Յայտարարութիւն

Thursday, May 12, 2011

Մեսրոպ Մաշտոցին -Վահան Գէոորգեան

Բախտավոր այրդ դու մեր դպրության
Հավերժին միտող արքայից -արքան:
Ես պիտի գովեմ քո փառքը վսեմ,
Երբ աստվածային աջն արարչի
Դարերին գետնող քոնն է վեհ անձիդ:
Ես քո որերրորդ ժառանգը արդեն
Ձենով Օհանի տագնապն են ապրում
Վախը իմ սրտում դեռ քեզ եմ ձայնում
Ինքդ մեր բախտի հրաշքն ես հավերժ:

Մեր հին էպոսի ` էպոսը ներկա
Թոնրից պոկված հացն հանապազոր,
Քաղցրախոս բարբառ` մերանը ցեղի,
Թեւ ես պարգեւում , տանում ճախրանքի:

Մեր միացումից բառերն են շիկնում
Յուրաքանչյուրիս ձեւ ու կերպ տվող
Խոսքերը բոլոր քեզ ուղղած երդում
Քո գործն Արարիչ մեր բախտն կերտում :

Արարեց տառեր
Բախտին ապավեն
Գովերգեց փառքը,
Դարեր դիմացան
Երեսունվեցը` իրար թեւ թիկունք:
Զրահավորված անհաղթ մշակներ
Էությամբ հզոր սերմնացան հույսի
Ընդեմ խավարի արթուն թշնամի
Թանձրամիտ մթին:
Ժամանակների հարափոխ խաղից,
Ինքնահորդ հոսքից
Լույսը հենց զատվեց
Խայտաց , ծավալվեց,
Ծովի պես ծփաց
Կուրծքը դեմ տվեց
Հողմերին բոլոր:
Ձայնեց ու կանչեց:
Ղողանջը զանգի
Ճանապարհներից
Մեղանչումների
Յուրայիններին
Նախապաշարված
Շնորհեց հավատ,
Ողջյունեց բարուն,
Չարը խափանեց:
Պանդուխտին պատվար
գահ ու ջահակիր
ռազմադաշտում դարձավ աննկուն
Սառնասիրտ զինվոր,
Վահան-զրահով
Տոկաց դիմացավ
Րոպե առ րոպե
Ցնցագին այգն է հաղթական կանչով
Ուչճացած լցվում
Փրկության երթիդ
Քայլերգն է
Արփին ավետուն կրկին:




«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝