Յայտարարութիւն

Wednesday, June 15, 2011

ԹԻՒՐՆ ՈՒ ԹԵՐԻՆ - Բ . ԹԱՇԵԱՆ

ԺՈՂՈՒԵԼ ԵՒ ԺՈՂՎԵԼ

Տարրական սխալներ կան , ըսենք՝ աշակերտական սխալներ , որոնց մասին մարդ կ’ամչնայ խօսիլ:
Այս տեսակ սխալ մըն է ժողուել բառը, ճիշդ այս ձեւով ՝ ժողուել, որուն հանդիպեցայ գիրքի մը մէջ:

Ունինք ժողով բառը , որմէ կազմուած է ժողովել , ել բայակերտ մասնիկով: Հետագային զեղչուած է երկրորդ ո ն ւ մնացած է ժողվել:

Նման զեղչումներ , ինչպէս նաեւ գիրերու տեղաշարժեր , յաճախդէպ են մեր լեզուին մէջ: Օրինակ՝ սովորիլ բայը տարիներու ընթացքին տեղաշարժի ենթարկուած եւ դարձածէ սորվիլ (սովորիլ – սովրիլ - սորվիլ) :Սկզբնական ձեւը պահուածէ արեւելահայերէնի մէջ, -սովորել : Արեւմտահայերէնի մէջ ընդհանրացած է սորվիլ ը:

Ուրիշ օրինակ մը. Շրջափոխութեան եւ բարեշրջումի օրէնքին համաձայն, ելանելը նախ եղած է ելնել, ապա՝ ելլել: Ու~ր ելանելը , ու~ր ելլելը:

Որոշ բառեր երբեմն այնքան կ’այլափոխուին, որ սկզբնական ձեւը գրեթէ կը մոռցուի: Բայց ժողվելը այլափոխուած չէ, պարզ սղում մըն է կատարուածը, գիր մը զեղչուած է միայն:

Աւելորդ է ըսել , թէ ընթացիկ լեզուի մջ ժողվել ՝ կը նշանակէ հաւաքել, խմբել , մէկ տեղ բերել :Սողոմոն Իմաստուն գրած է «Գիրք Ժողովողի»ն: Այստեղ ժողովողը հասարակ ժողվող մը չէ, հաւաքող , իրարու քով բերող մը չէ , այլ «իմաստութեան վարժապետ» մըն է : Եւ տարակոյս չկայ , որ Սողոմոն այս տեսակ... վարժապետ մըն էր , թագաւոր ըլլալով հանդերձ :

Բայց որո՞ւ մտքէն կ’անցնի , որ ժողվել ՝ կը նշանակէ նաեւ հիւրընկալել , ասպնջական լինել : Մատթէոսի աւետարանին մէջ կը կարդանք. «Օտար էի եւ ժողովեցիք զիս»: Պարզ է, որ այս նախադասութեան մէջ «ժողովեցիք» ը « հաւաքեցիք » չի նշանակեր , այլ կը նշանակէ «հիւրընկալեցիք»:

Ասանկ հարուստ լեզու է մեր լեզուն , իսկ եւ իսկ «վարժապետ իմաստութեան»:



«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝