Յայտարարութիւն

Monday, April 16, 2012

Վերջին օրօր - ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ

Օրօ~ր, օրօր...:Օրօր ըսեմ քնանաս,
Վիրավոր հօրըդ ճիչերն ալ չիմանաս:
Ծիծէս ծըծածըդ թոյն է, կաթ չի գիտնաս...:
Օրօր ըսեմ քնանաս:
Արի~ւն-հեղեղ յորդեց այս սուրբ ձորերէ,
Բայց չի փախիս, փարէ երկրիդ զայն սիրէ,
Հողիդ վրայ գերի մըլար, այլ տիրէ....:
Օրօր ըսեմ քնանաս:
Հօրդ վըրայ եթե անշունչ չիկայ ես,
Զի ուխտեցի Հռովմի էգ գայլին պես,
Նոր Ռոմուլոս մը դիեցնել ստինքէս...:
Օրօր ըսեմ քնանաս:
Բազուկներուս պարան, ոտքիս ալ կացին,
Ստինքիս զոյգ պտուկներն, ահ, կտրցին:
Վէրքէս արիւնս ծծէ, որդեակ միածին...:
Օրօր ըսեմ քնանաս:
Ահա կիյնամ ...: Հայաստանը մայր քեզի:
Կտակ կուտամ այս կոտրած սուրն երկսայրի՝
Ուր հայրիկիդ դեռ տաք արիւնը կայրի....:
Օրօր ըսեմ քնանաս:
Ռուբէն Սեւակ

Լոզան 6 Յուլիս 1909
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝