Յայտարարութիւն

Thursday, February 2, 2012

Թերթօն 21 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Նոր ազգային գործիչը ժամանակ չուներ , նա չէր գնում շուկա, ոտքով չէր շրջում, փողոցներում, նա գիտեր , որ սերունդները կսերտեն շուկայական հարաբերությունները, միայն հարկավոր է շուտ ազատվել երկրին անվերջ մոտեցող, բայց դրսի ու ներսի իշխողներից միշտ հալածվող զոլավոր վարտիքով ֆիդայու չարչրկված կերպարից:
Եթե անհնար էր ազատվել , ապա այդ ֆիդայի, թո~ղ կռվի... միայն թե' ոչ թուրքի' դեմ:
Ախր չկան հավերժ թշնամիներ ու հավերժ բարեկամներ:
Ի~նչի կռվել: Ահա «տնտեսական ֆիդային» բոլոր միջազգային բանկերի դեմ,այդ պատճառով հարկավոր է յուրացնել բանկային, թեկուզ՝ ԱՏԱԼՅԱՆԱԿԱՆ փոխանցումները նախ տեղական տարածքներում:
Տոկոսախաղերից աղքատացածները,թող ավելացնեն անտունների քանակը, որ երկիրը իր զարգացման աստիճանով ետ չմնա զարգացած աշխարհից:
Ֆիդայուն բարոյազրկելու ջանքով ու եռանդով փայլում էին Կտրիչ Սարդարյանը, Աշոտներից Բլեյան-Մանուչարյանը, Բլեյանը՝ այսօր բանտում է:
Միտինգների օրերին այդ նույն եռյակի «վառ» նեկայացուցիչը` Աշոտը, դեմ չէր տարածքների ետ գրավմանը, զարմանալին այն էր , որ օրվա քաղաքական գործիչը, հասնելով իշխանության վերին ոլորտներին, սկսեց այլ որակի գաղափարին ծառայել, թեկուզ՝ անուղակիորեն իր գաղափարակիցների բլեյանների միջոցով: Ստացվում էր, որ բոլոր Կոմսոմոլի չկայացած քարտուղարների գերխնդիրը անձնական էր, պահի բերումով բարձրացած ալիքի կատարին համազգային կոչերով ազգին ցանկանում էին նվիրաբերել լոկ հերթական եռաբլուրները: Այսօր ցանկացած հայ գիտե նրանց անձնասիրության,փառամոլության չափը:
Հասնելով փառքի կատարին ու զգալով իր նկարագրի ողջ ողբերգությունը:
Աշոտը, մեզ համար դարի օտարների կողմից մեծարված «քաղաքական գործիչը»,այսօր հրաժարվել է քաղաքականությունից, կամ էլ նոր «դասեր» է յուրացնում:
Ահա այս եռյակին օժանդակող դրսի ու ներսի խորհրդականները կարողացան ժողովրդի մատղաշ սերունդին հեռացնել դպրությունից ու ազգից:
Հազարավորներին նրանք առաջնորդեցին, ինչպես` հոտին սպանդանոց են առաջնորդում այծերը:
Չկաների գողգոթայով անցած սերունդը համակերպվում էր բռունցքի փոխարեն պարզել ափը: Ափը բացած, մուրացկանության ուղին մտած` ուսումից ու դպրությունից հիասթափված ժողովուրդը թաքնվելու տեղ չուներ:
Մշակույթին որդեգրված մյուս գործիչները ետ չմնալով ԲԼԵՅԱՆԻԶՄԻՑ, նո~ւյն ոգով, սրտաճմլիկ մեղեդիներ ով, կատարողական արվեստի արեւելյան ծեկծեքուն հոգեբանությամբ,բացահայտ քծնանքախաղով, ժողովրդին տանում էին «ա'ր ա~ վայի' մուղամախառը» հոտած ջրերով լեցուն «գոլերը», ճահճացած շամբուտներում` բազմակենցաղների ականջ թրաթող կլկլոցից արդեն շշմած լռում էին բոլոր ազգային սրինգները:
Հարեւան երկրների մուղամների չափ առատ ու անհամար «ՆՈՎԱ» մակնիշով կասկածելի քսուկայուղերը հյուծում էին ուժասպառ ժողովրդին:
Ճարպախառնուրդների ժամկետները մաշած դուրս գրված ուտելիքների հսկայական խմբաքանակները իրացվում էին գործազուրկ հայերի կողմից ու հայերն էլ թունավորված հոգով ուժասպառ մարմնով լսում էին դարի մյուս «մեծ» երաժշտի ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻ ռեքվիեմները, որից զզված հանրությունը` բնավ էլ չէր հանդուրժում: Բայց այս անգամ պարտադրողր ու նրան Հայաստանին նվիրողը` Լուիս Սիմոն էր: Դրամ ունեցողն է հրավիրում ի~ր ուզած երաժշտին:
Հնուց եկած ավանդույթ էր , օրենք չէր , որ սրբագրվեր ...
Թող Օհան Դուրյանները զբաղվեն բանջարանոցում, լոլիկ ու վարունգ աճեցնելով: Չէ որ Լորիսը ավելի ուժեղ ոտքեր ուներ , ջահել էր ու տոկուն: Նա ոտքով անցավ ողջ աղետի գոտին ու ժողովրդին ցույց տվեց դրամ մուրալու դասական եղանակը:
Կարծես թե, դրամահավաքի ա~յլ տեսակի կազմակերպման ժամանակ ժողովուրդը կզլանար, չէ~ր մասնակցի խայտառակ ու դերվիշական, հանրածանոթ՝ մուսուլմանական տարածված ոտնաքայլով, սուրբ Մեքքայում մուղդուսի էին դառնում, գոնե սա էլ քայլքից հետո գյումրեցիներից մի բան սովորեր:
Հանրահավաք, դրամահավաք ահա մեր նոր կերտվող նկարագիրը:
Ո'չ, հազար անգամ ո'չ, այդ քայլքի նպատակը` շաբաթ տեւող ոտքադրամ հավաքի, ոտնատակ տվեց արվեստի ու արվեստը արարող անհատների հեղինակությունը:
Սպիվակովները ու Ազնավուրները ավելի շատ դրամ հավաքեցին` նույն մարդկանցից ու նույնքան էլ մեծացրեցին, կարեւորեցին արվեստի դերը:
Ահա իրական տարբերությունը՝ քայլող արհեստավորի ու արվեստ արարողի: Մեծ էր հնարավոր ությունները, որոնց դիմում են ճշմարիտ մուսաներին նվիրված անհատները:
Ճգնավորյանիզմը վատ ծառայություն էր արվեստին ու ժողովրդին: Պարտադրված էր նույն ուժերի թելադրմամբ: Նա հուշեց ու խրախուսեց իր քայլարշավով նորաթուխ իշխանություններին. «չտաք թոշակ ու նպաստ ծեր արվեստագետներին», թո'ղ ապրեն իրենց ունեցած գործիքներով ու բեկուն դողացող ձեռքերով այժմ էլ նվագեն քաղաքի մայթերին, որը դեռ չեն սեփականաշնորհել:
Օրվա հացի փող ժողովուրդը կտա: Եւ այդ օրերից հետո հարյուրավորները բեմերից հեռացած, մտան զբոսայգիները` հաց վաստակելու: Ահա «ճգնավորիզմի» բերածը` մեր երաժշտասեր ավանդապաշտ աշխարհը:

Շար . 21

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝