Յայտարարութիւն

Wednesday, January 25, 2012

Թերթօն 13 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Մի ականջը` ազատության հրապարակի միտինգներին, մյուսը` հեռավոր ափերում գտնվող հարազատի, ընկերոջ, անգամ օտարի ու հարեւանի ոգևորող, հեռանկարներով լի պատմություններին, կրկին համոզվում էին, որ հեռանալու որոշումը ճիշտ է, հետո՝ ուշ կլինի, հետո` հեռանալու ճանապարածախսն էլ չեն ունենա: Հետո...
Հետոյից ու անորոշ գալիքից միշտ էլ սարսափած հայությունը ջանք էր թափում, ոզնու պես գունդ ու կծիկ էր դառնում, փշոտված դեմքով էր նայում աշխարհին, մանավանդ իր նման` հոգսերի բեռան տակ կուչ եկած հայրենակիցներին:
Ապրում էր ասես մաշկազերծ, անպաշտպան, ցանկացած բացիլից վարակվող, մորը` կորցրած որ բացած նորածնի դյուրահավատությամբ, պատահական , ցանկացած օտար կեղտոտ մատը բերանին մոտեցող` նրան թվում էր կերակրող, անվնաս ու նախախնամության պարգեւ:
Բնույթով գերկասկածամիտ, բայց իրականում հավատացյալի չափ միամիտ, միշտ էլ նախապատ-վությունը տվել է ու կտա` ընկեր , բարեկամի, ցանկացած կասկածելի կապերի, քան` թե' կվստահի ապրած երկրի գործող օրենքներին:
Բնականաբար , չունենալով օրենքից օգտվելու կարողություն ու փորձառություն, միշտ էլ զգացել է,
օրենքի պատժող ուժն ու հզորությունը: Հազար տարուց ավել չունենալով պետություն, իշխող` օտար պետական օրենքից կրկնակի գերված, կիսաանկախ վիճակից` ավելի կասկածամիտ ու թերահավատ, կառչել ու ապավինել է սովորություններին: Օրենք շրջանցելու ձգտումը հարատև:
Իշխող օտարը խառնվում էր ու խառնում` պարտադրելով իր վարքն ու մտածողությունը:
Այլասեռվածության պարարտ հունդերը, իշխող օտարը շաղախել էր հպատակի նկարագրին, ավե-լացնելով հազար ու մի խորթ օտար բարքեր:
Օտարածին սովորություններից մաքրագործվելը հաճախ թվում է անհնար:
Անգամ հեռացողները ցավով ու դառնությամբ հասկանում էին , որ իրենք արտաքնապես նմանվում են հրեաներին, բայց բնավ էլ հրեաներ չեն, քանզի նրանք՝ հրեաները ունեին նպատակ, նրանք վերադառնում էին իրենց կորցրած ու վերագտած երկիրը, երկի'րը, որի համար ո'չ մի կաթիլ արյուն չէին թափել: Նրանք գնում էին , իսկ՝ հայերը, դառնացած, շփոթված ու մոլորված, մանկան նման դեռ դյուրահավատ, համոզված էին , որ ետ են դառնալու, որ գալու է պահը վերադարձի :
Գնացողներից հեշտ էր զատելը հրեաներին, միայն՝ նրանք էին գնացողներից, որ տագնապ ու մտահոգություն չունեին: Նրանք ամենուր հասցնում էին ու հասցնում են անվերջ ,միայն արտաքնապես կերպարանափոխվել, մնայուն պահելով հրեական ներաշխարհ , որտեղ ո'չ մի օտար գաղափար չի' ծլարձակում, օտարամոլության համար հրեական աշխարհը խորթ է, ո'ւ խոպան: Նրանք աշխարհին օտարի միտքն ու գաղափարը հազար ու մի նոր փաթեթավորումով կրկին վերավաճառում են ու կվաճառեն:
Ցանկացած սերունդ մաքրվելու պարտադրանքը հետաձգում, թողնում էր հաջորդին:
Այսպես դարեր ապրելով, հայ թեուավոր խոսք է դարձնում.
-«Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք...» մոռանալով, որ ոգին ամրանում է, ազգը` մաքրվում է ապավինելով օրենքին, ոչ թե` ծույլ ու չպարտավորեցնող սովորույթին:
Սովորույթի հզոր ուժը հուշում էր հեռանալու պահն է, մանավանդ ,հեռանալուն դրդում էին հարազատ` նոր ու անկախացած իշխանությունները, նրանց հետաքրքրում էին աշխարհի հզոր ու հարուստ հայերը, նրանց գալով համոզված էին, որ ավելի արագ ու հեշտ կկառուցեն ողջ հայության հզոր հայրենիքը:
Դրսի հարուստ ու բանիմաց հայերին հրավիրում էին երկիր: Նախ մոտիկ տարածքներից:

Շար . 13

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝