Յայտարարութիւն

Wednesday, January 11, 2012

Առակներ - Սողոմոն Իմաստուն - 5

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»


5 Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, 2որպէսզի բարի խորհուրդներ պահես. ես պատուիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստութիւնը։ 3Մի՛ նայիր չար կնոջը, որովհետեւ պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ, 4բայց յետոյ զգում ես, որ աւելի դառն է, քան լեղին, եւ աւելի սուր, քան երկսայրի սուրը։ 5Անզգամի ոտքերը դէպի մահ են տանում նրա մերձաւորներին եւ դէպի դժոխք են իջեցնում նրանց. հաստատուն չեն նրա ոտնահետքերը, 6որովհետեւ նրա ոտքերը չեն գնում կեանքի ճանապարհներով, սայթաքուն եւ անյայտ են նրա ճանապարհները։ 7Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ եւ մի՛ արհամարհիր իմ խօսքերը. 8քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից եւ մի՛ մօտեցիր նրա տան դռներին, 9որպէսզի քո կեանքն օտարներին չմատնես, եւ քո ունեցուածքը՝ անողորմ մարդկանց։ 10Մի՛ թող, որ օտարները լցուեն քո ուժով, եւ քո վաստակը մտնի ուրիշների տունը։ 11Թող յետոյ այնպէս չլինի, որ երբ մարմնիդ անդամները մաշուեն, զղջաս եւ ասես, թէ՝ «Ինչո՞ւ ես ատեցի խրատը, 12ինչո՞ւ իմ սիրտն անարգեց յանդիմանութիւնը»։ 13Ես չէի լսում ո՛չ իմ խրատատուի ձայնը, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խօսքերին. 14քիչ էր մնացել, որ ժողովի ու ժողովրդի մէջ մասնակից դառնայի ամէն չարիքի։ 15Քո ջուրը խմի՛ր քո ամանից եւ քո ջրհորի աղբիւրից։ 16Թող քո ջրերը բխեն քո աղբիւրից,եւ քո փողոցով թող հոսեն դրանք։ 17Թող դրանք միայն քոնը լինեն, եւ օտար ոչ ոք չբաժանի դրանք քեզ հետ։ 18Քո ջրի աղբիւրը թող առանձին լինի, եւ ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ։ 19Թող քեզ համար եղնիկի պէս սիրով եւ այծեամի նման շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստութեանը եւ քեզ հետ լինի ամէն ժամ. եւ եթէ նրա սիրով գնաս, դու մեծարժէք պիտի լինես։ 20Մի՛ այցելիր օտար կանանց եւ մի՛ փարուիր ուրիշի կրծքին, որ քոնը չէ. 21քանզի տղամարդու ճանապարհներն Աստծու աչքի առջեւ են, եւ Նա գիտէ նրա բոլոր շաւիղները։ 22Չարագործին պիտի որսան նրա անօրէնութիւնները, եւ իւրաքանչիւրը պիտի կապկպուի իր մեղքի թելերով։ 23Խրատ չլսելու պատճառով պիտի մեռնի նա խրատի չանսացողների հետ, պիտի զրկուի իր կեանքի երկարութիւնից եւ պիտի կորչի անզգամութեան պատճառով։

Շար . 5


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝