Յայտարարութիւն

Sunday, May 9, 2010

Բանաստեղծութիւններ Վահան Գէորգեան

Մորս գրկից աշխարհ մտա,
Մորս ձեռքն էր գլխիս վրա,
Նա ինձ օրհնեց ճամփա դրեց..
Բախտի ձեռքին գերի դարձա:

Ոտքի տակ եմ աշխարհն առել,
Անհանգրվան , հեռու տանից
Անմիտ խաղով գերված բախտից
Մորս թողած ուր եմ հասել:

Մայր իմ լուսե, կարոտս ծով
Ես այդ ծովում լողորդ մի նոր,
Դեպի քեզ եմ լողում մոլոր:

Իմ մտքերի խորխորատում
Քո կարոտած դեմքը փարոս
Դեպի քեզ եմ անվերջ լողում:




2


Դեպի քեզ եմ անվերջ լողում,
Մայրամուտի ցոլքերի ցուրտ
Սըրսփանքից սիրտս նորից
Թփրտում է ինչպես թիթեռ..

Կայծակնահար ծառ եմ թվում .
Ճյուղակոտոր , տերեւաթափ`
Արմատներիս լոկ ապավեն,
Թե կորցնեմ, ոչինչ չունեմ:

Մայր իմ արդեն անպարագիծ
Տիեզերքի տարածքներում
Քո լույսի մեջ պիտի հանգչեմ :

Անառակ չեմ , բայց անառակ
Որդու նման տուն չըդարձա
Հիմա որտեղ քեզ փնտրեմ:



3

Հիմա որտեղ քեզ փնտրեմ...
Հուշերիս ծով տաղարանում `
Քո կարոտի երգն է արդեն
Գիշեր ու զոր լուռ մորմոքում :

Ես քո որդին խոսք ու գրի
Բախտից գերված մտքով կրկին
Մեր հին տունն եմ մտաբերում
Մայր իմ, ու՞ր ես,- տուն եմ դառնում :

Իմ երազի, երազանքի ուսուցչուհի
Հազարները դասդ սերտած
Հավքերի պես թռան անդարձ...

Բնավորված, տնավորված,
Որբությունդ մտապահած
Մաշտոցի պես միշտ ազգապաշտ:


4


Մաշտոցի պես միշտ ազգապաշտ
Քանի սերունդ մայր իմ անգին
Սուրբ Մաշտոցի անվան կողքին:
Քեզ են մտքում մտաբերում:

Հայոց գիրը` քո խաչն արդար.
Բախտ ասվածն էլ քմայքոտ խաղ,
Որդին եմ քո, իմը թողած.
Բախտն եմ սգում մեր աշխարհի:

Լույսի ակունք մայր իմ անգին,
Ձեւ տվեցիր երազներիս,
Հազարների սրտում ներկա

Մորմոքում է միտքս արթուն.
æանք ու եռանդ զուր չես վատնել
Հայրենի տան հացն ես hունցել:







5



Հայրենի տան հացն ես հունցել,
Նշխարացար լույսով հոգուդ
Հացին վայել հավերժացար
Հուշերիս մեջ լույս ես, մասունք :

Հաղորդության հացն ես ներկա ,
Պատարագ ես հոգուս համար,
Հրեշտակներն առան տարան
Ես քեզ ասա ուր փնտրեմ:

Երազն ինչ է , այն էլ արդեն
Չի այցելում մտքիս խորքում
Ես ինձ հետ եմ միայն խոսում :

Տարակուսած շուրջս նայում
Քեզնից հեռու չեմ ընկալել ..
Քնած պա՞հըս է, պահը` արթո՞ւն :

6



Քնած պահըս է, պահը արթո՞ւն,
Խիղճս խռով ինձ է տանջում :
Արթուն պահին ` անհույս քնած,
Չեմ անսացել քո կանչերին:

Ակունքներից փախչող ջրի
Բախտը ինձ էլ բաժին դարձավ
Թեւ մայր իմ ամեն անգամ
æուր շաղ տվիր դարձիս համար:

Թաց աչքերիս ակունքներից
Արցունքն հիմա աղի նման
Տարալուծվում դուրս չի հոսում:

Մինուճար չեմ աշխարհի պես,
Ոչ էլ որբ եմ ապրել կյանքում.
Ես առանց քեզ որբ եմ , անտուն:




7


Ես առանց քեզ որբ եմ անտուն,
Իմ ապրած օրերի հենքից
Հուշերիս խորքերում մնաց
Երազած երկրիս ճանփան:

Ու սիրտը կարոտից մխաց:
Մտքումս ինձանից թաքուն`
Ես նորից մանուկ եմ դառնում,
Հուշերիս կածանն եմ մտնում:

Կանչում էր մայրս իր հեռվից,
Բայց արդեն մոլորված սիրտս
Ծխում էր մթե շղարշում :

Նետի պես բառերը թռչում
Հավատիս աղեղն են կտրում
Դողում են շուրթերս արթուն:


8


Դողում են շուրթերս արթուն
Հուշերիս երգն է մորմոքում:
Հավերժի պատկերից խեղված
Երազիս դռներն եմ բացում :

æահել էր մայրս ես ` մանուկ,
Երկնքից արեւն էր ժպտում
Ցորենի հասկերին հասուն
Արտուտի երգն էր օրհներգում :

Մեր բակը պարիսպներ չուներ
Արտերի ծփանքով լեցուն
Մեր տանն էր երազը ննջում...

Մեր տունը արտերի ծովում
Մոլորված նավակ էր անղեկ
Մայրս էր մեր ուղին հարթում:







9


Մայրս էր մեր ուղին հարթում
Միտքս արթուն հավք երկնքում
Երազները որբ ու անտուն
Թափառում են մեր աշխարհում :

Խարդավանքին միշտ անհաղորդ
Մտքով տենդոտ ու անդադրում
Հինն օրերի երգը գտած
Շաղ տվեցի տիեզերքում:

Հոգիս լեցուն հուշերի ծով,
Աչքս ակունք ակն արցունքի
Քեզ չգտած ինձ կորցրի:

Ու թե անվերջ ետ եմ նայում
Բիբերիս մեջ տեղավորած
Հազար ու մի պահ կա անդարձ :



10




Հազար ու մի պահ կա անդարձ
Իմ հուշերի անդաստանում
Ես հավիտյան քոն աշխարհում
Մայր իմ անգին տուն եմ դառնում:

Ինչիս է պետք միտք եմ անում
Այս աշխարհը հարուստ ու ճոխ
Երբ պատկերդ ամեն անգամ
Սիրտ ամոքող դեմըս է հառնում:

Մայր իմ ինքս հեռվից
Քո աշխարհն եմ անեղծ պահում
Ինքս մանուկ , դու ` իմաստուն:

Դու խոհերիս զուլալ ակունք
Պապակ շուրթիս շաղ ես անուշ
Ես քո սրտից ծլած մի շյուղը




11




Ծերացանք կորստի կարոտից
Ապրում ենք անցյալի հուշերով,
Խոսում ենք, վերհիշում հայրենին
Բայց ո՞վ է ունկնդիր մեր երգին:

Մեր նախնիք իմաստուն-միամիտ
Ապրել են շրթերին անդունդի
Ու կապող կամարը դարերին
Առկախ է կապույտից երկնքի:

Մեզնով է աշխարհը շեն մնում
Մեղվի պես օրն ի բուն լուռ տըքնում
Մեր մտքում իղձեր կան անմեկին
Ձեռնունայն փարվում ենք անմեռին:

Մեր քաղցած ոգին է մորմոքում
Աղ ու հաց աշխարհի սեղանին:
Ձեռնբաց փարվում ենք անմեռին,
Որ նա էլ մեր շուրթով աղոթի:


12

Բարեկամիս ՀՎ

Մորս տեսա ես արթմնի
Սիրտը բեկված, աչքը միշտ թաց,
Ինչ էր ասում չէի լսում:
Հոգուս ծովն էր խռով ծփում :

Ինքը մեր տան շեմին կանգնած
Ես աշխարհի օտար ծեգում:
Ինձ էր կանչո՛ւմ, առաջնեկին`
Վարուժնակին իր տարագիր:

Ձեռքն հովանի լույս ճակատին
Ծեր ու արթուն մայրս անքուն
Հիշում է ինձ ու արտասվում..

Հեռվից հեռու տուն եմ դառնում ,
Մտքի ճամբով ես օրն ի բուն,
Սիրտըս արթուն հավք երկնքում:
13

Միտքս խռով, սիրտս լեցուն
Ամեն անգամ տուն եմ դառնում
Տուն եմ դառնում, տեղ չեմ հասնում.
ԵՒ ամենուր պատկերը նույն.
Լույս ու փարոս ինձ ուղենիշ,
Կոպերիս տակ ` վանք ու խաչքար
Խեղճ ու անճար ինձ պես մոլոր
Հեռանում են , չեն մոտենում :
Դու քո հեռվից ինձ ես կանչում
Թե հավքն եմ քո` թեւեր չունեմ,
Թե ճամբորդ եմ ճամփաս երկար..
Անպարագիծ պաղ ջրերում
Բազկատարած լողորդ մոլոր
Դու իմ փարոս , իմ խաչ, իմ լույս
Հազար ու մի պատնեշն օրվա
Մտքով միայն հաղթահարում
Տուն եմ դառնոմ , գ իտեմ տանը
Դու միշտ արթուն ինձ ես հիշում
Դառնում եմ քեզ հույսով լեցուն

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»


«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝