Յայտարարութիւն

Saturday, August 20, 2011

ՄԻՈՒԹԻՒՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ 1 – ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ - 1900 թուական









Սիրելի Ընթերցող,

«Նշանակ» կը սկսի հրապարակել մեր ներկայ պատմութիւնը յուզող զանազան գրութիւններ, որոնք լոյս տեսած են հեռաւոր թէ մօտաւոր անցեալին ու ծառայած իբր փարոս լուսաւորելու համար մեր նախնիներու մտքերը: «Պատմական Խնդիրներ» ընդհանուր խորագրի տակ պարբերաբար լոյս պիտի տեսնեն ուսանելի գրութիւններ : Ընթերցողին պիտի թողունք ներկայի իրականութեանց հետ զուգահեռներ քաշելու «տաղտկալի» գործը:

«Նշանակ»

«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.«.««.«.«.«



Ներկայ խնդրի մասին խօսելու մեզ առիթ է տալիս .դրօշակ»ի մէջ (1900 Սեպտեմբեր) տպագրած՝Տամատ Մահմուտ փաշայի նամակը՝ , որ հայերին ուղղած մի ընդհանուր կոչ է միանալու թուրքերի հետ: Մենք յարմար ենք համարում այդ նամակի առիթով յայտնել մեր կարծիքները նաեւ ընդհանրապէս բոլոր թուրք հակասուլթանական կամ աւելի ճիշդն ասած՝հակահամիտական տարրերի մասին, որովհետեւ՝ չնայելով այն բոլոր տարբերութիւններին եւ երբեմն նոյնիսկ փոխադարձ թշնամական յարաբերութիւններին, որ դիտւում են դրանց մէջ, այդ տարրերը բոլորն էլ , վերջին ժամանակներս, մեծ համերաշխութիւն են արտայայտում, երբ հարցը գալիս է հայերի հետ միանալու խնդրին:



Կար ժամանակ որ մենք էինք թուրքերին անդադար միացած կռուի հրաւիրում եւ զարմանում նրանց անտարբերութեան վրայ դէպի Տաճկաստանի ընդհանուր ողբալի վիճակը: Կար ժամանակ, որ մենք էինք նրանց բացատրում մարդկային ամենալայն գաղափարներով ներշնչուած մեր ծրագիրը, որպէսզի նրանք աներկիւղ մօտենան, հասկնան մեզ եւ աջակցեն ընդհանուր գործին: Կար վերջապէս ժամանակ, որ ամէն անգամ, երբ մեր կոչերին արձագանգ տուող որեւէ անկեղծ ձայն էինք լսում մեր թուրք հայրենակիցների բանակից, մենք ամբողջ յօդուածներ էինք նուիրում «Դրօշակ»ում՝ այդ առիթներով մեր հրճուանքը արտայայտելու համար: Իսկ այժմ...այժմ դերերը փոխուել են. Այժմ «միութեան» հրաւէրները անդադրում կերպով տեղում են թուրքերի կողմից, եւ մենք ենք որ չնայելով մեր ամենաբուռն համակրանքի դէպի սկզբունքը , այսօր տարաբախտաբար ստիպուած ենք անվճռողական դիրքի մէջ մնալ:

Պատճառը պարզ է: Ձայները այնտեղից չեն լսւում, որտեղից մենք վաղուց ի վեր շարունակ սպասում ենք, եւ այդ դիւթիչ ձայները չեն դրանք, որոնք ուժեր են կազդուրում, սրտեր են վառում, եղբայր եղբօր ճանաչեցնում... Ինչպէս միութեան գաղափարը (այն գաղափարը որ դեռ 10 տարի առաջ Դաշնակցութիւնը ընտրել է իբրեւ հիմնական կէտ իր ծրագրում) պահանջեց այսքան տարիներ Երիտասարդ Թուրքերի շրջաններում եւս համակրութիւն գտնելու համար , երեւի նոյնպէս տարիներ կը պահանջեն՝ մինչեւ որ կ'իրագործուի այդ միութիւնը՝ ազգով տարբեր, բայց միեւնոյն թշնամու դէմ կռուող տարրերի մէջ:



«Միանանք» ... գեղեցիկ միտք, բայց ո՞ւմ հետ եւ ինչպէ՞ս:



Շար. 1









«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

0 comments:

Հայտնեք Ձեր կարծիքը՝