Յայտարարութիւն

Saturday, January 21, 2012

Թերթօն 9 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Հայեր , վրացիներ , լիտվացիներ , աբխազներ , չեչեններ կիպրահույներ , սերբեր...
Աշխարհը ուներ հազարավոր պաղեցված ու թեժա
ցրած տարածքներ , ուր բնիկներին դեմոկրատիայի մշուշապատ` կեղծ ու ավելորդ դաս էին ուսուցանում:
«Նորին գերազանցություն»` օրվա հզորը, անվերջ ճամարտակելով թութաթի նման` կրկնում էր .
-«մարդն աստված է», բայց ավելի հաճախ թնդանոթի մատաղացու, որովհետև զենքը Աստծուց էլ հզոր է, գլխավորը` այսօր «մարդկային իրավունքներն» են : Ու՞մ, որ տե~ղ իրենք գիտեն իրավունքի չափը:
Շատերին նետելով զնդանները` փորձում էին խորացնել ներազգային առճակատումները:
Ամենուր սովետական զինվորը զբաղված էր թալանով ու ջարդով:
Դարը` գլխապտույտ արյունլվա մոտենում էր եզրագծին, բոլորն էլ, թե օրվա քաղաքագետը, թե վերջին անտունը`պարզ հասկանում էին թափ հավաքած մրրիկը ժամանակից շուտ անհնար է հանդարտացնել:
Դարը, հավանաբար` արյունլվա , թավալվելով էլ ավարտվի:
Փոքրերը՝ պրկված, հոգու գերճիգերով, նյարդերի լարումով փորձում էին գոնե պակասացնել կորուստների թիվ, որովհետեւ քաջ գիտակցում էին իրենց կորցրած միավորը` անդառնալի կորուստ է, նման չէ ոչինչ չկորցնող հզորի քարոզածին: Նրա տնօրինած կեղծ «բարեպաշտությունը», պարզապես խոր ու մութ վիհ է, որից փրկվելը հետագայում դառնալու էր ավելի անհնար՝ անգամ հին ու նոր գրիգորների համար:
Պատմության անիվը թափ էր հավաքել ու թվում էր ետ է դառնում խավար ու անգութ միջնադարը, հզոր ների անամոթ հրմշտոցից ճզմված, նրանց արածը չնկատելու «անգիտակցի»` գիտակցությամբ, ակամա դառնում էին բութ, արնածարավ գործիք ու սկսվում էր ներազգային ուժերը ջլատող, պառակտող, անպտուղ պայքարը , հանուն սին` օտարից փոխառած, ու որդեգրված գաղափարի, որն հաճախ անհարիր էր այդ կեղծ գաղափարը` քո ազգային նկարագրին, այն բնազդով սերտել չցանկացող ժողովրդին, նրա նիստ ու կացին:
Դեմոկրատիան՝ պուշկինյան հեքիաթի խորթ մոր ունեցած հայելու խաբկանքով սովորական ապակի էր, մի կողմը ամբողջովին սեւացրած, ահա այդ ապակին էին նրանք միշտ պարզում քչաքանակ ազգություններին, հաճախ էլ հենց այդ մթնեցրած ապակով, մթան մեջ մորթում էին ժողովրդի արթուն երազը:
Հայլուն փոխարինած ապակին ամենաէժան զենքն էր օտար դասեր սերտողների համար , որի ջար դոտված փշրանքներից անվերջ արյունոտվում էին հենց օտար դաս սերտողները:
Որովհետեւ ապակու վրայով քայլելը, ինչպես ի~րենք էլ ակամա շեշտում էին, այնքան էլ դյուրին չէր , նամանավանդ անզեն ու ոտաբոբիկ:՝
Իսկ մենք ազգովի շարունակ քայլել էինք բոլոր քարերի ու ապառների նման պինդ խիճերի վրայով, միջով, հազարամյակներ շարունակ:
Չգայթելու գայթակղությունը, ծնում էր ավելորդ գերլարում, գերլարումից պրկված մարմինը բնազդով կատարում էր մանկան նման կաշկանդված քայլեր , որն էլ իբր կոչվում էր վերակերտումի սկիզբ:
Սկիզբն էր, այդ պատճառով էլ հաճախ էինք հավաքվում հրապարակում, բայց զարմանալիորեն ամեն ինչ անսովոր էր: Չկար հարթակի ու ամբոխի նախկին փոխկապը, հարթակի ուսուցիչները դարձել էին անխոցելի ու անսխալ ուսուցչապետներ: Նրանք շատ էին առաջացել, ոգու անջրպետի ներկայությունը` եթե յուրաքանչյուրը անհատապես զգում էր , իր ու հարթակա
յինների միջեւ , դա դեռ ազդակ չէր , որ հավաքական ժողովուրդը՝ հարթակից վար, հարթակից դուրս հարցներ, կամ` ճշտեր կողքինի ու իր ներքին ընբռնում` չներդաշնակված հարթակային ճամարտակությունը, չէ~ր հարցնում, երկար դարեր շարունակ միասին չէինք եղել, ավելի շատ ամաչում էինք հարցնել, չէ~ որ հարցը հենց ներսում` կասկածի, պառակտումի նռնակ ուներ , որի զսպանակը պահում էինք փակ շուրթերով: Իրավունքը տվել էինք սրտին ու սիրտն էլ գնում էր երազի հետեւից, երազն էլ օրորում էին ազգային հզոր վաղուց չերգված երգերով, հաճախ սիրված երգչախմբերով: Փորձում էինք մնալ շատ կիրթ,քաղաքակիրթ, աշխարհը քմծիծաղը շուրթին նայում էր մեր միամիտ երազանքին, այդ երազանքի մասին ամենուր մենք շատ բարձրաձայն էինք խոսում, անգամ` անտեղի պարծենում:
Ո՞վ էր համարձակվում վախկոտ երեւալ, ո'չ-ոք, վատագույնը` միշտ էլ հիշում էինք ,որ ամենուր ենք` ԴԱՎԹԻ զարմից ենք: Աշխարհի բոլոր անկյուններում կանք: Մնում էր ձայն տալ ու նրանք ականջալուր գալու էին ո'չ-ոք չէր կասկածում, չէ որ մեծ աղետին անգամ օտարները եկան: Մերոնց գալուն չէինք կասկածում, նրանք արդեն եկել էին: Ահա ներքին կասկածը կոծկելու վատագույն սովորությունը` սին քր իստոնեական բարեպաշտությունը:
Բարեհոգությունը, թույլ ու բեկուն, որի մասին հենց ԻՆՔԸ քրիստոսն էր զգուշացրել բոլորին` Պետրոսի օրինակով:
Մինչեւ աքլորականչը, երեք անգամ կուրանաս ինձ,- ասաց նա:
- Ո'չ,
-Ո'չ տեր ի'մ,- պահի, ոգևորության բորբոքով ցողված պատասխանը` մեղմ ասած սկիզբն էր , նաև մեր մտածածի:
Հրապարակը, իրոք, այլեւս չէր ոգեւորում, մեզ մխիթարողը, արդեն հոծ, հզոր , բազմությունն էր , որն ապրում էր սարկազմի պարգեւած վաղանցուկ ո'ւ հպանցիկ հաճույքով: Անցած օրերի վերհուշերի շողքափայլը լուսավորում էր մեր սրտերը, թեւ չէր տաքացնում, հիշում էինք, որ ժամանակին սովոր ական դագաղի մեջ անգամ «խիզախելով» լցրել ենք կենտրոնական թերթերը ու թաղել, ինչպես անտեր հանգուցյալին են թաղում սրտացավ հարեւանները:
Հիշում էինք ,որ հացադուլի նստած Խաչիկին ճիշտ է հաց չէին տալիս, բայց գալիք շամիրամները` «փափկասուն» քույրիկները, շողոտ ու շաղոտ շուրթերով՝ կեսգիշերին, անգամ՝ վաղ լուսաբացին, օտար աչքից թաքուն շոկոլադ էին կերակրում, ու խտացրած կաթ, խեղճ Խաչիկը այդ օրերին այնքան շոկոլադ կերավ, որ եթե մուրուքպատը չլիներ , կամ դեմքի մազափնջերը խուզելուց հետո կերած շոկոլադի գույնը կբացահայտեր նրա ծոմապահության սին վեհությունը, որ տարիներ անց էլի բացահայտվեց, առանց մուրուքը խուզվելու, այս անգամ գեր-գիրությամբ:

Շար . 9


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝