Յայտարարութիւն

Saturday, February 4, 2012

Թերթօն 23 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Մեղքերի ծանր բեռան տակ կքած, զգայնախաբությունից վեր թռածին: Նրա դերն ու նշանակությունը տերերը երկար ծանր ու թեթեւ անելուց հետո հասկացան, որ օգտակար է բոլոր գրողներին ու մտավորականներին խորդացնելու ժողովրդից, մանավանդ` միմյանցից պառակտվեցին ոչ միայն մար դիկ, այլեւ արժեզրկեցին այն շենքը` որը միջնորդավորված կառույց էր Մատենադարանի ու ժողովրդի միջեւ:
Սերունդներին կրթող հոգու հացատունն էր ու մի օր էլ կորցրեցինք հացի չափ խիստ անհրաժեշտ ազգային թթխմորը, այնպես կորցրեցինք ,որ բազնաթիվ կապ ընկած լեզուներ բացվեցին, չարությունից կապտած պաղ հոգիներ տաքացան կրակից, ինչպես սողունները, ու սկսեցին զեղունավարի վխտալ, ձվեր դնել աշխարհով մեկ` սփռված հայության օջախներում:
Այդ կապտականաչմամուռից ծնունդ առած բազմակենցաղները, հիմնականում ցեղի խառնածինները, զգալով ժամանակի մեջ փչող քամու ուղղությունը` դարձած Այթալ-Ատալ, և այլազ- յաններ , իսկ նրանց ցրած ձվերից ծնունդ են առնում արդեն հետույքասեր, ճիճվասեր խռով-խա-վարա նեյ-նիմ-իկները` հազար ու մի քամի քամյուների քեշիշ-դերվիշ-յանները, որոնց աղանդը ոգու բորոտությունն է, կոչումը` դեր –վիշությունը:
Վսեմաշուքների շուրջը վխտում էին օտարները, օտար- յանները, ճգնավոր -մռմռ-յանները, արեւելյան և արևմտյան իմաստունների թեր-թեր-մացքներն ու նրանց ժառանգները տեղ էին փնտրում պալատում, անպայման` պալատում հակառակ պարագային, նրանք գերադասում են անապատը:
Աստղագուշակների , դիվանագետների ու գրբաց բախտագուշակների խմբերը օրերի հետ գալիս ու գնում էին, նորից պալատներում տեղավորվելու մորմոքն է նրանց տանջում:
Ճակատագրի նույն պարտադրանքով առաջին երեսփոխվածներից էր նաեւ եկեղեցու սպասավորի դասը սերտած հուսիկ քահանան: Որը եկեղեցու կանոններով համարվում է Աստծո երկրային զինվորը, նրա՝ Աստծո ներկայացուցիչը` կաթողիկոսը, երկրի վրա համարվում է ամենամեծ հեղինակություն ու հոգեւոր հայրը:
Հուսիկին բոլոր հայերն էլ հիշում են, նա եղավ հայության համար վատ քահանա, վատ քաղաքական գործիչ, երեք` ՏԻՐՈՋ, գուցե թե շատ ավելի, ո~վ գիտե ինչ խմբաքանակով տերերի միակ ծառան` հայոց աշխարհում, դժվար թե իր տերերից մեկնումեկին չդավաճաներ:
Հուսիկը` նախ դավեց Վազգենին , զգում էր , որ կաթողիկոս դառնալու համար տասնամյակներ են հար կավոր,աստվածաբանություն ու ազգի պատմություն պիտի սովորի, տրամաբանական էր նրա որոշումը, ոչ թե' սովորել, այլ` ավելի լավ է կերտել դրսից բերված ՀՀՇի պատմությունը:
Վազգեն առաջինին լքելով, անմիջապես կորցրեց Աստծուն, հոգեուորը, գնաց լծվեց աշխարհականների վսեմաշուք գահին, գահական խարդավանքներին: Հոգեւորականության չարչրկված ու ժողովրդից խոր թացված եկեղեցին էլի մնաց բոլշեւիկյան սեւով թանձրացված ծխածածկույթի տակ:
Սահակ-Մեսրոպյան ժամանակներից հետո, հազարամյակների ճանապարհ անցած հոգեուոր դասի բոլոր սպասավորներն էլ թվում է ժողովրդին հավասար կրեցին նույն զրկանքները , օտարներից` հալածված, յուրայինների աչքում հեղինակազրկված կերպարին հույս ունեին, որ այս նոր զարթոնքի տարիները կբերեն հոգեւոր դասի նիրյալների, թերեւս Ներսես Աշտարակեցուն համազոր, ու եկած նորերը ժողովրդասեր գործերով կմաքրեին դարեր շարունակ օտարների բերած խորթության դորդը: Երազանք էր ու մնաց երազանք: Չի'րականացավ:
Մեղքի, նոր խորթացման բաժինը ավելացավ Հուսիկների վարքով: Նույն խորթացման ճանապարհով «խավարապատվեց»՝ փայլազրկվեց
սիբիրներում կորած հայրենասեր ու մարդկային բարձր արժանիքներով հարուստ մյուս հայորդիների հիշատակը, ՊԱՐՅՈՒՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ մարդու վերջին տասնամյա նկարագրով:

Շար . 23

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝