Յայտարարութիւն

Wednesday, August 24, 2011

ՄԻՈՒԹԻՒՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ - 4– ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ - 1900 թուական

Սիրելի Ընթերցող,

«Նշանակ» կը սկսի հրապարակել մեր ներկայ պատմութիւնը յուզող զանազան գրութիւններ, որոնք լոյս տեսած են հեռաւոր թէ մօտաւոր անցեալին ու ծառայած իբր փարոս լուսաւորելու համար մեր նախնիներու մտքերը: «Պատմական Խնդիրներ» ընդհանուր խորագրի տակ պարբերաբար լոյս պիտի տեսնեն այս ուսանելի գրութիւնները : Ընթերցողին պիտի թողունք ներկայի իրականութեանց հետ զուգահեռներ քաշելու «տաղտկալի» գործը:

«Նշանակ»

.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.««.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«

Իսկ ո՞րն է այն ծրագիրը , որ պէտք է համախմբէ տաճկահպատակ բոլոր նեղուող , բոլոր դժգոհ ու բողոքող տարրերին. Ի՞նչ պէտք է ընդունուի բոլորիս համար պարտաւորեցուցիչ նպատակ եւ որո՞նք են այն միջոցները, որ պէտք է հասցնեն մեզ մեր նպատակին:

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը», որի անունից միայն ի հարկէ մենք իրաւունք ունինք խօսելու, ըդհանրացնելով Տաճկահայաստանի վերաբերեալ իր ծրագիրը, կարող է առաջարկել համայն Տաճկաստանի համար մի կազմակերպութիւն, որ, միւս հաւասար պայմաններում, անշուշտ ընդունակ է միացնել բոլորին: դա ֆետերաթիվ (դաշնակցային) ռամկավարական կազմակերպութիւնն է , որի համաձայն տաճկահպատակ բոլոր ժողովուրդները կազմում են մի անխախտ ամբողջութիւն, բայց իւրաքանչիւրը իր ներքին, տեղական ինքնավարութեամբ: Երիտասարդ Թուրքերը դրա տեղ դնում են Միտհաթ փաշայի սահմանադրութիւնը ՝ կարծելով , որ դա միանգամայն բաւարարութիւն կը տայ բոլոր տարրերի կուլտուրական պահանջներին:

Մենք ի հարկէ այն տեսակ մտածողներիցը չենք, որոնք զանազանութիւն չեն գտնում սահմանադրական եւ միապետական կարգերի մէջ: Ոչ. Մենք ընդունում ենք առաջինի բոլոր բարեբեր առաւելութիւնները երկրորդի դիմաց: Բայց Տաճկաստանին հարկաւոր են not measures but men ( ոչ թէ միջոցներ այլ մարդիկ), ասել են Տաճկաստանը ճանաչող մարդիկ, եւ Հատտի- Շերիֆ- Գիւլխանէն 1839 թուին, տաճիկ կառավարութեան արած «ընդհանուր բարենորոգումների» անվերջ խոստումները 1844 ու 1850 թուերին , Հատտի Հումայունը 1856 թուին եւ Սահմանադրութիւնը 1876 թուին, իբրեւ կենդանի օրինակներ՝ գալիս են հաստատելու այդ հայեացքը: Այո , ամբողջ մի դարի ընթացքում բոլոր վերանորոգիչ փորձերը անցան Տաճկաստանի պատմութեան էջերով իբրեւ մեռած խօսքեր, իբրեւ կեանքի չվերածուելու համար ստեղծուած անբնական օրէնքներ,որովհետեւ տաճկաստանը կուլտուրական կեանքի համար անապատ է, որովհետեւ նրա ժողովուրդը դեռ եւս տգէտ է,իսկ տաճկական իշխող բիւրոկրատ մտաւորականութեան եւ հոգեւորականութեան մէջ տիրում է արեւելեան սպանիչ մթնոլորտը: Ահա ինչու մեր թուրք հայրենակիցները մեզ որեւէ յոյս ներշնչելու համար պէտք է մօտենան մեզի, թողնելով «ընդհանուր բարենորոգումների» հին երգերը, որոնք վաղուց արդէն խլացնում են մեր ականջները եւ որոնք սակայն մարդավայել կեանքի ձգտող տաճկահպատակ ժողովուրդներին մինչեւ այսօր ուրիշ ոչինչ չեն տուել բացի սիսթեմաթիք կոտորածներից:



Համաձայն վերոյիշեալ not measures but men բանաձեւին, Տաճկաստանում այն ժամանակ կը լինի որեւէ իրական փոփոխութիւն , երբ երկրում կը կազմուի մի համերաշխ քաղաքակիրթ ուժ, որ ընդունակ լինէր այս կամ այն կարգերը հաստատելու եւ պահպանելու: Ընդունելով ֆետերաթիվ պետական կազմակերպութեան նպատակը միայն՝ կարելի է ներկայումս կազմել մի այտպիսի ուժ:Այսօր կենդանի փաստեր են՝ հայկական, մակեդոնական,ալպանական, յունական, արաբական եւ ձեր շարժումները: պարզենք բոլորի դիմաց Օթոմանեան Դաշնակցութեան եղբայրական դրօշը.խրախուսենք այդ շարժումները բոլոր կարելի միջոցներով, անկեղծ գործակցութեամբ փոխադարձ վստահութիւն ներշնչենք, որ իւրաքանչիւր ժողովուրդի էական պահանջները գոհացում կը ստանան. տենդային ջանքերով պատռենք եւ ձեր ժողովուրդի գիտակցութիւնը պատող խաւարը, _ եւ մեզ կը յաջողուի համախմբել բոլոր տաճկահպատակ ժողովրդների առաջադէմ, օրինապահ եւ ազնիւ տարրերը, որոնք՝ միասին վերցրած՝կը տան երկրին այն ուժը որի կարիքը զգացուում է:Եւ եթէ վերջապէս դուք հաւատում էք սահմանադրութեան բարեբեր հետեւանքներին, թողէք նախ ընդհանուր նպատակի առաջ միանան, ի մի ձուլուեն բոլոր տարրերը, իսկ նրանից յետոյ կեանքի ընթացքը, ժամանակի պահանջները ինքնստինքեան ցոյց կուտան՝ թէ որքան անհրաժեշտ է մինչեւ Օթոմանեան Դաշնակցութեան հաստատուիլը՝ընդունիլ իբրեւ իջեւան, իբրեւ անցողական մի շրջան, ձեր փայփայած սահմանադրութիւնը:Բայց դուք՝ Երիտասարդ Թուրքերդ, հակառակ էք դրան, եւ մէկ սուլթանին խփելով՝պատրաստ էք մեզ ալ չխնայել:



Ինչպէ՞ս հետեւենք ձեզ ...............



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝