Յայտարարութիւն

Tuesday, January 31, 2012

Թերթօն 19 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Երկրորդը`իրենք թալանածը դրսերում վերածեցին կայուն դրամի , անշարժ գույքի, տոկոսախաղով , գլխապտույտ արագությամբ կուլ տվեցին սրբեցին բոլոր արժեքավորն ու հիմա էլ արդարանում են, որ աշխարհը՝ մարդու
իրավունքների հովանավորյալ հզոր պետությունները անգամ ունեն անտուններ:Մոռանալով ,որ նրանց անտունների հոգսն ու իրավունքները պաշտպանվում է պետության կողմից:
Անտունը` դրսում ավելի շատ նպաստ է ստանում, քան երկրում մեկ տասնամյակի ընթացքում աղքատության գիրկը գլորված հայրենակիցդ, որը դեռ տունը չի կորցրել ու համարվում է ընդհամենը՝ կենսաթոշակառու, մարդ , որը ողջ կյանքի հիմնական մասը աշխատել,շենացրել է երկիրը:
Նման անհեթեթ ու ցինիկ համեմատություններով առաջնորդվող ղեկավարների թիվը շատ-շատ էր հայրենիքում:
Ու ցավով համոզվում էիր , որ այդ նորաթուխ սեթրակները քո ազգից չէին, ուղղակի հայերեն գիտեին, նրանք ներսում ապրած օտարներից էին: Ապրել էին քո հարեւանությամբ՝ նույն փողոցում ու նույն՝ քաղաքում, որտեղ մարդկային կապերը ավելի թույլ են քան գյուղերում: Գյուղի հարստացողը, եթե կար այդպիսին, նա գտնվում է համագյուղացիների արթուն հայացքի տակ, գյուղում նման բարոյազրկումը անհնարին էր:
Քաղաք կոչվածի բարոյականությունը անհամատեղելի ու անպատմելի էր:
Հարյուրամյա հեռվից նորից ժամանակն է հիշեցնելու ԱԼԻՇԱՆԻ խոսքերը.
-«Թողնելով ուրիշ թանձրագույն հոգերը, ինձի կերեւնա թե մեր ազգի գլխավոր հոգը եղած է մեկ չափազանց շահասիրություն մը, հանդերձ կծծիությամբ եւ դյուրակեցության սեր իր ուժը ծախսած է շահի համար ,շահը` դյուրակեցության համար:Ասոնցմով քաղաքականությունը եւ բանականությունը ծաղկեցնել չէ կրցած, վանսզի անոնց միջոցը, որն են ստակ եւ եռանդն սրտի, ուրիշ բաներուն ծախած է»:
Թշվառության եզրին հասածներից շատ քչերը ուժ գտան բարձրաձայն մուրալու,մի մասը հենց ի շահ ժողովրդի ու նրա անունի, հանուն հավաքականու
թյան զինվորագրվեց լռելու գործընթացին ու վախճանվեց.
Լույս դարձավ նշանավոր երգիչ Նառ Հովհաննիսյանը, նովելիս Նար-Դոսի զավակը դիմացավ, դառնալով գալիք պատումների համար ուսուցանող լեգենդ: Ի շահ ազգի նա լռեց ու չասաց .-«քաղցած եմ», իսկ թոշակը՝ վաստակած ամիսներով ուշացավ, չհասցրեց փրկել վաստակաշատ
արվեստագետին: Ավելի ցնցող ու քաղաքականացված դեպքի ականատես դարձավ երեւանաբնակը: Այդ օրերին: Ինչոր մեկի դրդմամբ տասնվեցամյա ավանցի Կարոն քրոջ ու եղբոր հետ սահնակի վրա տեղավորելով քաղցից մեռած մոր դին Ավանից հասցրել էր հրապարակ ու մի ամբողջ, օր մայրաքաղաքի հրապարակում տեղավորված, սավանով փաթաթված մոր դիակի կողքին հավատում էր , որ իշխանությունները, գոնե կթաղեն իրենց վերջին կերակրողին:
Ցուրտ էր, ու ձյո'ւն , գետինը՝ սառած, իսկ իշխանավորները հող փորելու ուժ չունեին: ժողովուրդը հասկացավ, որ մեռնելու ի~րավունքն էլ նորերը դեռ խորհրդարանով չեն ամրագրել:
Ինքդ նախորոք պիտի ընտրեիր քո տեղը, ու ուժերիդ համապատասխան գերեզմանը՝ մարդավարի թաղվելու համար , ուրիշ ելք չկար:
Այսինքն շատերը արդեն դագաղ գնելու դրամ էլ չունեին: Սովորական դարձան գիշերային թաղումները: Թաղում էին ինչպես գործող ռազմաճակատում, բայց առանց համազարկի ու առանց ավելորդ իրարանցումի, սուս ու փուս, հարեւաններով, գիշերով, գերեզմանոցի մոտակա բարձիթող տարածքներում,որն անցնում էր սովորաբար բանուկ ճանապարհների կողքով մի կերպ փոս էին փորում ու թաղում էին:

Շար 19

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝