Sunday, April 22, 2012
Փուշին ու Վարդին Վէճը – ԶՕՀՐԱՊ ԱՅՆԹԱՊԼԵԱՆ
Կը հրապարակենք Քեսապի հարազատ զաւակ՝ Զօհրապ Այնթապլեանի բանաստեղծութիւններէն վերջինը, որ հեղինակը յանձնեց «Նշանակ»ին : Կը մաղթենք նորանոր յաջողութիւն սիրելի Զօհրապին:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»
Փուշն օր մը լեզու առած ըսաւ վարդին.
Ես քու մարմնիդ զրահըն եմ փրկարար,
Առանց ինծի՝ դուն կեանք չունիս բաւարար,
Մարդիկը քեզ ոտքի կոխան կ'ընէին:
Վարդը ժպտաց ,մտերմաբար ան ըսաւ.
Դուն իմ չորս դին մագիլներովդ սրածայր,
Թշնամութիւն կը սերմանես զերդ խաւար,
Ես չըլլայի՝ այրած էին քեզ հարկաւ:
Վիրաւորուած՝ փուշը գոռաց զայրագին.
Ի՞նչ խօսքեր են որ կը կարդաս իմ գլխին,
Առանց ինծի՝ կարճ է կեանքդ՝ չորս հինգ օր,
Ես եմ յաւերժն, ես եմ ոյժը, վեհ , հզօր:
Վարդը խնդաց , փերթերն բացաւ ու ըսաւ.
Գեղեցիկն է հզօրն ընդմիշտ – դուն ոչինչ.
Ո՞ւր է բոյրըդ քու նազանքըդ կախարդիչ,
Գոյնիս , բոյրիս ՝ ողջ աշխարհը հիացաւ:
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»
Labels:
Գրական
0 comments:
Հայտնեք Ձեր կարծիքը՝