Յայտարարութիւն

Sunday, February 5, 2012

Թերթօն 24 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Երբ նրան տարան հեռավոր վայրերը ընդհամենը տասնյոթամյա տղա էր , ետ եկավ հասուն տղամարդ դարձած, եկավ ազատատենչ մարդու լուսապսակով, եւ ինքն էլ տարիների հետ իր վարքով ու նկարագր ով հասցրեց ժողովրդին սթափության ու դառը հիասթափության ափին:
Առաջին ալիքի օրերին նրան կանչող ու նրան ձայն տվող ժողովրդի շարքերը կտրուկ նոսրացան:
Նման իրավիճակում քաղաքականությանը նվիրված հավատավոր անհատը, բնականաբար, ճիշտ գնահատելով վերաբերմունքի փոփոխությունը, գոնե կդառնար ավելի խոհուն, ավելի չափավորված` իր ցանկություններում, եթե նպատակը ու գաղափարը նվիրել էր ազգին:
Հավանաբար միակ արդարացնող քայլը այն էր, որ ինքը ամոթից` թե իրավիճակը ընդհամենը ճիշտ գնահատելով «իրեն» ազատեց ժողովրդի պարտադրած դափնե շրջանակից` իր որդեգրած կուսակցության ճակատից խնամքով դուրս մղելով ԱԶԳԱՅԻՆԸ, դարձնելով այն անդեմ` ինքնորոշում, ու՞մից էր ինքնորոշվում, ե'ւ ի՞նչու, այդ էլ անցնող տարիները ցույց տվեցին:
Ամենուր ու համատարած բոլոր «ազգային» համարվող գործիչները լծվել էին իրենց զատելուն , անգամ իրենց ընտրախավերի արժեզրկման գործնթացին:
Ինչքան էլ քեզանից փորձում ես հեռու վանել տեսանելի ու ցցուն նպատակամղված գործիչ, թե' գործիք դարձած`ուսուցիչի, դերասանի, գրողի,քահանայի, հին ու նոր կուսակցության ներկայացուցիչի արածը , մեկ է չես կարողանում չնկատել ,որ նրանք ակամա ավելի խորացրեցին ժողովրդի ու ժողովրդին մոտ կանգնած այդ դասերի «արհստականորեն» բաժանող վիհերը:
Եթե սոցալիզմը կառուցող կոմունիստները՝ ուսուցիչն ու բանվորը գնահատելու, իրարից զատելու նպատակով հորինել էին «վաստակավորների» անհեթեթ տիտղոսները, կարծե'ս թե', մյուս բոլոր մասնագետ անհատների տարիների տքնանքը իմաստազրկված էր , որովհետեւ շատերից քչերին էին հորջորջվում վաստակավորի կոչումով:
Չվաստակավորներին ակամա անտեսելու համատարած խտրականության տարիներին օրերի թավալումի մեջ ավելանում էր օտարման գործընթացը:
Ուսուցիչներից` Մանուչարյան ու Բլեյանը հարկավոր էին հազարավոր ուսուցիչներին հեղինակազրկելու համար:
Իրենց անճարակությունը ավելի ցուցադրելով ու հազարավոր համեստ ուսուցիչների միտքը պղտորելով:
Նույնը արեցին գրին, գրչությանը ծառայելու պատրաստակամությամբ կյանք մտած՝ Վանոն ու Վազգենը:
Այսպես շարունակ Հեռվից՝ կողքից, դիտողների մոտ թաձրանում էր տպավորությունը, դառնում` տհաճ, ծանր նստվածք:
Իսկ նրանց ծանոթ հասակակիցները, ուսանողական տարիների համակուր սեցիները, լավ հիշում էին զույգ Աշոտների վառ ու խանդոտ «կոմերիտական» նկարագիրը, հանուն ներքին անհատական նպատակի,«առաջնորդներ» դառնալու ու միշտ առաջնորդ մնալու տենչը:
Ահա ողջ թյուրիմացությունների գլխավոր պատճառը:
Թշնամին, ո'ւ դեռ չթշնամացած օտարը, միշտ էլ գտնում է « աքելիսյան գարշապարը»: Ահա հնացող ու պատմություն դարձող ներկան:
Այս բոլոր անցումները նման են ալեբախումներին , ափին կանգնած տեսնում ես ալիքի ծփանքը, իսկ` ծովի մեջ,քեզ թվում է, թե' ալիքներին ինքդ ես ափ հանում , ջուր գալիս էր ու գնում, ջուրը ինքնամաքրումի հարատեւ խաղի մեջ, անտարբեր տենչերին ու հնարավորություններին գնում էր , գալիս, մնացածը` ինքդ էիր հորինում ու հավատում , որ հզոր ես, ամենակարող:
Խեղանթյուրվեց, արժեզրկվեց տարների ու դարերի ճանապարհ կտրած մտավորականի կերպարը, ուսուցիչը՝ գնաց ու նմանվեց տերթոդիկյան վարժապետի,քահանան` օտարված խաբեբայի, ազնիվ հայրենասիրությունը, կորավ ու խճճվեց մարդկային իրավունքների մութ թավուտներում, չմնաց մաքուր ու անեղծ նկարագրի ո'չ մի ասպարեզ, ո'չ մի ձկնորս, ո'ւ մաքսավորը չկարողացավ դառնալ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ նման հավատավոր ` ազատության գաղափարին նվիրված:
ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ,
ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ...
էլի երազ դարձավ:
Թափուր էր հրապարակը, հայ աշխարհը ցավից ու կասկածից կուչ եկավ բռաչափ դարձավ ու սեղմվեց, որ ունկնդիր դառնար ՋԻՎԱՆՈՒ քնարին.
«Ձախորդ օրերը կգան...»
Արդեն եկել էին, իսկ մենք շատ ջանք ու արյուն հեղեցինք, որ այդ օրերը անդարձ գնային:
Ահա 1993թվականի ձմեռը, եկել էր:
Իհարկե նա էլ գնաց խառնվեց գիշերվա վատ երազին, մեր ծանր կորուստների գնով: Հետո եղավ ավելի ահարկու մայրամուտ, այդ օրը քաղաքի հյուսիսային դարպասնեիր մոտ փռված բոլոր թաղամասերի ազգաբնակչությունը հասկացավ, աչքով տեսավ պատերազմը` մոտ ու ահարկու:
Չկար թշնամի, բնակչություն ն էլ անզեն, անակնկալից շշմած թափվեց փողոց:
Մայրամուտին, երբ արնագույն արեւի հսկա գունդը կախվել էր ատոմակայանի ծխնելույզնեիրն, որոնք ասես սարահարթի շախմատի դաշտ հիշեցնող տարածքում տեղավորված աշտարակ-նավակներ հսկում էին դաշտի անդորրին ու արևին:
Սկսվեց Բալահովիտի բլուրներում տեղակայված լքված սովետական զինապահեստների շքերթային ահարկու հրավառությունը:

Շար . 24

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝