Յայտարարութիւն

Saturday, January 14, 2012

Թերթօն 2 - Մեր Հոգսերի Ձմեռը ...1993 ԹԻՎ - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Անջրպետի ահագնացող ձգտումը` մեծանալու, խրախուսված նոր առաջնորդների խիզախումներից դառնում էր իշխող, ավելացնելով կույրերի, խուլերի ու թոթովախոս մոլորված զանգվածների քանակը: Ստացվում էր իշխանությունը` արտոնություններով շրջապատված համակարգը, անկախացման
իրավունքին տիրանալով, նույնը հուշում էր
ժողովրդին` անկախացի'ր եթե կարող ես, բայց այս դեպքում արդեն` իշխանությունից:
Չէ որ իրենք հարթակից մտան պալատ, ու հաջորդ օրը հզոր երկրի քայքայվող իշխանությունը շնորհեց բաղձալի անկախացումը առանց ջանքի:
Ոչ մեկի մտքով չանցավ հարթակից բղավելու.
-ժողովո~ուրդ մենք ուզում էինք անկախություն` մեզ
պատժում էին , հաճախ ոչնչացնում:
Հիմա նրանք տվել են մեր երազածը` անկախությունը:
Ինչ՞ու:
Ոչ-ոք չհարցրեց: Հարցնելու համար էլ խիզախություն էր հարկավոր, չկա՞ր:
-Ի պատիվ իշխանությունների, հարցի պատասխան գտնելու փոխարեն, կարողացան շունչ առնել, հետո արագ ու կտրուկ, վերագտան անելիքը:
Կարճ ժամանակահատվածում հուշեցին մոլորված ժողովրդին իր անելիք:Ամենագլխավորը .
-Հարկավոր էր չաշխատել, բայց ապրել նախկինից ո'չ վատ,ունենալ հանելուկային եկամուտներ , վատագույնը` սոցալիզմի դարաշրջանից կուտակած մի բուռ խնայողու
թյունները, տան եղած բոլոր արժեքավոր իրերը տանել շուկա:
-Սոցալիզմից մաքրագործվելու, ձեռբազատվելու ճշմարիտ ուղին որոշակիորեն պարզ էր, յուրացնել առեւտրի տարրական դասընթացը:
-Իշխանությունները չզլացան, նրանք քաղաքի բոլոր մարդաշատ պուրակներին ու զբոսայգիներին հարող հրապարակները տրամադրեցին առեւտրի կանոնները գործնականում նոր սերտող աչքաբաց քաղաքացիներին
Մարդիկ բերում էին այն ամենը, ինչոր գտնում էին հնարավոր է վաճառել:
Տասնամյակներ առաջ, նախկին իշխանությունները ողջ ժողովրդին պարտադրեցին գրաճանաչ դառնալ, համարյա վերացնելով անգրագիտությունը` ընտելա
ցնելով գրքին ու գրին:
«Կոմունիզմ կառուցողները» ժամանակին խրախուսում էին անգրագիտությունը վերացնելու ջանքերը, պարտադիր ուսուցումից ոչ-ոք չէր կարողանում խուսափել:
Այսօր, արդեն նոր իշխանությունները գրագիտությու
նը յուրացրած ժողովրդին համատարած դարձնում էին առեւտրականներ:
Ինչոր բան, կարևոր չէ թե' ինչ, վաճառելու տենդը թափ էր հավաքում, համաճարակի նման մտնում էր բոլոր պուրակներն ու այգիները:
Վաճառականություն էին սովորում բոլորը արդեն`
նախկին արվեստագետները, արհեստավորները, ուսուցիչները, բժիշկները, բանվորները, ծառայող
ները:
Ով ինչ ուներ , ով ի~նչ կարող էր , բերում էր վաճառելու:
Նկարիչը` տեղում նկարածը, ուսուցիչը` նախ ավելորդ, հետո անգամ իրեն անհրաժեշտ գրքեր , բժիշկը` նախ ժամկետանց դեղեր, երբեմն էլ նոր դեռ չփորձած բժշկական գործիքներ , զինվորը` առայժմ, համազգեստն ու անցած փառքի հնացած շքանշան
ները, դարբինն ու քանդակագործը` հազար ու մի փայտե փոքրաչափ խաչքարեր , դանակ մկրատներ:
Հացթուխն էլ հաճախ հանրային փռից թռցրած տաք ու թարմ հացը:
Այդ օրերին բոլորն էլ ինչ որ բան գտնում էին վաճառելու, ու դա էր , հավանաբար, հիմնական պատճառը, որ ոչ մեկը չէր հետաքրքրվում վաճառվող իրը որտեղից է բերված:
Անձնական ու հանրայինը իրար խառնած` նախ սովորում էին առեուտրի կանոնները: Հարկային տեսուչներն ու առևտուրը վերահսկող կառույցները նոր-նոր պիտի ձևավորվեին: Ամեն ինչ վերահսկում էին թաղային ոստիկանության ներկայացուցիչները:
Անգամ տնային տնտեսուհիները անմաս չէին փողոցային առեւտրից, նրանք էլ հազար ու մի փքաբլիթներ ու տաք կարկանդակներ էին տանը պատրաստում , ու փողոցներում վաճառում :
Ի~նչ ասես կար այդ տոնավաճառ-ցուցահանդեսներում:
Մարդկային մտքի ու հնարամտության` շիտակ արգասիքների հետ, հաշտ ու անվախ, վաճառում էին ամեն ինչ:

Շար. 2


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝