Մեծ էշը դեռ ախոռն է:
Մեծի ասած, փոքրի լսած:
Մեծ կեր՝ մեծ մի խօսիր։
Մեծ մի խօսիր:
Մեծ չ'եղած տեղը՝ մեծ քար մը դիր:
Մեծցաւ՝ մեծ ցաւ:
Մեղրը շաքարէն անուշ է, քունն ալ մեղրէն ու շաքարէն:
Մեղրին հետ խաղցողը, մատը կը լզէ:
Մեղրի պէս քաղցր լեզու ունի:
Մեղքը լալով, պարտքը տալով:
Մէկ ականջով լսում է, միւսով ՝ դուրս է հանում:
Մէկ աղբիւրէ ջուր կը խմէ:
Մէկ աչք դառնալ:
Մէկ աչքը միւսին օգուտ չի տար:
Մէկ բարձի վրայ ծերանալ:
Մէկ եզով արօր չ'ըլլար:
Մէկը ամէնքին համար, ամէնքը՝ մէկին:
Մէկը լաւ ճանչնալու համար, անոր արմատները փնտռէ:
Մէկ ծաղիկով գարուն չի գար:
Մէկ կայ հազար կ'արժէ, հազար կայ մէկ կ'արժէ:
Մէկ ձեռքը միւսը կը լուայ, իսկ երկուսը՝ երես:
Մէկ ձեռքով ծափ չի զարնուիր:
Մէկ մարդ երկու տիրոջ չի կրնար ծառայել:
Մէկուն ծով, միւսին սով:
Մէկուն կերակուրը, երկուքն ալ անօթի թողուցեր է:
Մէկուն ձին եթէ չի սատկի, միւսին շունը չի կշտանար:
Մէկուն մօրուքը կը վառի, միւսը.-կեցիր տաքնամ կ՛ըսէ:
Մէկուն շեմը մաշեցնել:
Մէկ տանից չենք, մէկ հալից ենք:
Մէջերնին սեւ կատու անցաւ:
Միայն օձը օտարի ձեռքով կը բռնեն:
Մի ըլլար լոկ հացի ընկեր , եղիր նաեւ լացի ընկեր :
Մի' ըլլար ուրագի պէս մի'շտ դէպի քեզ - մի'շտ դէպի քեզ, այլ եղիր սղոցի պէս՝ մէ'յ մը դէպի քեզ, մէ'յ մը դէպի մեզ:
Մի ըսեր ամէն ինչ որ կ՛ընես, բայց ըրէ ամէն ինչ որ կ' ըսես:
Մի լումայ տուին որ խօսա, տաս լումայով չեն կարողանում ձայնը կտրել:
Մի՛ հաւատար այն լացին , որ օր չունի ժամ չունի :
Մի ձեռքով, երկու ձմերուկ չեն բռնի:
Մի մտներ այն բեռան տակ, որ չես կարող կրել:
Մի նենգելով լարեր ծուղակ, վերջը կ՛ըլլաս ծաղր ու ծանակ:
Մինչեւ առուն ջուր գայ, գորտին աչքը դուրս կ'ուգայ:
Մինչեւ խելօքը մտածէ, խենթը գործը տեսած է:
Մինչև կաշուիդ վրայ չ՛ըզգաս` չես հասկանայ:
Մինչեւ հաստը բարակնայ, բարակին հոգին կ'ելլէ:
Մինչեւ Շուշանը զարդարուի՝ ժամը կ՛արձակուի:
Մինչեւ ջուրը չպղտորուի, ձուկ չի բռնուի:
Մի' նստիր շուքն աղուէսին. թո'ղ առիւծը ուտէ քեզ:
Միսը ոսկորէն չի զատուիր:
Միսը քեզի, ոսկորը ինծի:
Միտքը ծուռ է:
Միրգն անուշ է ուտողին, գիրքը՝ ընթերցողին:
Մոյկին ջուր անցած չէ:
Մութ տեղը քար մի նետեր:
Մուկը ծակը չէր մտներ, ցախաւելն ալ պոչին կապեցին:
Մուկն իր դրանն առիւծ է:
Մուկ չեղած՝ չուան կը կտրէ:
Մտի՛կ ըրէ մեծի խրատ, որ չհասնի փորձանք վրադ:
Մրջիւնի հետ մրցումի մի՛ ելլեր:
Մօտիկ դրացիդ եղբօրմէդ մօտ է:
Մօրուց խենթ ըլլողին՝ սուրբ Սարգիսն ի'նչ անի:
Մօրուք չունիմ որ խօսքս լսուի:
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»
0 comments:
Հայտնեք Ձեր կարծիքը՝