Յայտարարութիւն

Monday, February 27, 2012

Ընկերուհիս – ԼԻԼԻԹ ՊՕՅՄՈՒՇԱՔԵԱՆ


Քեսապ հայկական աւանը հազար տարիէն աւելի է որ գոյութիւն ունի իբր հայաշունչ շրջան : Այնտեղ բնակող մօտ երկու հազար հայերուն մեծ հայրերուն մեծ հայրերը , հաւանաբար անոնց ալ մեծ հայրերը Քեսապ ծնած ու մահացած են: Այս կտոր մը Հայաստանը իւրայատուկ ազգային դաստիարակութիւն տուած է իր զաւակներուն , որ կը շարունակուի ցայսօր: Շրջանը տուած է ազգային գործիչներ , որոնց կը հանդիպինք Սփիւռքի զանազան երկիրներու մէջ: Տուած է մտաւորականներ , հոգեւորականներ , Կաթողիկոս , գրագէտներ , ուսուցիչներ , կրթական մշակներ եւ ուսումնասէրներ : Նոր սերունդը անմասն չէ վերոյիշեալներու յատկութիւններէն . ան անքակտելիօրէն կապուած է իր լեզուին ու մշակոյթին : Քեսապը օժտուած է գրական ճաշակի տէր երիտասարդ երիտասարդուհիներով , որոնք , անտարակոյս իրենց դոյլերը պիտի պարպեն հայ գրականութեան ջրաղացին մէջ :
«Նշանակ» հանդիպեցաւ կարգ մը գրողներու՝ մեծահասակ , երիտասարդ թէ պատանի , որոնց կարգին ՝ պատանի Լիլիթ Պօյմուշաքեանին , որ մեզի յանձնեց մի քանի բանաստեղծութիւններ գրուած մի քանի տարի առաջ : Որպէս նմուշ կը տպենք անոնցմէ մին նուիրուած Լիլիթի ընկերուհիին: Նոր բանաստեղծութիւններ կը սպասենք Լիլիթէն : «Նշանակ» պիտի շարունակէ իր «պեղումներ»ը եւ ընթերցողները տեղեակ պիտի պահէ գտած տաղանդներուն մասին :
«Նշանակ»

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»


Միջահասակ եւ ժպտուն, կը բարեւէ ամէնուն,
Նշանաձեւ աչուկներ, միշտ կայտառ ու փայլփլուն:
Պզտիկ բերան ու քթիկ,
Անուշ ձայն մը ՝ շատ մեղմիկ:

Միշտ ուրախ եւ համբերող ,
Ընկերասէր ու ներող:
Հաւատարիմ , ջանասէր,
ժպտերես ու մարդասէր:

Մեծը կը յարգէ , փոքրը կը սիրէ ,
Իսկ զիս իր սրտին մէջ խո~ր պահած է:

Վստահ եմ զինք լաւ ճանչցաք : Այդպէս չէ՞...

Լիլիթ Պօյմուշաքեան


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝