Չարին չարիք հատուցանել՝ փոքրահոգի մարդու գործ է.
չարին բարիք հատուցանել՝ մեծահոգի մարդու գործ է:
Չարերը երգ չունին:
Չարը ածուխի պէս է, եթէ չ՛այրէ` կը սեւցնէ:
Չարին վերջը վատ է:
Չգիտնալը ամօթ չէ, չսորվիլը ամօթ է:
Չէր տեսել պատից կախ, տեսաւ ճակտից կախ:
Չ'ըսպաննուած արջին մորթը չեն կիսում:
Չկայ ամենալաւը՝ կայ աւելի լաւը:
Չկայ չարիք` առանց բարիք:
Չհաւնած քարդ գլուխ կը պատռէ:
Չորերուն հետ՝ թացերն ալ կը վառին:
Չուանին վրայ ալիւր կը փռէ:
Չունես փող, մտի՛ր հող:
Չուտողաց «մալը» ուտողաց հալալ:
Չցանած՝ հնձել ուզողին մէկը:
Պ
top of page
Պահուող կերպասին արժէքը կ՛աւելնայ:
Պառաւ ձին, ակօսը չի քանդի:
Պարզութեան մէջ գեղեցիկ:
Պարտքի գինի խմողը՝ երկու անգամ կը գինովնայ:
Պարտքի ուտողը՝ իր գրպանէն կ՛ուտէ:
Պզտիկ հարուածները մեծ կաղնիներ կը տապալեն:
Պիտի ծամեմ, բերա՞նդ դնեմ:
Պլպուլը իր տարտը կու լայ, ագռաւն «ղաղա» կ'անէ:
Պղտոր ջուրի մէջ ձուկ կ'որսայ:
Պտղատու ծառին քար չեն նետեր:
Պտուղին հասունը անուշ է, մարդուն՝ խակը:
«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»
0 comments:
Հայտնեք Ձեր կարծիքը՝