Յայտարարութիւն

Thursday, January 19, 2012

Թերթօն 7 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Օտար, անծանոթին նախ ցուցադրում էր զարմանալի ճերմակ ժանիքները, ցցում էր մազերը ու մի երկու բերան աղիողորմ հաչում: Ասես շենքի բնակիչներին հիշեցնելով օտարի մուտքը:
Բնակարանի մուտքին հասնելով, մի շնչով բացելով բաղձալի բնակարանի դուռը, ներս մտնելով զգում էիր քեզ բաժին հասած օրերի ողջ ողբերգությունը: Բնակարանի խավարի մեջ, թեկուզ տանտերը լինելով մնում էիր օտար , ու վշտիդ անհաղորդ ցուրտ աշխարհը ասես առհավետ լքել էր քեզ: Ռադիոհաղորդիչ տուփը` նախկին աշխատող հեռախոսից քեզ հասած լրացուցիչ զարդը, դարձել էր օրերի գլխավոր մունետիկը, առանց հոգնելու ու շունչ առնելու հաղորդում էր հազար ու մի լուրեր:
«Ազատության» ձայներն ու «մարդկային իրավունքների» ջատագովներն էլ ավելի էին պղտոր ու շիկացնում գերլարված մթնոլորտը, Կաշպիրովսկիներն ու բարեբախտաբար արդեն միայն ռուսերենով «կրշիականության» քարոզարշավները քեզ չէին թողնում մենակ:Հաղորդվող քարոզներից բնակարանիդ օդը չէր տաքանում: Հազար ու մի նորաթուխ ուսմունքներով լեցուն խորախորհուրդ ելևէջներով, թավշյա ձայները խորթ ու օտար, քեզ չէին ջերմացնում, բայց, քեզ ավելի զայրացնելով ակամա դառնում էին քավության նոխազ ու զրկում մտորելու հնարավորությունից:
Թանկ,շատ սու~ղ էինք վճարում չունեցած-չկայացած, գոնե մեզ համար, դեռևս չկայացած ազատության, անկախության, գործնթացների համար:
Ռադիոն անվերջ խոսում էր , լրատվության հոսքը սառն էր , մրսացնո'ղ, ինչպես դրսի ձյունը, ինչպես` բնակարանիդ փակ անհրապույր` ոսկորներդ սռսրթա
ցնող անկողինը:
Լուրերի վհատեցնող առատությունը ամբողջացնում էր օրը, ասես ձմեռը եկել էր հավերժ մնալու համար: Անկիրք ու ցուրտ ձայնը ընթերցում էր.
Շահումյանի շրջանում զոհեր,օմոնականները համատարած անձնագրային ու պարետային կարգախոսը որդեգրած բռնում, հաճախ էլ անպատիժ կրակում` սպանում էին հայերին, իսկ աշխարհ շեփորում էր մարդու իրավունքներից:
«Քաջ ու խիզախ» բոլոր ժամանակների հեղափոխությունների խորհրդանիշը դարձած քո խորթ զավակների շուրթերով, խորթ, կամ էլ խառնածին,(ինչպես ասում են «ոսկե միջին», առանց չափ ու կշեռքի) անվերջ քարոզում էին ու քեզ տեղավորում մի նոր նիրվանայուն:
Այդ զավակները դեռ հետո պիտի բացահայտվեին՝ իրենց սուտ ոգու ողջ մերկությամբ՝ օտար ջրերում անվերջ լողացող լպրծուն ձկան մաշկով, ունեցած պաղ արյունով, հաշվենկատ, սառնասիրտ ու անկիրք:
Գետաշեն: Կոռնիձոր: Սահմանամերձ բոլոր տար
ածքներում, զոհեր ու զոհեր: Գետաշենից բերեցին հինգը դիեր, դեռ հասցնում ենք մտապահել: Բայց կգան ավելի դաժան ժամանակներ, երբ գլխկոր կգնանք Եռաբլուրը, որը ցավալիորեն դառնում էր ահագնացող վիշապի պես անկուշտ` քաջերին կուլ տվող տարածք` մի ինչ-որ կարճ ժամանակա
շրջանի համար անպարփակ գերեզմանոց:
Տեղահանվող բիրտ ու հզոր ուժից հալածված հայրենական տներից քշված, լլկված ու հողմածեծ, ջարդված հայության բեկորները կրկին հեռանում էին հարազատ վայրերից , վայրեր` ուր թաղված էին իրենց նախնիներն ու հեռու մոտիկ հարազատները, լքում էին ոչ միայն գերեզմաններին, այլեւ` հարազատ օջախները :
Առայժմ բռնահանված, հայի դատարկված օջախներում տեղավորվում էին սովետական զորամիավորումները ու, իհարկե, դարեր շարունակ թալանով չհագեցած, թալանով աշխարհի աչքը հանած ազեր- բայջանի ազգային ճակատի խմբավորումները Սովետական տխրահռչակ զինվորականներն էլ հենց այդ օրերին հասցրեցին «գողանալ» Իգոր Մուրադյանին:
Նրան վաճառեցին ազերիներին, չհայտարարված պատերազմի ժամանակ գործող միջպետական բոլոր օրենքները տարօրինակ ձեւով միշտ էլ ի վնաս հայերին էր աշխատում:
Պատերազմ էր: Ռադիոյի բոլոր ձայները մեզ ավելի թեւաթափ անող լուրեր էին ընթերցում :
Թալանի ու դիակապտության աննորմալ լուրերը նրանք մատուցում էին ավելի կրքոտ պաթոսով ու միշտ երկիմաստ:
Ասես կրկին անգամ թքելով մեծ ու քանդված կայսրության գլխավոր գաղափարի վրա` «մարդը` մարդու բարեկամն է», ազատ հզոր սոցերկրում, որի տխուր ուրվականը կատաղած երեքգլխանի Կերբերոսի պես լլկում էր ու կլլում իր հավատարիմ ճորտերին:
Թշնամու ուրախ հաղորդագրությունները ցավ էին պատճառում, աշխատում էինք մեզ հույս տալ, հատ ու կենտ նորօրյա ՆԱՆՍԵՆՆԵՐՈՎ, որոնց արվածը նման էր փոթորկի դեմ լողորդի թափած ճիգերին:
Ահա այդ օրերին խուլ ու անորոշ ահաքնացող ցավի դեմ սպեղանի էր դառնում Շաբաթի, Գայդարի եւ այլոնց այցելությունները` թեժ կետերը: Ամիսներ շարունակ չկար ո'չ մի լրատվություն Շահումյանի շրջանից, Ոսկեպարում, Շաբաթը փորձում էր պարզել իրադրությունը: Օդում նրան տանող ուղղաթիռը գնդակոծվել էր, ստիպված իջել էին Ոսկեպար: Այդ օրերին Շահումյանի տարածքները խուժեցին Ռուսական անփառունակ զորքերն ու միշտ նրանց թիկունքում տեղավորված ազերիները:
Արաբոյի ջոկատը կորավ:
Շար . 7


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝