Յայտարարութիւն

Thursday, April 12, 2012

Ավանդապատումներ իմաստուն մանուկների համար - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Չ
Չղջիկը ՝ մուկ , թե՞ թռչուն է,
Չղջիկն ինքն էլ դեռ չգիտե,
Չկար մեկը ՝ թեւավորից,
Չկար մեկը ՝ մկան դասից,
Չորքոտանի օտար ցեղից:
Չղջիկին խեղճ օգներ հուշեր
Չկար ընկեր ու բարեկամ:
Չկար մաշկին՝ մազ, կամ ՝ փետուր:
Չղջիկը մեր, ո՞նց իմանար , ու՞մ զարմից է:
Պ
Պանդխտության ցուպն էր ձեռքին,
Պարկը՝ ուսին, մեջը՝ լավաշն հայրենի տան,
Պապակ սրտին մխի~թարիչ հույսի նշխարք.
Պանդուխտ մարդուն ուժ ու հավատ՝
Պահպանիչ էր, հացն հայրենի երազը վառ,
Պտույտ եկավ ՝ աշխարհն արար,
Պապենական երկիրը կար, ետ կդառնար:



Ջ
Ջրաղացում ՝ օր ու գիշեր,
Ջաղացպանը ցորեն աղում,
Ջանք էր թափում ՝ հացն էր առատ:
Ջրօրհնեքին այլուր գողցավ
Ջրահարսը մեկեն պատժեց ՝
Ջաղացպանը դարձավ կրիա,
Ջուր ու ցամաք կտրեց անցավ,
Ջուրը ջրեց անունն արդար:

Ռ

Ռազմի շեփորը կանչում է մարտի,
Ռազմադաշտում մեկն էլ է զինվոր,
Ռազմավայր է երկիրն Հայրենի:
Ռասսան վայրի ,մոլագար խենեշ
Ռեխն արյունոտ ոռնում է ,վայում...




Ս
Սոսի ծառին կնքահայրը՝ Հաբեթ պապը.
Սեգ ու հպարտ ,-անուն տվեց:
Սոսին ծառն է մեր սրբասուրբ.
Սոսու պատկեր կար դրոշին հայոց զորքի,
Սոսանվեր որդիները դարձան քրմեր,
Սուրբ էր ծառը, ինչպես՝ Լեռը...
Սոոյանց անտառն Արմավիրում ,
Սյունաց հողում ՝ ծավ գյուղի մոտ,
Սոսիները երկնասլաց հին Արցախում:
Սոսափում են դարեր անվերջ մեր աշխարհում:

Վ
Վիշապաքաղ դիցարանի,
Վիշապներին՝շանթ ու կրակ,
Վահագն արի պահն է զարկի
Վերջին զարկդ մի խնայիր,
Վիշտն ամոքիր Աստղիկի:




Տ
Տարփողում ենք մենք ամենուր.
Տիգրան մեծի փառքն է մերը...
Տարանջատված ազգուտակից,
Տարագրված հայրենիքից՝
Տարարժան ենք ու տարափոխ:
Տարոնն Հայոց թողած թուրքին
Տառապում ենք դեռ ազգովի :

Ր
Րոպեն կորավ դարակիրճերում,
Րոպեն իր իսկ փրկության համար
Րոպեաբար ձուլվեց դարի մեջ:
Րոպեն կորցրած ի~նչ ենք փտրում.
Րաբունի ենք ազգովին դարձել:





Ց
Ցորենարտերում կաքավ ու լորի
Ցնծագին երգը ծփաց, ծավալվեց:
Ցայգալույսի հետ երկնքում ծավի
Ցիրուցան եղավ թուխպը գորշ ամպի:

Ու
Ուսումնառության օրերին բոլոր
Ուսուցիչ արթուն մեր անուրջներին
Ուղեցույց եղար,
Ուխտավորդ քո'
Ուղեծիր մտանք ծո~վ երազանքով,
Ուր էլ որ գնանք ՝ քո պատկերն արթուն
Ուղեկցում է մեզ:


Փ

Փշատենու պտուղն անգին,
Փշատն առատ համ ու հոտով,
Փոքրիկ մի փայտ ալյուրապատ՝
Փաթաթված է պարկով կարմիր,
Փառք ու պատիվ Անահիտին,
Փշատ տվեց ջաղացպանին:

Ք
Քարերն անթիվ հայրենիքի...
Քարերն անգին հազար գույնի
Քարից ՝ բերդեր, քարից՝ պարիսպ,
Քարից խրճիթ, եկեղեցի...
Քարին հղկվեց տեսքով խաչի,
Քարավանը խաչքարերի
Քանդեց տունը Հեթանոսի...

Օ

Օրը բացվի բարին թող գա,
Օրհնանք ՝ Աստծուն, բախտը՝ մարդուն,
Օրորոցից մենք հեռանում՝
Օրորվում ենք թեւավորվում,
Օդում ճախրող հավքին խանդում, եւ'
Օրնիբուն դառը դատում:

Ֆ
Ֆրիկ՝ հասկն ես էրված, բոցերի մեջ,
Ֆշշաց բոցը, քեզ էլ խանձեց,
Ֆալաքն անվերջ անուն փոխեց,
Ֆշշոցն հավերժ մահաշնչով
Ֆիդայիներ հողին խառնեց:

Շար . 3 ԵՒ Վերջ

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝