Յայտարարութիւն

Sunday, January 15, 2012

Թերթօն Յ - Մեր Հոգսերի Ձմեռը ...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Միտինգներով իշխանության հարթակը բարձրացած այրերը համառորեն դեռ զբաղված էին հին կարգերի վարքաբեկումով, նրանց ու չարքաշ ժողովրդի ձեռքերով կառուցած գործող համակարգի անդարձ ոչնչացմամբ:
Բանվորին, բնականաբար , պտուտակ գողանալու համար չէին պատժում, որովհետեւ գիտեին, որ գր պանում հզոր ու ծավալուն հաստոցներ չեն տեղավորվի:
Պտուտակն ու մեխը` բանվորին, ցեխն ու արտադրա
մասը` իրենց, ահա այս ինքնատիպ հավասարության ոգով սկսված համատարած սեփականաշնորհումը շարունակվեց ճիշտ այն օրերին, երբ այդ հզոր կառույցները՝ կառուցող ժողովուրդը զբաղված էր տարբեր ու լավ կազմակերպված առևտրազբաղ դաս
ընթացներով ու այլազան միջոցառումներով:
Նրանք կամ միտինգներում էին, կամ զբոսայգի-շուկաներում, կամ էլ ճամպրուկները ձեռքներին կայարաններում:
Ոչ-ոք , ոչ մեկին չէր խանգարում: Բոլորն էլ հայ էին, օտարներ չկային:
Թավշյա հեղափոխությունը կործանված հին հասարակարգի փոխարեն հարթում էր նոր անկա
խության ճանապարհը: Քաղաքական հզոր տեղաշար
ժերի ալիքը կործանել էր բոլոր նախկին կառույցները, իսկ` նորը, հարթակայինը` տեր դարձած թափուր ու լքված կառավարական հսկա տարածքներին, բղավում էր շինիչ գործնթացներից, որի հիմնական նպատակն էր` դասդասել ու շերտատել, կառավարելի դարձնել բռնցքված ժողովրդին:
Ինչպես միշտ ,նման գործընթացը իրագործելը ավելի հեշտ էր, քան ասենք ժողովրդին օգնելը:
Հազար ու մի ցույց արշավներն ու շքերթները, հազար ու մի քայլարշավները հիշեցնում էին միջնա
դարն ու անգամ հին աշխարհի կայսրությունները:
Շերտավորված, կողմնորոշված զանգվածներին հրամցնում էին նոր , ժողովրդին լրիվ անծանոթ պատահական առաջնորդներ:
Առաջնորդների առատությունից հուսաբեկ, հուսա
խաբ մարդիկ միտինգներից ահաբեկված, ավելի շատ արդեն հավաքվում էին բացօթյա շուկաներում, տոնավաճառներում:
Իհարկե, նրանք վաճառելու, կամ գնելու ոչ ցանկություն ունեին, ոչ էլ վաճառվող իրերի կարիքը կար:
Նրանք մարդկայնորեն ցանկանում էին լիցքաթափվել, քաղաքականացված մթնոլորտը բոլորին էլ` ու~շ թե' շուտ, պիտի դարձներ ջղագար, մարդիկ բնազդների թելադրանքով կուտակվում էին շուկաներում, զննում նկար ու գիրք, հին օրերի փառքը հիշեցնող անշուք խունացած շքանշաններ , հազար ու մի առարկաները:
Տեղատարափից հետո սնկանման շատացած տաղավարները, վերնիսաժները, սեղանիկներն ու սուփր աները` գետնատարած թերթի կամ սփռոցի մակերեսին լցված իրերը ձգում էր պարապի, անորոշության գիրկը ընկղմված մարդկանց: Նրանք հավաքված գլուխ-գլխի , երբեմն էլ գլխիկոր , ոգեկոչում էին ազգի մեծերին:
Հարկի, անհարկի պարծենում նախնիների փառքա
պսակների ցոլանքներով, հրճվում, երեխայի պես հաճախ խանդավառված ժպտում` հատ ու կենտ հյուրին, օտարին, զբոսաշրջիկին, երբ վերջինս երկար զննելուց հետո չնչին գումարով տեր էր դառնում, որեւէ իրի, լիներ դա փայտից փորագրված խաչքար , թե' կոշտ բրդից հյուսված խուրջին, կամ էլ մի զույգ տաք նախշազարդ գուլպա, վերջինիս` գուլպայի կարիքը տեղացին ավելի շատ էր զգում` քան կուշտ ու բարեհոգի, աչքերը զարմանքից ու հիացմունքից չռած օտար զբոսաշրջիկը:
Նրանք գալիս էին, երկար պտտվում մեր աչքերի լուսարձակի տակ` շփոթված, շոյիչ բառերով գովում էին մեր շնորքն ու արարող ոգին, մեր ցավին դիմանալու հզոր կարողությունը:
ՍՈՒՄԳԱԻԹ, ԲԱՔՈՒ, ԵՐԿՐԱՇԱՐժ ու ԱՎԵՐ տեսած ՔՐԻՍՏՈՍԻՑ էլ տոկուն մեր կամքը:
Այնքան եկան գնացին , որ մեզանից շատերը մնացին տոնավաճառներում, հարմարվեցին կենդանի մանեկենի կարգավիճակին:

Շար . 3


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝