Յայտարարութիւն

Thursday, February 2, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 27

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

27 Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։ 2Թող քեզ քո ընկե՛րը գովի եւ ոչ թէ քո բերանը, օտա՛րը եւ ոչ թէ քո շուրթերը։ 3Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել, բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգամի բարկութիւնը։ 4Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ, բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը։ 5Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքօղուած բարեկամութիւնից։ 6Լաւ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը։ 7Կուշտ մարդն արհամարհում է խորիսխն ու մեղրը, բայց քաղցածի համար դառն բանն էլ քաղցր է թւում։ 8Իր բոյնը լքած թռչունի նման՝ իր տեղից օտար վայր գնացած մարդն իրեն ստրուկ է զգում։ 9Իւղով, խնկով եւ գինով զուարճանում է սիրտը, եւ հոգին թօթափւում է տրտմութիւնից։ 10Քո բարեկամին, ինչպէս նաեւ հօրդ բարեկամին, մի՛ լքիր, եւ թշուառացած մի՛ մտնիր եղբօրդ տունը. մօտիկ բարեկամը լաւ է հեռու տեղ բնակուող եղբօրից։ 11Իմաստո՛ւն եղիր, որդեա՛կ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռո՛ւ վանիր նախատինքի խօսքերը։ 12Խորագէտը տեսնում է գալիք չարիքը եւ խոյս է տալիս, բայց անզգամներն ընդառաջ են գնում եւ տուժում։ 13Հագից հանի՛ր հանդերձանքը նրա, ով չափից անց է թշնամանք տածում, որովհետեւ նա ուրիշին էլ է ապականում։ 14Ով առաւօտ կանուխ բարձր ձայնով գովում է բարեկամին, նա աւելի լաւ չէ, քան նրան անիծողը։ 15Ինչպէս կաթոցը ձմեռային օրը մարդուն հանում է իր տնից, այնպէս էլ անզգամ կինն է իր տնից դուրս հանում ամուսնուն։ 16Խստաշունչ է հիւսիսային քամին, բայց յաջողութեան նշան է համարւում։ 17Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ ընկերոջ երեսը։ 18Թզենի տնկողը պիտի ուտի նրա պտուղը, իր տիրոջը պահողը պիտի պատիւ գտնի։ 19Ինչպէս մարդկանց դէմքերը նման չեն իրար, այնպէս էլ նման չեն նրանց սրտերը։ 20Ինչպէս անյագ են դժոխքն ու կորուստը, այնպէս էլ անյագ են ագահ մարդու աչքերը։ Տիրոջ առջեւ պիղծ են յանդուգն աչքերով, խրատ չլսող եւ ցոփ լեզու ունեցող մարդիկ։ 21Արծաթն ու ոսկին փորձում է հալոցը, իսկ մարդուն՝ նրան գովաբանողների բերանը։ Անօրէնի սիրտը չարիքներ է որոնում, ուղիղ սիրտը փնտռում է գիտութիւն։ 22Անզգամին կարող ես ծեծ տալ եւ անարգել ատեանում, բայց նրա անզգամութիւնը չես հեռացնի նրանից։ 23Խելամտօրէն հոգատա՛ր եղիր քո հօտերի անասունների նկատմամբ, սրտացա՛ւ եղիր քո երամակների համար, 24որովհետեւ մարդու ուժը, զօրութիւնն ու իշխանութիւնը յաւիտենական չեն,եւ դրանք չեն տրւում սերնդից սերունդ։ 25Խնամքո՛վ վարուիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես, 26դալար խո՛տ հաւաքիր, որ ոչխարներդ գեղմնաբեր լինեն, եւ դաշտերը լա՛ւ պահիր, որ գառներ ունենաս։ 27Որդեա՛կ, սովորի՛ր ինձնից այս զօրաւոր պատգամները քո տան ապրուստի եւ քո բարեկամների ապրուստի համար։


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝