Յայտարարութիւն

Monday, February 6, 2012

Թերթօն 25 - Մեր Հոգսերի Ձմեռը...1993 Թիվը - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Թռչում էին արկերը, հրդեհի հեռավոր բոցերի մեջ հալվում էր ու պայթում նռնակն ու արկը, հազարավոր բեկորներ խոյանում էին երկինք ու ածխացած թափվում աջ ու ձախ, մինչ այդ տեղի ունեցած բոլոր վթարներից հզորն ու սար սափացնողը:
Թռչող արկերի չարագուշակ սուլոցներն ու պայթյունները, եթե ժողովրդի համար անակնկալ էին, իշխանությունների կեցվածքից ու արած քայլերից զգացվում էր , որ տեղյակ էին , չկար խուճապի ու շփոթվածության երանգ նրանց պահվածքում:
Ազգաբնակչությանը մոտակա թաղամասերից արագ րոպեների ընթացքում տեղափոխեցին քաղաքի կենտրոնական թաղամասերի դատարկ կինո դահլիճներ:
Երկնքում, ասես` աներեւույթ թշնամու դեմ կռվում էին արկերն ու հազարավոր գնդակները:
Արժե կրկին հիշեցնել աշխարհին , որ այդ օրվա ընթացքում հազարավոր բաց դռներով բնակարանները` տերերից լքված մնացին մարդկային խղճի ու աստծո հսկողության ներքո:
Ոչ մեկի մտքով չանցավ յուրացնել օտար բարձիթողի իրը , ոչ մեկը չվարքաբեկեց իրեն, երբ հսկա թափուր թաղամասերից հեռացավ ազգաբնակչությունը
Արկերի թռիչքները բարեբախտաբար ոչ մի կյանք չխլեց: Հարվածի ալիքից Սարալանջի բոլոր բարձրահարկերի պատուհանները փշրվել էին:
Զոհեր , հետո եղան: Կրակի մարումից օրեր անց թաղի բազմաթիվ անչափահասներ զբաղվում էին զենքի ու փամփուշտերի փնտրտուքով:
Դավադի'ր արկից, չպայթած՝ նռնակից, զոհվեցին մի քանիսը, մի մասն էլ հաշմվեց: Մինչեւ իշխանությունները տարածքը առան հսկողության տակ շաբաթներ շարունակ թաղի դեռահասները դաշտերից հավաքում էին ու տուն բերում` երկինքից վար թափված հրազենի արկղերից աջ ու ձախ սփռված ավտոմատների փամփուշտներ,անգամ նռնակներ, որն օգտագործելու հմտությունը չունենալով ակամա դառնում էին հենց նրա զոհը:
Ազգով նման էինք ռինգ մտած բռնցքամարտիկի, մութ ու խավար հարթակում կրում էինք հարվածների տեղատարափը` արջից ու անտես դևից, ո~ւ դեռ դիմանում էինք: Հարվածում էին ուժեղ, ավելի' ուժեղ, ավելի' հզո'ր , մասնագիտորեն` թույլ տեղերը տնտղած, գարշապարը գտած...
Այդ օրերին Ղարաբաղյան դեպքերը` ձգված, պրկված, առանց աղեղի` առավել լարված, սպասում էինք բոթի նետաբեր սլացքին:
Բոթ ,որն ակնթարթորեն ցնցեց Հայաստան աշխարհը:
Նորընտիր երեսուներեքամյա Արթուր Մկրտչյանի մահվան գուժն էր , երեք անգամ ընթերցեցին, խոստացան ավելի մանրամասն ու հավաստի տեղեկություն հաղորդել.
Նոր ընտիր նախագահի «պատահական», անհեթեթ մահը, ասես խաղաղված Բալահովիտի վերջին դավադիր արկն էր հզոր ու ցնցող իր պայթյունով:
Թանձր ու մութ վարագույրը կրկին ծածկեց մահվան մանրամասները:

Բոլոր հանձնախմբերն ու իրազեկները ամեն ինչ արեցին, որպեսզի ժողովուրդը չիմանար իսկությունը:
Մենք, մե'կ է հի~շելու ենք նրանց:
Այժմ ավելի ետ գնալով ուզում եմ վերապատմել լեցուն հրապարակի մի ամպոտ օրվա մասին
-Օր , երբ հրապարակը միաձյուլ ու միակամք էր:
Սիբիրներից բերել էին հայորդի ազատատենչ Իշխան Մկրտչյանի աճույնը, հայրենի հողին պահ տալու:Խոսեցին շատերը, խոսեց նաեւ ՄՈՎՍԵՍ ԳՈՐ ԳԻՍՅԱՆԸ:
Անտրամադիր էր , հոգսաշատ, մտազբաղ, կարճ խոսեց.
-Ես նայում եմ Իշխանին ու հիշում Նժդեհի խոսքը.
«Ազատության ճանապարհի զոհասղանին միշտ վառ պիտի մնա ազատության ջահը»: Նա ասես կանխազգում էր , որ մոտեցել է իր ժամը:
Հաջորդ օրը եղավ Երասխավան, իսկ բոլոր «թեժ» կետերում ու բոլոր «թեժ» օրերին Մովսեսը առաջինների շարքում էր:
Մովսեսը զոհվեց, զարկվեց անգամ Սամվելը` տասնյոթը նոր բոլորած հայորդին,որը ամեն կերպ փորձում էր փրկել Մովսեսի դին, թշնամիներից, Կր ակների մեջ, վիրավոր ու արնաքամ նա բղավում էր .
- Ետ քաշվեք, այս մարտը իմն է, իսկ՝ Սամվելը իր ավագ ընկերոջը չէր կարող պարզապես թողնել թշնամուն ավար:
Հաջորդ օրը երկուսի դին տղաների ուսերին հասավ Ծիծեռնակաբերդի բազալտե պատի տակ:
Այդ օրերին Եռաբլուրը դեռ չկար:
Մենք պիտի հիշենք նրանց:
.. Ընթրիքից հետո նա վեր կացավ սրբիչը մեջքին կապեց, սկսեց աշակերտների, իսկ` մեր պատմության համար, իր «գաղափարակիցներ» ի ոտքերը լվանալ, սրբիչով չորացնել: Երբ մոտեցավ նրանցից մեկին, որն հետո գիտեր պիտի դառնար «զորավոր», տար ՊԱՏԱՍԽԱՆԸ բոլոր մեղանչումների:
Պատմությունը անվերջ կրկնվում էր: Ամեն մի տապան ուներ իր ՆՈՅԸ, իսկ հարբած Նոյի մերկությունը, կամ՝ պիտի կոծկվեր , կամ էլ`ցուցադրվեր ողջ գալիք սերունդներին:
Մենք հազարամյակներ շարունակ յուրացրել էինք ցուցադրելու արվեստը, մեզ հարազատ էր , հասկանալի, թատրոնի տրամաբանությունը, որին ծանոթ էինք անտիկ շրջանից:Մոռանալով թատերական ձիրքն ու հնարամտությունը, ուղակի արտագրում եմ Հին գրքից.
-Նա մոտեցավ Սիմոն-Պետրոսին , վերջինս շիկնելով ասաց.
_ Տեր , միթե դու իմ ոտքերը պիտի լվանաս:
Տերը պատասխանեց.
- Այն ինչ ես հիմա անում եմ, չես հասկանա, հապա հետո կհասկանաս:
Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունես:
Սիմոն - Պետրոսը ասաց.
- _Տեր ոչ միայն ոտքերս լվա, այլեւ՝ ձեռքերս ու գլուխս:
-Լվացվածի միայն ոտքերը պիտի լվանալ, դու ամբողջովին մաքուր ես, բայց ո'չ բոլորդ:
-Ասաց նա:
Հետո խոսեցին մատնությունից, հետո նա սաստեց Սիմոնին, ավելացնելով մի' երդվի'ր , որովհետեւ մինչ աքլորականչը դու երեք անգամ պիտի ուրանաս ինձ:
Զարմանալի, զարնանալի, զարհուրելի...աշխարհ ու իրականություն, որ կրկնվում է հազար ո'ւ մեկ անգամ...
Իսկ մերը, պարզապես` թռչնային, ա'յս դեպքում հավային հիշողություն է, ահա, նաե'ւ այս մտավախությամբ, ինքս գրի եմ առնում օրվա դեպքերը ճիշտ հերթականությամբ:

Շար . 25

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝