Յայտարարութիւն

Friday, February 3, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 28

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

28 Ամբարիշտը փախչում է առանց որեւէ մէկից հալածուած լինելու, բայց արդարն անձնապաստան է լինում, ինչպէս առիւծ։ 2Ամբարիշտների յանցանքների մասին վէճերը յուզում են դատական ատեանները, բայց խորագէտ մարդը հանգցնում է դրանք։ 3Հզօրը, որ ամբարտաւանութեամբ ընկճում է տնանկին, նման է սաստիկ անձրեւի, որից օգուտ չկայ. 4նոյնպէս էլ նրանք, որ մերժում են օրէնքը, գովում են ամբարշտութիւնը. բայց նրանք, ովքեր սիրում են օրէնքը, իրենց շրջապատում են պարսպով։ 5Չար մարդիկ չեն հասկանում իրաւունքը, բայց Տիրոջը փնտռողները խելամուտ են ամէն բանի։ 6Ճշմարտութեան հետ գնացող աղքատն աւելի լաւ է ստի հետ ընթացող հարստից։ 7Իմաստուն որդին պահում է օրէնքը, բայց որկրամոլներին ընկերացողը անարգում է իր հօրը։ 8Ով իր տունը լցնում է տոկոսներով ու վաշխով, նա կուտակում է այն մարդու համար, ով ողորմում է աղքատին։ 9Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրէնքը,նա ինքն է պղծում իր ուխտը։ 10Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականութեան մէջ։ Անարատ մարդիկ պիտի բաժանեն բարիքները, բայց անօրէնները պիտի անցնեն բարիքների մօտով եւ չեն մտնելու դրանց մէջ։ 11Հարուստն իր աչքին իմաստուն է թւում, բայց խելացի աղքատը դատապարտում է նրան։ 12Արդարներին օգնական դառնալուց մեծ փառք է ձեռք բերւում, բայց ամբարիշտների շրջանում կոտորւում են մարդիկ։ 13Իր ամբարշտութիւնը ծածկողը յաջողութիւն չի ունենայ, բայց բացայայտողը եւ իրեն պախարակողը կը դառնայ սիրելի։ 14Երանի այն մարդուն, որ Աստծու հանդէպ երկիւղածութեան պատճառով արհամարհում է ամէն բան, բայց խստասիրտը չարիքների մէջ կ՚ընկնի։ 15Նա, ով աղքատ է, քաղցած առիւծի եւ ծարաւած գայլի պէս դաժան կը լինի թշուառ ժողովրդի նկատմամբ։ 16Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ։ 17Մահապարտի համար երաշխաւոր եղած մարդը փախստական է դառնում եւ չի հաստատւում ոչ մի տեղ։ Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կը տայ քեզ, զարդ կը լինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի։ 18Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի։ 19Ով մշակում է իր հողը, կը կշտանայ հացով,իսկ ով հետեւում է դատարկ բաների, տնանկ կը մնայ։ 20Հաւատարիմ մարդը շատ օրհնութիւն պիտի գտնի, բայց չարագործը չի փրկուելու պատուհասից։ Գովասանքի արժանի չէ այն անձը, ով չի պատկառում արդարներից։ 21Բարի չէ նա, ով երեսպաշտօրէն խուսափում է անօրէններին յանդիմանելուց. նա պատրաստ է մարդ վաճառել մի կտոր հացով։ 22Չարաչք մարդը շտապում է հարստանալ, բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի յաղթի իրեն։ 23Մարդուն՝ նրա ճանապարհի համար յանդիմանողը աւելի շնորհ պիտի գտնի, քան նրան լեզուով շողոքորթողը։ 24Ով մերժում է իր հօրը կամ մօրը եւ դա մեղք չի համարում, նա համախոհ է ամբարիշտ մարդկանց։ 25Ագահ մարդը հակառակութիւն է գրգռում, բայց յոյսը Տիրոջ վրայ դնողը հոգածութիւն կը գտնի։ 26Ով յոյսը դնում է իր սրտի յանդգնութեան վրայ, նա անզգամ է, բայց իմաստութեամբ վարուողը կը փրկուի։ 27Աղքատներին բաժին տուողը չի աղքատանայ, բայց ով իր աչքը թեքում է նրանցից, նա շատ բանի կարօտ կը մնայ։ 28Ամբարիշտների շատանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստեամբ բազմանում են արդարները։

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝