Յայտարարութիւն

Sunday, April 8, 2012

Ավանդապատումներ իմաստուն մանուկների համար - ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Երեք անգամով պիտի հրապարակենք մեր աշխատակից մտաւորական Վահան Գէորգեանի Աւանդապատումները :
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»«»«»

Ա
Անպարագիծ տիեզերքում
Արեւ , Լուսին` եղբայր ու քույր:
Արեւը միշտ Լուսնին ծաղրում
Անվանում էր լալկան աղջիկ:
Արտասվում էր Լուսինն անվերջ,
Ասպետները արի ու քաջ,
Արեգակի քնած պահին
Աստղ դարձան երկինք թռան
Այդ օրվանից մութ երկնքում
Անբաժան են Աստղ Լուսին:





Բ
Բա՛հ ու գութա՛ն մեր արտերին
Բերքն ամբարենք բաց ճակատով:
Բազկի ուժը` Հայրենիքին...
Բանակին մեր` փառք ու պատիվ.
Բռունցք դարձավ թշնամու դեմ
Բազեի պես հսկենք պիտի
Բաժան բեկոր հողերը մեր...
Բելին հաղթող Հայկն են ք էլի:
Գ
Գետերը մեր դարեր անվերջ,
Գնում լցվում ծովն օտարի,
Գերվում, տարվում, ետ չեն դառնում,
Գայլերի մեջ ՝ մենք էլ հաճախ
Գառների պես դեռ մոլորվում
Գովքն ենք անում նույն գազանի:

Դրոշը մեր միշտ եռագույն.
Դաշտ՝ ցորենի,ջուր՝ Սեւանի, գույն՝ ծիրանի
Դարանակալ մեր թշնամուն միշտ անտեսում
Դարեր անվերջ զարկն ենք զիճում...
Դավից փրկվում վերջին պահին:
Դարբնում են հաղթանակը
Դյուցազուններն հայոց ազգի.
-Դե’ քաջ տղերք ձեզ է կանչում
Դրոշը մեր՝ միշտ եռագույն:
Ե
Երկիրը հին լեգենդներում
Եզան հզոր զույգ կոտոշին,
Երազներում մեր պապերի
Երջանիկ էր մարդը ապրում...
Եզը՝ բարի, բայց զայրացկոտ,
Եթե ցնցեր գլուխն հանկարծ,
Երկրաշարժ էր երկիրին զարկում:
Եզը դարեր հոգսը կիսող,
Երազանք ու հաց արարող՝
Երգերում միշտ արոր քաշող:

Զ
Զանգն է հնչում շուտ արթնանանք:
Զվարդ, առույգ դպրոց գնանք.
Զինվոր դառնանք հայրենիքին
Զինված հավերժ գիր ու գրչով
Զարկենք բոլոր ոսոխներին:
Զենքը ցեղի ՝ ոգին անպարտ,
Զրահն է մեր միշտ անխորտակ:
Ը
Ընկուզենին սաղարթախիտ, հազարամյա,
Ընկուզենին արքայական պտուղ ունի,
Ընկույզն հաց է, ուժը՝ բազկին՝ շինականի,
Ընթրիքը հին դարերում այրուձիու...
Ընտրյալը՝ մեր մրգերի մարգարիտը,
Ընկուզենու ծառն է զարդը մեր վանքերի:



Թ
Թթենին հնում զգեստ էր հրաշք,
Թեւավորում էր կրող աղջկան,
Թավշե ու նրբին , քաղցը միշտ վանող:
Թագուհի դարձած մի աղջիկ ագահ
Թանկարժեք շորը չհանեց հագից:
Թեւ թիկունք դարձան աղջիկները բյուր
Թափվեցին վրան ու բզկտեցին զգեստը թավիշ
Թագուհին օրվա ամոթից շիկնած դարձավ թթենի.
Թութն էլ մեղրահամ ՝ մեղքի մեղանչում...
Թթենու կանաչ տերեւը ծամում՝
Թելերն է մետաքս օրն ի բուն կծկում շերամորդը ժիր:
Ժ
Ժամացույցի սլաքները կարճ ու երկար,
Ժամացույցի սլաքները խենթ վազքի մեջ:
Ժիր մանուկին դպրոց ճամփում,
Ժամադրված դեռահասը՝ սրտի զարկը
Ժամացույցի տիկ-տակով է արդեն չափում:
Ժամանակը հայրիկների ե՜տ է մնում, չի՜ հերիքում,
Ժամանակը մեծ հայրիկի ու մամիկի ախ չի՜ անցնում:
-Ժամանակից կիսատ-պռատ, տես բոլորը գանգատավոր,
Ժամացույցն էլ տագնապում է սլաքների հանդիպումից:
Ի
Իրականանար երազը հայի,
Իմաստուն այրի Մեսրոպ Մաշտոցի,
Ի~ սփյուռ աշխարհի բոլոր ծագերում՝
Իր արած գործին՝ հետնորդ դառնային,
Ի~ղձը կա կարվեր, հայերեն գրեր զավակը հայի:
Ինքնաբավ դառնար գիրը Մեսրոպյան:
Ինքնատիպ ու կուռ մեր հայոց լեզուն...
Իր գործը գիրն էր մերը դպրություն:
Լ
Լեգենդով ապրող ժողովուրդ ենք հին,
Լուսնի մայրիկը առավոտ ծեգին
Լավաշի համար խմոր էր հունցում:
Լուսինը փոքրուց շատ էր անհամբեր,
Լույսը չբացված մորն էր խանգարում՝
Լաց ու կոծ դրած՝ լավաշ հաց ուզում:
Լացկանին մայրը խմորոտ ձեռքով
Լոկ ապտակ տվեց, որ ձայնը կտրի,
Լուսինը թռավ պահվեց երկնքում:
Լինում են օրեր ՝ երբ կուշտ է ,ուրախ,
Լիալուսին է, խմորահետքը՝ կլոր երեսին:


Շար. 1
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝