Յայտարարութիւն

Tuesday, January 17, 2012

Թերթօն 5 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվ - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Օտարներին ըմբռնումով գովերգում, եւ' նույնն էլ ստանում օտարից, մեր արածը՝ ավելի շատ ձախավերություն էր, քան ազգասիրություն:
Հատ ու կենտ խիզախ հայորդիները ավելորդ աղմկարարությունից զերծ ապրում էին առտնի հոգսերով: Նրանք էին գիշեր ու զոր շրջում թեժ կետերում` հալածում, հարվածում թշնամուն: Նրանք` մի բուռ նվիրյալներն էին , անդադրուն , անվերջ շրջում ՝ ուժ, հավատ ներարկում դիմակայողներին:
Նրանք`հաճախ արհեստական ծուղակներից փրկվում էին, բայց հաճախ էլ ի դժբախտություն մեզ` թիկունքից զարկված ՄՈՎՍԵՍՆԵՐԻ ու ՍԱՄՎԵԼՆԵՐԻ նման զոհվում էին դառնալով այն թրծող հուրն ու կրակը` որով ամրանում էր հայրենի կավահումքը, գալիք դիմակայու
թյան զրահը:
Նրանք էին ազգի զոհասեղանին անշեջ պահում անմահության կրակը:ժողովուրդը ծովի չափ հզոր ու տարողունակ, հաճախ երեւույթապես ապրում էր իրեն պարտադրած վիճակները: Տարբեր ձգողական ուժերի առկայության տակ ինչպես՝ ծովը, կարողանում էր կերպարանափոխվել, դառնալ հզոր ու փոթորկուն, հրապուրիչ ու ծփացող, ալեկոծ ու կործանող:
Ծովը, ծով էր , ծո~վ հրապույրներով, իսկ ժողովուրդը, ընդհամենը գիտեր ծովի պես ծփալ ու փոթորկվել: ժողովուրդը զրկված աշխատանքից` դառնում էր ամբոխ, դատարկ, մղկտացող որովայն, որը սարսափում է քաղց կոչված բորենուց:
Տուր նրան աշխատանք, եւ քեզ ազատիր նրան կերա
կրելու հոգսից:
Իսկ առեուտուրը չէր կարող բոլորին կերակրել:
Հասկանում էին բոլորը: Հասկանում էին ու մանկամիտ հույսով հիշում , օտարը բարեգութ է, օտարը մեզ սիրեց , եւ մեր տառապանքի չափից հուզված կպարզի ձեռքը:
Ինչպես`Սոկրատին, որին հիմա միայն հույներն են հիշում, Քրիստոսին, որին միայն հայերն են ճանաչում, իսկ՝ հայերին՝ ասում են արդեն ողջ աշխարհը գիտե:
Իհարկե այս ամենի մեջ ճշմարտությանը հավասար չափով, ո'չ ճշմարտություն է շաղախված, բայց որ աշխարհն էլ մի օր սարսափեց մեր ցավից, որ աշխարհում ապրող բոլոր հայերը այդ օրը հավաքվեցին իրենց ապրած երկրների հրապարակ
ներում ԼԵՆԻՆԱԿԱՆԻ երկրաշարժից հետո, քիչ էր մնացել` աշխարհը ի~նքն էլ կորցներ իր ուղեծիրն ու հավարակշռությունը , շեղվեր ուղեծրից:
Սարսափից, կուչ եկած մարդկությունը` դեմքով մի պահ շրջվեց մեզ, եւ մինչեւ օրս դեռ զարմացած նայում է մեր (որն արդեն յոթհազարամյա պատմութ
յան խտացումն է) դիմակայած յոթը տարվա տառապանքին:
Տառապանք ,որն ահագնացող թափով եկավ, ո'ւ զարկեց, հազար ու մի հոգսերով փաթիլավորված, թեթեւ, անտարբեր սառը ձյան տեսքով նստեց Հայաստան աշխարհում:
1993թվականի ձմեռն էր:
Այն օրերի, մենք աճպարարի նման փորձում էինք շրջանցնել` մեր իսկ նվաճած բարձրունքներին կուլ տված անջրպետը, որն արարեցին մեզ համար մեր թշնամիները, ու մեր իշխանությունները:
Անցումը` օտար պարանով, երբ արդեն չունենք պարանի ամրության ո'չ մի երաշխիք, հիշեցնում է
քարաբաղնիսում բուժվող լոռեցի Նեսոյի պատմու
թյանը:
Թումանյանը հրաշալի նկարագրել է Նեսոյի մահից առաջ` հարեւան ու բարեկամ, ի~նչքան փրկվածների են հիշում: Հետո , երբ Նեսոն վերմակների կույտի տակ շնչահեղձ է լինում , հարեւանները արդեն հիշում են բոլոր չփրկվածներին:
Հիշողությունը թռչունի նման թվում է, թե ազատ աննպատակ ճախրում է, բայց ավելի շատ ցավ ու ափսոսանք է առաջացնում. Ահա հենց այս պահին ես հիշում եմ Հարավսլավական ինքնաթիռը, որը չհասցրեց բեռնաթափվել Փարաքարում, Արմավիրի ու Էջմիածնի մայրուղու միջնամասում, համարյա ատոմակայանի տարածքում պայթեց, զոհվեցին մեզ օգնելու շտապող օդաչուները: Այսօր էլ, զոհվում են նույն երկրների զավակները:
Ո՞վ կարող է, թող պարծենա ու տարանջատի` չա'րը, բարո'ւց, որոնց իրականում հնարավոր չէ զատել: Աշխարհը բաժանող ուժերն էլ, հավանաբար , փորձում են անել հնարավորին չափավորել ուկանոնակարգել չարն ու բարին, գոնե' իրարից զատել: Օրը վերջանում էր, ավելացնելով կասկածն ու տագնապը, մենք անգիր գիտեինք`ո՞վ, ու՞մ թիկունքում է թաքնվելու: Գիտենալով գնում էինք անհեթեթ խաղին տրված, արջի նման՝ արջավարի: Հայը զարմանալի էակ է, մեկ հայն անգամ հսկա է, իրական ու շոշափելի զգում է իր արյան թանձրությունն ու հզոր հայեցի' գաղափարը, շատ անգամ՝ մյուս հայերից տարբերվող ի~ր Հայաստան:
Ինքն է ի'ր Հայաստանի միակ տերն ու արքան:
Աշխարհը, զարմացած հայ խիզախողի հանդունգն ինքնավաստահությունից, վախից ու սարսափից ակամա փակում է աչքերը, սրտի հնչեղ զարկը ծածկում ավելի խելահեղ ծփանքով: Նա գիտե, հասկանում է~ Սոկրատին, Հիսուսին, ճանաչելուց հետո, ուզած չուզած, աշխարհը նույն կերպ պիտի ընկալի հային` նրան գամելով արդեն` քաղաքականության լպրծուն ու դյուրաթեք ժայռին, հին խա~չի փոխարեն, թուրքի չշտկված սապատավոր թիկունքին:

Շար . 5


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝