Յայտարարութիւն

Tuesday, May 8, 2012

Ադրբեջանցիները Կրկին Աչք Են Դրել Երեւանի Վրայ

Այն, որ ադրբեջանցիները պատրաստ են սեփականացնել ամէն հայկականը՝ պարը, երգը, մշակոյթը, քաղաքը, վաղուց յայտնի է: Այս երեւոյթի բուն պատճառները եւս առեղծուած չեն. Ադրբեջանցիները ազգութիւն՝ էթնոս չեն, չունեն մեզ՝ հայերիս նման հարուստ պատմութիւն եւ ինքնատիպ մշակոյթ, աւելին՝ անգամ սեփական պատմական տարածքը չունեն, ուստի Ադրբեջանի կոռուպացված վարչակարգը հարկադրուած հակահայկական շեշտուած քաղաքականութիւն է վարում՝ սեփական բնակչութեանն ապացուցելու համար, որ հայերից ինչ-որ բան սեփականացնելն իրենց գերագոյն յաղթանակն է: Ադրբեջանցիների տածած սէրը Երեւանի նկատմամբ նորութիւն չէ: Տարիներ առաջ Ալիեւն իրեն թոյլ տուեց յայտարարել, որ Երեւանը հիմնել են ադրբեջանցիները: Մօտ երկու ամիս առաջ ադրբեջանական կայքերին հարցազրոյց էր տուել նախագահական աշխատակազմից Ֆուադ Ախունդովը, որին լոկ մի հարց է յուզում՝ ինչու՞ են Երեւանում վերականգնում 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի շինութիւնները՝ առանց ինչ-որ անյայտ ադրբեջանական մզկիթների, բնակելի տների ու առեւտրական շինութիւնների: Այժմ էլ ադրբեջանական լրատուական կայքերը լցուած են Երեւանի մասին անհիմն հրապարակումներով՝ «գիտական» պիտակաւորմամբ: Քանի որ դրանք բոլորն էլ նոյն բովանդակութիւնն ունեն, ապա պարզապէս ասեմ ճշմարտութիւնը. Երեւան անուան առաջացման նախնական ստուգաբանութիւնը աւանդական hենքով է հիւսուել։ Այն կապուել է Նոյի առասպելի հետ, ըստ որի Նոյ նահապետի տապանը կանգ է առել Մասիսի գագաթին, ու երբ Նոյը դուրս է եկել տապանից, նրա աչքին առաջին անգամ երեւացել է մեր քաղաքի տեղը։ Այստեղից էլ նրա անունը կապել են հայոց «երեւալ» կամ «երեւան» (հանդէս գալ) բառերի հետ։ Հետագայում Երեւանի անուան մեկնութեան մի այլ տեսակէտ առաջ քաշուեց։ Նրա հեղինակը Մոսկուայի Կայսերական Հնագիտական ընկերութեան անդամ, արեւելագէտ Մ. Նիկոլսկին էր, որը Արեւելեան Հայաստանում լինում է 1893 թուականին եւ յայտնի արձանագրութիւնների հիման վրայ ուրարտական Էրիաինի տեղանուան հետ կապում մեր քաղաքի անուան առաջացումը։ Նա ասում էր, որ եղել է Էրիաինի անուամբ երկիր, ուր ապրել է էրի ցեղախումբը եւ կենտրոնն էլ եղել է Էրիավանը։ Հնագիտական պեղումներով յայտնաբերուել է Երեւանի «ծննդեան վկայականը», որտեղ նշւում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատեան (Ուրարտական) թագաւորութեան Արգիշտի Ա արքան Ք. Ա. 782 թուականին: Պեղուած միջնաբերդը, թագաւորական պալատի աւերակներով հանդերձ, պահպանուել է քաղաքի հարաւարեւելեան` Էրեբունի թաղամասում: Իսկ ահա ներկայիս Երևանի` որպէս հայոց պետութեան մայրաքաղաքի կառուցապատումը սկսուել է 1924թ. գլխաւոր յատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանը: Այս ամէնը բազմիցս ապացուցուել է հայ ու օտարազգի յայտնի գիտնականների՝ հնագէտների, պատմաբանների, արեւելագէտների ու արուեստաբանների կողմից, ուստի ադրբեջանցիները զուր ժամանակ են վատնում… Անի Մարգարեան, Երեւան, «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝