Յայտարարութիւն

Thursday, January 26, 2012

ԱՌԱԿՆԵՐ - Սողոմոն Իմաստուն - 20

Կեանքի թոհուբոհին մէջ ՝ վարի խրատները լսելն ու գործադրելը առաքինութենէ աւելի պէտքի մը գոհացում տալ կը նշանակէ: Ձեզի , ձեր ընտանիքներուն համար են սիրելի ընթերցող: Այսպէս, ամիս մը շարունակ , ամէն օր մէկ խրատ պիտի հրապարակենք : «Իմաստութիւնը լիառատ գանձ է » ըսած էինք Դեկտեմբերին հրապարակուած մեր մէկ յօդուածին մէջ: Այդ գանձին մասին է որ խօսած է Սողոմոն Իմաստուն թագաւոր հազարաւոր տարիներ առաջ:Իր վարի խրատ-առակներուն մէջ խօսած է ագահութեան , կաշառակերութեան, պոռնկութեան ու շնութեան , անարդարութեան ու գողութեան չարիքներուն մասին : Կարդացէք: Բոլորս խրատի պէտք ունինք սիրելիներ: Թող իմաստութիւնը մեզ համակէ , թող իմաստութիւնը մեզ միացնէ:
«Նշանակ»
»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»«»«»

20 Գինին անառակութեան է մղում, հարբեցողութիւնը՝ թշնամութեան, եւ ով անձնատուր է լինում դրանց՝ խելացի չէ։ 2Թագաւորի պատուհասը պակաս վնասաբեր չէ առիւծի ցասումից, եւ ով զայրացնում է նրան, վնաս է պատճառում ինքն իրեն։ 3Մարդու համար փառք է հեռու մնալ հայհոյանքներից, բայց ամէն մի անզգամ խառնւում է այդպիսի բաների։ 4Ծոյլը թէեւ նախատւում է, բայց չի ամաչում, ինչպէս մէկը, որ ցորեն է փոխ առնում ամրանը։ 5Մարդու սրտի խորհուրդը խոր ջրի պէս է, բայց իմաստուն մարդը երես է հանում այն։ 6Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։ 7Ով անարատ է քայլում արդարութեան ճամբով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի։ 8Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից։ 9Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ինքը զերծ է մեղքերից։ 10Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ. պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները.այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը։ 11Ուղիղ են այն երիտասարդի ճամբաները, որ մաքրութեամբ է ընթանում։ 12Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել։ 13Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից.աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով։ 14«Վատ է, վատ է», ասում է գնորդը,իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով։ 15Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ։ 16Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ մի օտարականի եւ հիւրընկալեց նրան։ 17Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով։ 18Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ։ 19Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ։ 20Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը։ 21Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերուել վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել։ 22Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ,որ նա օգնական լինի քեզ։ 23Տիրոջ առջեւ պիղծ է երկու տեսակի չափը, եւ խարդախ կշեռքը մերժելի է նրա համար։ 24Տէրն է, որ ուղղում է մարդու քայլերը, էլ ինչպէ՞ս մահկանացուն խելամուտ լինի իր ճամբաներին։ 25Որոգայթ է մարդու համար շտապելը եւ իր ունեցուածքից բան նուիրելը, հապճեպ ուխտ անելը եւ յետոյ զղջալը։ 26Իմաստուն թագաւորը ցրում է ամբարիշտներին եւ անուի տակ է գցում նրանց։ 27Մարդու հոգին Տիրոջ լոյսն է, որը քննում է սրտի շտեմարանները։ 28Ողորմածութիւնը եւ ճշմարտութիւնը թագաւորի պահապաններն են, եւ նրանք արդարութեամբ են շրջապատում նրա գահը։ 29Երիտասարդների զարդը իմաստութիւնն է, ծերերի փառքը՝ նրանց ալեհերութիւնը։ 30Չարագործների համար են թէ՛ վէրքերն ու հարուածները եւ թէ՛ տանջանքները նրանց որովայնի խորքերում։


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝