Յայտարարութիւն

Tuesday, January 31, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 25

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

25 Առակներ, որ յայտնի չեն Սողոմոնի անունով եւ որոնք գրել են Հրէաստանի արքայ Եզեկիայի բարեկամները։ 2Աստծու փառքը ծածկում է նրա խօսքերը, թագաւորի փառքը երեւում է նրա հրամանները պատուելու մէջ։ 3Անքննելի են երկնքի բարձրութիւնները, երկրի խորութիւնները, թագաւորի սիրտը։ 4Կրակի բովից անցկացրո՛ւ չմշակուած արծաթը, եւ կը տեսնես, որ այն կը մաքրուի ամէն խառնուրդից։ 5Ամբարիշտներին հեռացրո՛ւ թագաւորի երեսից, եւ նրա գահը պիտի հաստատուի արդարութեան վրայ։ 6Մի՛ պարծեցիր թագաւորի մօտ, մի՛ մօտեցիր մեծամեծների տեղերին, 7որովհետեւ լաւ է, որ մէկը քեզ ասի՝ «Արի՛ վեր, ինձ մօտ», քան թէ գլխահակ խոնարհուես իշխանի առաջ։ 8Խօսի՛ր քո աչքով տեսածի մասին. յանդգնօրէն կռուի մէջ մի՛ նետուիր, որ յետոյ չզղջաս։ Եթէ բարեկամդ նախատի քեզ, խո՛յս տուր, մի՛ արհամարհիր։ 9Գուցէ բարեկամդ քեզ նախատի, 10եւ դու էլ շարունակես քո թշնամութիւնն ու կռիւը, եւ մահուան պէս ծանր լինի քեզ համար։ Շնորհն ու բարեկամութիւնն ազատ են. քո սրտի մէջ հաստատի՛ր դրանք եւ չես նախատուի, այլ հաշտ ու խաղաղ կ՚անցնի կեանքդ։ 11Պատշաճ ասուած իմաստուն խօսքերը նման են սարդիոնով շարուած ոսկի խնձորի։ 12Պայծառ շարուած սարդիոն եւ ոսկի գինդեր են իմաստուն խօսքերը լսող ականջների համար։ 13Ինչպէս ամրան տօթից տանջուողի համար օգնութիւն է ձիւն գալը, այնպէս էլ հաւատարիմ պատգամատարը օգնութիւն է իրեն ուղարկողների համար, որոնք իրենց յոյսը կապել են նրա հետ։ 14Սուտ խոստումներով պարծեցող մարդիկ նման են սաստիկ քամիների, ամպերի ու անձրեւների։ 15Համբերատարութեամբ թագաւորը յաջողութիւն է գտնում, մեղմ լեզուն փշրում է ոսկորները։ 16Երբ մեղր գտնես, որդեա՛կ, կե՛ր չափով. չլինի թէ յագենաս եւ փսխես։ 17Քո ոտքով շատ մի՛ յաճախիր բարեկամիդ մօտ, գուցէ թէ քեզնից կշտանայ եւ քեզ ատի։ 18Սրած սուսեր եւ սուր նետ է սուտ վկայութիւն տուող մարդը իր բարեկամի մասին։ 19Չարի ճանապարհները եւ անօրէնի ոտքերը պիտի կորչեն նրանց չար օրում։ 20Ինչպէս քացախն է անօգուտ վէրքին, այնպէս էլ մարմնին հասած ցաւերից տրտմում է սիրտը։ Ինչպէս ցեցը վնասում է հագուստին, եւ որդը՝ փայտին, այնպէս էլ տրտմութիւնն է վնասակար մարդու սրտին։ 21Եթէ թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթէ ծարաւ է, ջո՛ւր տուր խմելու, 22քանզի այդպէս անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կը դիզես, եւ Տէրը քեզ պիտի բարութիւն հատուցի։ 23Հիւսիսային քամին ամպեր է յարուցում, լիրբ երեսը գրգռում է լեզուն։ 24Լաւ է մենակ ապրել կտուրի տակ՝ անկիւնում, քան թէ բամբասող կնոջ հետ բնակուել մի տան մէջ։ 25Ինչպէս պաղ ջուրն ախորժելի է ծարաւած մարդուն, այնպէս էլ ախորժելի է հեռու երկրից եկած բարի աւետիքը։ 26Ինչպէս որ մէկը խցանելով աղբիւրի ակը՝ խափանում է ջրերի հոսանքը, այնպէս էլ տգեղ է արդարի խոնարհուելը ամբարիշտ մարդու առաջ։ 27Ինչպէս որ լաւ չէ շատ մեղր ուտելը, այնպէս էլ հարկաւոր է յարգել միայն պատուական խօսքերը։ 28Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանուած քաղաքի։


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝