Յայտարարութիւն

Tuesday, April 10, 2012

Ավանդապատումներ իմաստուն մանուկների համար - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Խ
Խնձորի ծառեր շատ կան աշխարհում,
Խնձոր գողացավ Աստղիկ դիցուհին,
Խնձորը ընկավ դիցուհու ծոցից,
Խնձորահոտով Վահագն արի գտավ դիցուհուն:
Խնձորահոտը մեր Արտամետի, հիշում ես Վանը
Խնձորն էր պահվում քառասուն տարի,
Խնձորով հայը հարսին էր օրհնում՝
Խնձորը դարձավ սիրո խորդանիշ:


Ծ

Ծովն ու երկինքը վիճում են անվերջ.
Ծովը կանչում էր –Ի~մ ն է արեւը,
-Ծարաված գալիս իմ ջուրն է խմում:
Ծաղրում էր ծովին ,- երկինքը արթուն:
Ծփում էր ծովը՝ ալիքներ ծնում....
Ծովի , երկնքի հաշտության համար՝
Ծիրանածին գոտին Արեւն արձակում
Ծով ու երկնքին նվիրաբերում՝
Ծիածան մի պերճ , մատանին սիրո:
Կ
Կրակ ու ջուր՝ քույր ու եղբայր,
Կրակը՝ քույր, եղբայրը՝ ջուր:
Կարմրաշուրթ քույրը մի օր
Կրակ ու բոց իր թեւերով
Կպավ արտին սարալանջի:
Կալվորի հետ եղբայրը ջուր
Կառչեց քրոջ հուր փեշերին:
Կայրվեր արտը ոսկե դեղին, բայց
Կախարդված ջուր եղբորից
Կրակը հուր փախավ հեռու:

Հ

Հացը մարդուն Մարդացրեց,
Հուր թոնրի բոցերի մեջ
Հաց չկերած , խանձվեցին՝
Հին աշխարհից հուշը չմնաց :
Հացն արարող գութանն արծաթ՝
Հայրենիքին ՝ զենք ու զրահ ,
Հույս ու հավատ՝ թիկունք բազկին:
Ձ

Ձիեր՝ սեւ ու ճերմակ, կարմիր,
Ձիեր՝ հուր –hեր ու հրեղեն,
Ձեր կառքով էր հնում՝ Արեւ արքան շրջում:
Ձի~ն , մեր էպոսի Քուռկին՝ Դավթի կռվին
Ձուլված Դավթին ՝ մի այրուձի:
Ձին հրաշքն էր , սուրբ Սարգիսի~,
Ձմռան բուքին չարին զարկող.
Ձի~ն, երազն էր ու մուրազը Հայոց զորքի:

Ղ
Ղողաջեցին զանգերը զիլ՝
Ղազանչեցոնց լույս խորհանում,
Ղուկասյանում՝ մյուս ծեգում մեր աշխարհի,
Ղողանջն հասավ ու արթնացան
Ղեւոնդ , Արամ , Հայկ ու Վարդան:




Ճ
Ճնճղուկը կարմրատոտիկ,
Ճնճղուկը պստիկ-ճստիկ՝
Ճյուղին թառում ու ծլվլում:
Ճանճ ու մոծակ որսը նրա:
Ճյուղն անտերեւ, ծառն է տկլոր՝
Ճաքճքում է ձմռան բքին հողը ցրտից,
Ճնճղուկը չի հեռանում հայրենիքից:
Ճախրում է միշտ հավատարիմ հայրենիքին:
Մ
Մորս տված խրատներից,
Մորս անքուն գիշերների,
Մրմունջների խտացումից
Մնաց մաղթանք քնքշանքի:
Մայր իմ անգին դու հեռանում,
Մտքիս խորքում տեղավորված
Միանում ես Հայրենիքին:

Յ
Յոթը չափիր հետո կտրիր,
Յոթը որդով սեղան նստիր,
Յոթը պորտը միշտ ճանաչիր,
Յոթը ունի խորհին խորհուրդ,
Յուրացրու խոսքը մեծիդ՝
Յոթը՝ խրատ, յոթը ՝ պատգամ,
Յողնապատիկ պիտի շահես...
Ն
Նռան հատիկ,
Նռան գինի...
Նուռն է նման տիեզերքի...
Նռահատիկ ազգերով լի
Նոյանտապան Լեռն է վկան:
Նռան երկիր Մեղրին է մեր,
Նռնաքարե կուռ մատանին՝
Նորոգ երկրիս մատնեմատին:
Նորոգվում է երկիրը մեր
Նորածինի կանչերով լի:


Շ

Շուրթն Արեգակի Երկրին դիպավ,
Շեկ առավոտը նորածին քամու
Շշուկն ականջին քնից արթնացավ:
Շաղն աստղերից իջավ խոտերին,
Շքերթն հավքերի երկնքով անցավ:
Շղարշաքողը լույսից թրթռաց:

Ո

Ողջո~ւյն քեզ Արեւ, որ եկնքում ես,
Ողջո~ւյն քեզ երկինք, որ չես ամպոտում
Ողջո~ւյն քեզ երկիր, որ խաչիդ փարված
Ոլորագալար ուղեծիր մտար՝
Որոգայթներից չես գայթում բնավ:
Ողջո~ւն անտառին , ծովին՝ ծովացող,
Ողջո~ւյն սարերին՝ երկնքին միտող
Ողջո~ւյն ձորերին՝ քամիներ խեղդող,
Որ ժամանակի շաղիվն են շտկում.
Ողջո~ւյն եւ մարդուն , մարդ՝ արարողին:

Շար. 2


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝