Յայտարարութիւն

Friday, January 27, 2012

Թերթօն 15 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Հավաքվել էր երկրի իշխանությունը շրջապատված արվեստագետներով` երկրի փաստացի մտավոր հարստությամբ, աշխարհի հզոր դրամատերերը՝ ուրախ սրտով խրախուսում էին բոլորին:
Նրանց ցանկությունն ու խոսքը անկեղծ էին:
Ամենքն էլ ուրախ ժպտում էին: Հերթով մոտենում խոսափողին, ներկայանում եւ խոստանում անել հնար ավորինը երկիրը շենացնելու համար:
Հունաստանից եկել էր Վարուժան Գնունին,
Վենեսելուայից ութսունամյա Զարիկյանը,
Կանադայից` Գեւորգ Քոլոյանը,
Անգլիայից` այդ օրերին «Արմենթոյի» տնօրեն` Ռուբեն Թերզյանը,
որն էլ իրեն մեծարեց, որպես տնտեսության ֆիդայի...
Ֆի~դային... ՖԻ~ԴԱՅԻՆ` այդ օրերին, հետագա մի քանի տարիներին անգամ ամենանշանավոր հեղինակությունն էր երկրում:
Անգլիայից Վարդան Ուզունյանը, որն արդեն մեր հայկական կոնյակը վաճառում էր ութը երկրների: Ի~նչ օրեր էին...
ԽԻ~ԿԱՐՅԱ'Ն, հյութե~ղ ազգասիրության սնունդով ճոխ ու լի՝ սիրտ ու բերանով ե~րազի օրեր ...
Մոտենում էին բեմառաջքին, իրար ճարտարությամբ գերազանցելով, խուստումներ տալիս: Ամեր կիահայ նախկին սկաութական Արա Բաղդասարյանը գտնում էր ճիշտ է.
-Բարձրացի'ր եւ բարձրացրու» թևավոր խոսքը, որով դարուկես ապրել էին հազարները, դիմանալով դր սերի ճնշումներին:
Լիբանանից Հովսեփ Սեֆերյանը` հայտնի կաթնագործ, պնդում էր ավելի լավ է մեկ մոմ վառել,քան` խավարը անիծել:
Քրքի ներկայացուցիչը` Հարութ Սասունյանը , հենց այդ օրերին երկիր էր հասցրել քսանչորս երրորդ ինքնաթիռը օգնության բեռով:
Այսօր արդեն հարյուր վեցերրորդ ինքնաթիռն էր տեղ հասել:
Կանադայից եկել էր Պերճ Մսրյանը, շատ-շատ էին նրանք, խոսեցին բոլորը, շատերին մենք բնականաբար չէինք կարող լսել:
Հեռուստածրագիրը նրանց խոսքը գրանցեց գալիք օրերի համար:
Կարեւորը այդ օրը բոլորն էլ ոգեւորված ու անկեղծ էին առ Հայրենիք սերն էր իշխում:
Խոսեցին նաեւ` հայաստանաբնակներից նոր նոր հարստացող այրերից Եսայի Ստեփանյանը, որն հետագայում հասցրեց ճիշտ «կողմնորոշվել» ու չաղքատացած, ժամանակին հեռացավ երկրից, խոսեց Գեւորգ Վարդանյանը, որին մինչեւ օրս էլ չի հանդուրժում Վանոն, ու հետաքրքիր է, որ Վարդանյանը այսօր զբաղեցնում է Վանոյի տեղը, իսկ՝ Վանոյին հավաստի աղբյուրները պնդում են պիտի դատեն, եթե չհասցնի ծլկել` ինչպես մյուսները, ինչպես Եսային՝ թռան իրենց փայն առած, համ էլ փրկվեցին փախչելով: ժամանակին նոր նոր հարստացող Վանոն էր ցանկանում Վարդանյանին դատել:
Ամեն ինչ արագ շրջվում էր: Ահա այսպիսին էր մոմով ու նախապատմական շրջանի վառարանով ապրող քաղաքը` վեց յոթ տարի առաջ: Քաղաքն ու ժողովուրդը նման էին Մուրացանի միամիտ Հասարակաց որդեգիր դարբին Գեւորգին, որն հավատալով ազգայինների խոստումներին մոռացավ դարբնի կերակրող մուրճը ու հանուն «երգի» հավատաց ու սպասեց բարերարների օժանդակությանը:
Նրանք խոստացել էին հոգալ Գեւորգի ուսման հարցը: Իրենց քեֆերին հաճախ էր երգում դարբին տղան: Մուրացան կարդացողները, Գևորգի բախտից տեղյակները սուսիկ ու լուռ հեռանում էին, Գնում էին ոչ միայն պարապի ճանկերում հայտնվածները, գնում էին նաեւ նոր հարուստներից շատերը:
Գնում էին դրսում մտերիմներ ունեցողները :Հարստացածներին հավաքած կապիտալը հույս էր ներ շնչում, թե օտարության մեջ էլ ավելի արագ կհարստանան: Գնում էին, գնում էին բոլորը:
Գալիս էին հատուկենտերը նրանք էլ հույս էին փայփայում, որ դրսում շահած կապիտալով կարող են դիրք ու իշխանության հասնել նոր կերտվող հարազատ երկրի վերին օղակներում: Բոլորն էլ հասկանում էին հին սոցիալիզմը ետ չէր գա: Երկրի ներկա իշխանական մեխանիզմները առեւրեուույթ բացել էին գործարարների համար հսկա երկրի տարածքները: Նրանք իրենց առերես անտարբեր թվացող կեցվածքով, իրականում կեղծ, իբր խաբում ու գայթակղեցնում էին հազարավոր միամիտների:
Շար . 15


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝