ չի ոգեւորվում ու չի' փառաբանում իր խիզախ վերադարձը,նեղացած ու չգնահատված հեռանում էր ավետյաց երկրից այլեւս չվերադառնալու հաստատ վճռականությամբ:
Իհարկե ժողովրդի վիճակը չէր փոխվում , բոլորն էլ զգում էին, որ խորհուրդներից զատ դրամ է հարկավոր: Եղածն էլ արագ սպառվում էր: Այդ օրերին մարդիկ արդեն անգործությունից չձանձրանալու, հերթերում չխենթանալու համար հաշվում էին աշխարհով մեկ ցըվրված գերհզոր , հարուստ հայերին...
Օ~, նրանց թիվն էլ քիչ չէր, պարապության անհաշիվ ժամերին փնտրել, գտել ու հաշվել էին մոտ երեքհազարից ավել հայերի, այդ հայերը, իհարկե , համառ աշխատանքով, ո'չ թե «ատալյանական» մեթո-դով հասել էին հեքիաթային հարստության:
Հացի հերթերում, փողոցում վառվող կրակի շուրջը բոլորած` մտքով ամեն մի հարուստից նվեր ակնկալելով պատկերացնում էին, որ կբացվեն փակ գործարանները կլինի աշխատանք ու իրենք աշխատելով ոտքի կկանգնենք: Այդ զրույցները անվերջ շարունակվող, ծնում էին ցանկալի ապրեցնող լեգենդ:Ծնված, բայց դեռ չշնչավորված պատումը` փշրվում էր նողկալի ազերիների համատարած շրջափակումով, մյուս` ոչ բայրացկամ հարեւանների բութ ու կույր չկամությամբ:
Միջազգային օտար արժույթաբանկերի խարդավանքով : Եւ' խարույկի պես բոցավառված երազը, կրակի հետ էլ մարում էր , ու մարդիկ մտքերով տարված, սառած հացը թեւատակերին բարձրանում էին ցուրտ ու մութ բնակարանները, հուսալով` լուսաբացը, գուցե մի հրաշք արարի:
Լուսաբացն էլ կրկնվում էր , նախորդ բոլոր երազային լուսաբացների պես: Բայց ցանկացած զրույց բոլորն էլ գիտեն, հենց այնպես չի ծնվում:
Զրույցների երկարող շարքը ուռճացած հասնում էր վերեւները , կամ էլ, վերեւներից ալիքված գալիս էր վար ` մարելու ժողովրդի բորոքված մտքում ու սառած սրտերում: Այդ օրերին էլ պարզվեց , որ անկախ ազատ Հայաստանի կոչին անսալով աշխարի բոլոր հարուստ հայերից կազմված պատվիրակություններ են եկել ՀԱՅՐԵՆԻՔ, շատերը առաջին անգամ, եկել են արյան կանչով, էլ ավելի շատերը կգային, եթե հրավիրողները չընտրեին հարուստներից` առավել գերհարուստներին:
Հիանալի միջոցառում էր: Առաջինը`քաղաքի ազգաբնակչությունը հրաշքով հոսանք ունեցավ, այսինքն` բնակարանները նախկինի պես լույսով լուսավորվեց, հեռուտացույցին կարոտած մարդիկ փողոց գնալու ցանկություն չունեին:
Նրանք նստած տանը լսում էին ուղիղ եթերային հաղորդումը`դարի հարուստ զավակները՝ քո ազգակիցները իրենց ապրած հեռուներից թողած ու հետաձգած հազար ու մի գործեր եկել հավաքվել էին տանը` մեր ու իրենց բռաչափ Հայրենիքում, հրաշալի ու պայծառ լույսերով լուսավորված սրահում:
Երջանիկ, սիրտ ու հոգի լույսով օրհներգող ժամեր ...խոսում էին բարձր մարդկային` արժանիքներից, ազգային հզոր արժեքներից, խոսում էին, իսկ ժողովուրդը` երջանկությունից սիրտն ալեծուփ` մեղմ քնքշանքով լցված արտասվում էր , արցունքների մեջ լույսերն ու հույսերը մարգարիտների նման ու ավել անգին շողում էին, փողփողալով ծիածանվում, նրանք հրաշք հայորդիները՝ օրվա Նոյ նահապետների նման եկել էին իրենց հզոր, գերարդիական տապաններով, անկեղծորեն իրարից խոսելու հերթ էին խլում` համոզելով, որ թեկուզ համաշխարհային ջրհեղեղ լինի, մեկ է, մենք հայերս ազգովին փրկված ենք, մեր վերածննդի երրորդ հազարամյակի առաջին օրը սկսվել է իրենց գալով, ու խոստանում էին հավաքվել ամեն տարի` հաշվետու լինելով մայր հայրենիքի ժողովրդին ու կառավարության նորընտիր կազմին, արված շենացնող գործերի մասին:
Շար . 14

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝