Յայտարարութիւն

Saturday, January 28, 2012

Թերթօն 16 - Մտր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Ազատ, շուկայական հարաբերությունների քողի տակ հյուսել էին իրենց ամուր ցանցը , բոլոր կարեւոր հանգույցները, իշխանության հիմնական լծակները գտնվում էին էլ նախկինների դաստիրակած ու նրանց կրթած ժառանգների ձեռքին: Հին սովորություններով ամրագրված կոմունիստների գործին կյանքը նվիրաբերած գործիչների, ԿԳԲի հավերժ մնայուն գործակալների զավակներն ու թոռները ամենուր կային, նշանակումներով, ընտրացուցակներով ազատության ծխածածկույթով, ազգանունները փոխած, կենսագրության էջերը բազմաթիվ անգամ մաքրագրած երրորդ սերունդը լծվել էր հինը քանդելու, նախ`քանդելու, գործընթացին:
Թավշյա հեղաշրջումներով, նոր գերհզոր խնամակալների խրախուսող վարկերին արժանանալու մտադրությամբ` նրանք այս նոր տղերքը ամենուր քանդում էին արտադրության գործող կառույցները:
Այդ պատճառով հաճախ իրենք օգնում ու խրախուսում էին հեռացողներին, նվիրելով հազարավոր դիվանագիտական գրանցումներով անձնագրեր:
Երեք միլոնանոց Հայաստանը այդ տարիներին աշխարհի մաքսային կառույցներին «շշմեցրել» էր իր հզոր ստվարածավալ աշխատակազմով:
Օտար ոչ մի լեզու չիմացող , բայց առեուտրի լեզուն յուրացրած հազարավոր հայ կանայք ճամպրուկներով շրջում էին Չինաստանից մինչեւ ֆրանսիաները, երկիր ներկրելով այն բոլոր ապրանքների քանակախմբերը , որն ապահովում էր մեծ շահ:
Այդ օրերին Հայաստանի բոլոր մեծ ու փոքր շուկաներում ամեն ինչ հնարավոր էր գտնել, շնորհիվ հասուն ու փորձված առեւտրականների: Էմիրաթներից , Սինգապուրներից ու աշխարհի նոր նոր հզորացող արտադրական կենտրոններից բերված ապրանքները միջազգային շուկաներից ավելի էժան էին, բայց անգամ այդ մատչելիությունն էլ ժողովրդի համար անհասնելի արժեք ուներ: Ազգաբնակչության մեծ խավը մատնված էր անտարբերության, աշխատատեղեր չկային:
Սովորական գործազուրկ քաղաքաբնակ ու գյուղացին ունեին իրենց գրպանին մատչելի շուկաներ , որ տեղ արեւելյան անորակ ապրանքները անմիջապես ներկրվում էին Վրաստանով, Թուրքական ապրանքներ էին բերում մեզ շրջափակման մեջ պահած Թուրքիայից:
Գործարար ու բազմաթիվ ճարպիկ կանայք հազար ու մի տուրիստական երթուղիներով հասնում էին հեռավոր երկրները, ճակատագիր էր , լինում էին նաեւ ցավալի վրիպումներ:
Շատերը այդ օրերին աղքատացած ստիպված սկսում էին զրոյից, կամ էլ հուսահատված ավելացնում էին աղքատ ծածկ ու տանիք, ինչք ու բնակարան կորցրած դասի շարքերը:
Առեուտուրը ամենուր ծաղկում էր, հարուստը հասնում էր հեռու երկրներ, աղքատն ու նոր սկսողը` քաղաքի ձեւավորվող շուկաները:
Բոլորն էլ զբաղված էին, պարապ մարդ չկար: Անգամ թոշակառու երաժիշտները տեղավորվել էին քաղաքի հանգույցային ու մարդաշատ գետնուղիներում, եւ հին օրերից հիշատակ մնացած գործիքներով նվագում էին շրջապատված բացբերանների, դատարկապորտների ստվար խմբերով: Անցորդներից մեծ մասը մի պահ կանգ էր առնում, մանր դրամ էր դնում տուփի մեջ ու շարունակում ճանապարհը:
Երկիրը համատարած նոր կուրս էր ընտրել` ժողովրդին ընտելացնել աղքատանալուն ու մուրալուն, չնչին կոպեկներով՝ գիտելի'ք, ո'ւժ, վաճառելու եւ համատարած աղքատացման գործընթացը թափ էր հավաքել, հազարավոր դպրոցական տարիքի հայ երեխաներ բառացիորեն սկսել էին մուրալ:
Այդ օրերին բոլորն էլ հիշում էին ժլատ բոշայի, նրա միակ էշի պատմությունը:
Երբ բոշան էշին այնքան երկար չկերակրեց, հավատալով, որ քաղցին ու'շ, թե' շուտ, է'շը կընտելանա: Բոշայական գործընթացը տխուր վերջաբան ունեցավ, էշը` սատկեց: Մեռավ, փոշիացավ, մանանեխի հատիկի չափ փոքր հավատը: Բոշայի հոգեբանությունը, որդեգրած իշխանությունները օր-օրին պակասեցնում էին աշխատատեղերը: Փակում էին գործարաններն ու անգամ մանր ,տեղական հումքով աշխատող ձեռնարկությունները, սառեցնում էին արտադրական ծավալուն գործընթացները, պարզ էր նպատակը: Նրանք կատարում էին վարկատու ընկերությունների պատվերները, եւ աշխատողներին մատնում պարապության, ու գործարանը՝ կարողունակ, տեխնիկապես՝ հագեցած, չնչին գումարներով սեփականաշնորհում:

Շար . 16

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝