Յայտարարութիւն

Friday, February 3, 2012

Թերթօն 22 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Ո՞վ կարող էր այդ օրերին բողոքել, որ նման քայլարշավը ավելի մեծ վնաս է սերունդներին, քան` հավաքված դրամի բերած օգուտը: Սատանայի թելադրանքով կատարված տեղային սովորություններին հակոտնյա բոլոր նորամուծությունները միշտ էլ պաշտպանված են, ո'ւ եթե ուզում եք, անգամ պաճառաբանված: Նման դեպքում ինքը՝ տանը տեղավորված, բացահայտված օտարը՝ չի~ պաշպանվի, ինքը արել է անկարելին.
-Մոր ու զավակի արանքում, ինչպես մաշկի ու ոսկորի միջև, իմ ու քո՝ մաշկի տակ սողոսկում է քաղցրածորուն արեւելյան թույնը, զիստերի ու թանձրաճարպ մսերի ծեկծեքումով:
-Թե~ ուժ ունես, գնա ու պատասխանի'ր , ինչի հենց այդ երթուղով ու ոտքով, գյուղից- գյուղ, օ~ այդ օրերին ժողովրդին նիրվանա առաջնորդող նախագահն ու ընտրախավը նարցիսաթույնով երկարացնում էին վշտի ու թմրի տեւողությունը.
-Սգի՝ վրա, սո'ւգ ավելացնելով էլի դրամ էին հավաքում, որ ծածկեն ճեղքերը, որ չարթնանա Մհերի ոգին,քառսուն տարվա քացախ գինին էլ ժամանակին թմրի մեջ պահեց Մհերին:
Ահա թե ինչու միջազգային արժույթաբանկերը «քացախադրամ» են հատկացնում:
Անգամ վճարում են բոլոր ժողովրդների ծնունդը մեկնող ու նկարագրող լեգենդներն ու էպոսները այն ուսումնասիրելու,նրանով ծնող ժողովրդին կառավարելու համար: Դրամը հատկացնում են, ուսումնասիր ում են, ու արդյունքները պահում փակի տակ, իբր ազգերին շովինիզմից զերծ պահելու մտադրությամբ: Մշակույթ ունեցող ժողովուրդը միշտ էլ հզոր է իր մշակույթով, ուրեմն նրա կարելի է հաղթել եթե գերեվարես, բանտես, փակես, կորցնես մշակույթը: Լավագույն դեպքում առանց արյուն հեղելու սպանես մշակույթն ու հզոր հիշողությունը:
Բանտեցի'ր , կունենաս արդեն հեշտ կառավարվող զանգված, որին էլ կթելադրես քո ուզածը:
Մենք մեր էպոսին, վեպին` նոր-նոր էինք ընտելանում, կարդում էինք վերջին երեսուն տարվա ընթացքում: Հիմնականը՝ Դավթի ծնունդն ու հետո, իսկ մինչ այդ, թեթեւ հպանցիկ թերթում էինք: Այսօր վա հեռվից էլի երեւում է ,որ նրանք մեզ մեզանից լավ էին ճանաչում, մենք ոգին թրծեցինք թատեր ական հրապարակում, թատրոնով ապրող ազգ էինք, իրենք մեզ գիտենալով հուշեցին, վաղուց չունեինք սեփական թագավորներ , նրանց տեսել էինք բեմերում ու գրքի էջերը կարդալուց:
Երբ ոգին հավաքվեց թատրոնի հրապարակում ու դարձավ վճռական, հանդուգն, նրան աննկատ տար ան մյուս սրբավայրը, հայերի համար ամենաթանկ տարածքը` մատենադարանը, ուր աստիճաններից վեր ազգի մտքի կերտիչների արձաններն էին, ներսում նրանցից մնացած ու մեր ինքնությունը հաստատող վկայագրերը:
Հենց այդ օրերից էլ դրվեց դաժան անողոք պառակտախաղի սկիզբը, նախ՝ կերան ՀԱԲ-ին, հետո` կերան բոլոր ազգային նկարագիրը ու այդ նկարագիրը անվերջ հիշեցնող գործիչներին:
Այնքան տարուբերեցինք, ալիք առ ալիք ալեբախվելով ու տեղատվության ափերից կառչած ջնջեցինք ազգային նկարագրի փոքրիկ` յուրաքանչյուրիս սրտի չափով, մեր ներսում եղած ուրվապատկերները, որ վերջում սրտի ու ոգու թափուր տարածքները եկան ու սեփականաշնորեցին ՄԱՀ-ն , ո'ւ մյուս՝ ՄԱՀ-վան պես օտար հզորները:
Նրանք մեզանից լավ գիտեին մեր լեգենդները, նրանք աշխարհի բոլոր ժողովուրդներին՝ հին ու նոր , միշտ էլ մատուցում են «թարմ խմբագրված» մատչելի օրորոցային երգեր:
Պատահական չէր Վանո Սիրադեղյանի հռչակավոր կերուխումը, եւ ավելի անմիջական էր «հարբած» Վանոյի վիրավոր ոգու ճիչ հայոյանքը` բոլոր հին ու նոր աշխարհի կնքահայրերի հասցեին:
Մեռնող մարդու, խաբնված հոգու, կամ` «մեռնող գործիչի» կտակի պես էր հայոյանքը, խումարից դուրս գալու ճիգ էր հետագա ճակատագիրը կասի, թե~ ուր կտանի նրան՝ գիտակցությունը գտած, «մսրա մելիքի» հորից՝ վիրապից դուրս պրծած միամիտ հային:

Շար . 22


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝