Յայտարարութիւն

Saturday, May 26, 2012

Ազգի հասցէն մշակոյթն է - Հարցազրոյց ՍՕՍ ՍԱՐԳԻՍԵԱՆԻ ՀԵՏ - aparaj.amէն արտատպուած

- Ինչ է Ձեզ համար Մայիսի 9 -ը, որն է նրա խորհուրդը:

- Մայիսի 9-ը սուրբ օր է ինձ համար, անկրկնելի օր, որովհետեւ այդ օրը մենք կարողացանք մեր յաղթանակը կնքել, իսկ յաղթանակն ինձ համար` դա ըմբոշխնելի ամէնօրեայ փաստ է, յաղթանակն ինձ համար ուժ է, եւ այդ յաղթանակի շնորհիւ է, որ այս տարիքում կարողանում եմ աշխատել, այդ յաղթանակի շնորհիւ է, որ իմ ու իմ ազգի երազանքը մէկն է` կապուած մեր կորցրածը վերադարձնելու հետ, մենք միասին պահանջատէր ենք, պահանջատէր ենք մեր կորցրած հայրենիքի: Սա չնչին մի տարածք է, որ մենք կարողացանք վերադարձնել: Մենք պիտի ասենք աշխարհին եւ բոլորին, որ թուրքը մեզնից խլել է մեր հայրենիքը, մեր հարստութիւնը: Նրանք պէտք է հատուցեն դրա համար, մենք էլ չպէտք է դադարենք պահանջել:

- Ինչպէ՞ս էք գնահատում անկախութեան այս 20 տարիները:

- Դժուար է ասել դա մէկ-երկու խօսքով: Բարդ ժամանակներ էր: Ինձ համար մի քիչ անսովոր բան է, մենք երկար տարիներ անկախ չենք եղել, ինչ-ով չափով մենք կորցրել ենք պետականութեան զգացողութիւնը: Մեր ժողովուրդը դեռ չի հասկանում անկախութեան ու ազատութեան նշանակութիւնը, եւ կարծում եմ, որ ոչ միայն չի հասկանում, այլ չի ընդունում այդ փաստը: Մենք շատ անգամ ինչ-որ մէկի լծի տակ ենք եղել, սովոր ենք ուրիշի օրէնքներին, ուրիշի կարգադրութիւններին, ուրիշի դրուածքին, պիտի կարողանանք գնալ հետ, յետ, յիշել Արտաշես թագաւորին, Տիգրան Մեծին, Տրդատ Մեծին, մեր անկախութիւնը, դառնանք այդ մարդը, որ կար, որ պետականութիւն ունէր, որ զինուոր ունէր, գիտէր ինչ է պետութիւնը: Իսկ այդ մարդը դառնալու համար անհրաժեշտ է հետեւել մեր մեծերի խորհուրդին, սկսած մեր պատմահօրից` մինչեւ Նժդեհը, մինչեւ Թումանեանը, մինչեւ Րաֆֆին, մինչեւ Չարենցը: Եւ, ամենակարեւորը, մենք պէտք է միասնական լինենք: Եթե հայերը միասնական են` անպարտելի են: Այս պատերազմում մենք յաղթանակեցինք, որովհետեւ միասնական էինք, միասնական ուժ ստեղծեցինք, միակերպ մտածեցինք, մի ցանկութիւն ունեցանք եւ բոլորս ուղղուեցինք` այդ ցանկութիւնն իրականացնելու: Հենց սա պիտի նկատի ունենանք:

- Վերջին 20 տարիներին ինչում ենք վրիպել եւ որտեղ ենք յաղթել

- Առաջին հերթին, Արցախեան ազատամարտում յաղթեցինք, վրիպումներ ունեցանք շատ-շատ, բայց մի տեսակ այնպիսի զգացողութիւն ունեմ, որ մենք դեռ արհեստավարժ չենք, մենք դեռ սիրողական քայլեր ենք անում մեր պետութիւնը կառուցելու համար: Մանաւանդ, որ շատ խանգարողներ ունենք, դրսի ազդեցութիւնը վիթխարի է մեր պետութեան, անկախութեան վրայ, եւ դա այնքան էլ խնդիր չէ: Ցաւն այն է, որ մեր ներսում կան դրսի ուժերի կատարողները, նրանց ցանկութիւններն իրականացնող ուժեր, եւ բաւականին շատ: Մենք պէտք է բոլորս զգաստ լինենք, որովհետեւ ոչ մէկը չի ուզում, որ Հայաստանը լինի հզօր երկիր: Վրիպումները շատ էին, չեմ ուզում թուել: Դէ անփորձ ենք. բնական է, որ պէտք է ունենայինք այդ վրիպումները, սխալ քայլերը, բայց, Փառք Աստուծոյ, որ այս շատ փխրուն պետականութիւնը դեռ պահպանում ենք. Կը կարողանա՞նք, արդյօք, մինչեւ վերջ ստեղծել նորմալ պետութիւն:

Ազգի հասցէն մշակոյթն է: Ինչ որ մենք ստեղծեցինք վերջին 70 տարիների եւ, յատկապէս, վերջին 40 տարիների ընթացքում, կարծես վերածնունդ լինէր: Մարդիկ, մտաւորականութիւնը կարողացան վիթխարի գործ անել եւ զարգացնել մշակոյթը, հիմա նրանք չկան… Ասեմ նաեւ, որ Արցախի յաղթանակը պայմանաւորուած է նաեւ նրանով, որ այդ սերունդը դաստիարակուած էր այդ մեծերի ոգիով եւ օրինակով: Այն ժամանակ մեծ նշանակութիւն ու ազդեցութիւն ունէին պոեզիան, արուեստը, իսկ հիմա դա չկայ, հիմա պղտոր ալիքի պէս դրսից հոսանքներ են գալիս եւ մեր երիտասարդութիւնը տարուում է դրանով: Պէտք է առաջին հերթին ունենալ հզօր բանակ, բայց, դրան հաւասարազօր, նաեւ հզօր ազգային մշակոյթ: Սա շատ կարեւոր է, որովհետեւ արմատներից կտրուել չի կարելի: Պէտք է պինդ կառչել դրանից: Ցաւալի է նաեւ այն, որ մեր ղեկավարներից շատ շատերը չեն հասկանում մշակոյթի նշանակութիւնը, նրա դաստիարակչական դերը:

- Որո՞նք պէտք է լինեն մեր յաջորդ քայլերը

- Նախ եւ առաջ, ինչ էլ անելու լինենք, պետք է բխեն մեր ազգային շահերից: Հիմա անձնական շահը շատերին կուրացրել է. Ախր մենք այդ ազգը չենք. մենք ապրել ենք, որովհետեւ մենք հետեւել ենք մեր նախնիներին, մենք հասկացել ենք, որ ազգը հզօր է միայն այն դէպքում, երբ հզօր է ընտանիքը, երբ մարդկանց յարաբերութիւններում առաքինութիւն եւ բարոյականութիւն կայ: Եւ հենց այսպէս պիտի անենք այն, ինչ անելու լինենք:

- Այսօր հայկական երկու հանրապետութիւնները կանգնած են լուրջ մարտահրաւէրների առջեւ: Որո՞նք են այդ մարտահրաւէրները ճիշտ եւ գրագէտ յաղթահարելու ճանապարհները:

- Մենք պէտք է հասկանանք, որ նորաստեղծ պետութիւն ենք: Աշխարհում բոլոր փոքր պետութիւններն ինչ-որ մէկի բարեկամն են, մենք էլ պէտք է մեր բարեկամներն ունենաք: Պիտի պահպանենք մեր բարեկամներին: Օրինակ, մեզ համար միշտ էլ բարեկամ է եղել Ռուսաստանը, եւ պիտի շարունակենք պահպանել մեր բարեկամութիւնը: Եւ գիտէք, դժուար է կառուցել լաւ պետութիւն, եթէ այդ ժողովուրդն ապրում է կաշառք տալով, կաշառք վերցնելով: Կոռուպցիան սոսկալի երեւոյթ է, եւ քանի կայ այն, մենք հզօր չենք կարող դառնալ, դրա առաջը պէտք է առնել: Մեր մարտահրաւէրներից մէկը հենց դա է: Ես չեմ նկատում, որ մեր ղեկավարութիւնը դրանով անհանգստացած է: Իսկ դա ներսից քայքայում է հասարակութիւնը: Եւ դա անասելի հետեւանքներ է թողնում ժողովրդի, յատկապէս` երիտասարդութեան մտածելակերպի վրայ: Դա մի կեղտոտ ուժ է, որից պէտք է ամէն գնով ազատուել: Պետութեան համար միեւնոյնը չպէտք է լինի, թե ինչ է ցուցադրում հեռուստատեսութիւնը: Հիմա հեռուստատեսութեամբ ինչ այլանդակ բան չես ասի, որ ցոյց չեն տալիս: Օրինակ, Ֆրանսիան, որ ամենաժողովրդավար երկրներից մէկն է աշխարհում, օրէնք ունի մշակութային գծով, որ հեռուստատեսութեան եւ ռադիոյի եթերի 70 տոկոսը տրամադրում է ֆրանսիայի ազգային մշակոյթին, ֆրանսիական կեանքին, ֆրանս ժողովրդին, պատմութեանը եւ այլն: Այսինքն, այդ տիպի ժողովրդավար երկրները հասկացել են, որ այդ կերպ պէտք է կայանայ ու պահպանուի ուժեղ պետութիւն եւ հասարակութիւն: Իսկ մեր իշխանութիւնների համար, կարծես թե, միեւնոյն է, թէ ինչ են քարոզում, ինչ են ուսուցանում եթերով: Եւ այսպիսի շատ բաներ…
Պատրաստեց` Սեւակ ԽԱՉԱՏՐԵԱՆԸ

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Friday, May 25, 2012

Ինչո՞ւ Նախագահ Օպամա Կը Չարչարէ Ինքզինք Եւ Հայերը՝ Ամէն Տարի Ապրիլ 24ին Յարութ Սասունեան, Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Ասկէ չորս տարի առաջ երբ Պարաք Օպամա ընտրուեցաւ նախագահ, «Ազատ հայ» կայքէջի մէջ երգիծական յօդուածով մը յայտնեցի իմ կարծիքս ըսելով մօտաւորապէս թէ« Պարոն Օպամա , դուն նոյնիսկ եթէ ուզես ՝ քեզի պիտի չարտօնուի հայոց ցեղասպանութիւնը ճանչնալ ինչպէս չարտօնուեցաւ Ուուտրօ Ուիլսընին գործադրութեան դնել Սեւրի դաշնագրին մէջ վաւերացուած «Ուիլսընեան Հայաստանի քարտէզը» : Խօսիլ մանրուքներու մասին՝ Պայտըն ու Քլինթըն... ժամանակի կորուստ է: Յարութ Սասունեան ճիշտ է : Ան ալ կուգայ երեսն ի վեր ըսելու՝ Պարոն Օպամա ՝ մեր հարցէն դուն վազ անցիր , դուն ՝ խլէզ մը , ո՞վ ես որ սրբութեանց համարձակիս մօտենալ : Ցեղասպանութիւնը մարդուկներու զբաղման առարկայ չէ: Մարդուկներ արիւն հոտող իրենց ձեռքերով թող չհամարձակին պղծել սրբութիւնները : »
Նշան Պասմաճեան

»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«

Ինչ-ինչ անհասկանալի պատճառներով, աշխարհի ամենահզօր երկրին նախագահը, ամէն տարի Ապրիլ 24ին ստիպուած կ'ըլլայ կատարելու տարօրինակ եւ անհարկի ծիսակատարութիւն մը: Ապրիլ 24էն շաբաթներ առաջ, Պարաք Օպամա կը հրահանգէ Սպիտակ տան իր աշխատակազմին քրքրել բառարանը եւ գտնել շարք մը բառեր՝ բացի «ցեղասպանութիւն»էն, նկարագրելու համար Հայոց Ցեղասպանութիւնը:
Արդէն չորրորդ տարին է, որ նախագահի ձեռնհաս օգնականները յուսախաբ չեն ըներ զինք: Այս տարի, «Հայերու յիշատակի օր»ուան համար, անոնք գտած էին տասնեակ մը բառեր, որոնք կը նկարագրէին Հայոց Ցեղասպանութիւնը, առանց օգտագործելու այդ ճշգրիտ եզրը: Երբ անոնց քով սպառեցան ցեղասպանութիւն բառին հոմանիշները, նախագահի տքնաջան աշխատակիցները դիմեցին «Մեծ Եղեռն» հայերէն բառերուն, առանց նշելու անոնց անգլերէն թարգմանութիւնը, որպէսզի հայերէն բացի, ոչ ոք հասկնայ, թէ ինչի՞ մասին կը խօսի նախագահ Օպամա:

Ահա՛ այս տարի նախագահի օգնականներուն գտած հոմանիշները.
«վայրագութիւններ», «գազանաբար կոտորուած», «աքսորի ճանապարհին մեռնիլ», «անասելի տառապանքներ», «մեռան», «պատմութեան մութ էջեր», «1915 թուականին տեղի ունեցածը», «անցեալի փաստեր», «խլուած կեանքեր», «անիմաստ տուժածներ ու մահացածներ» եւ վերջապէս՝ «Մեծ Եղեռնի խաւարը»:

Ամէն ինչ՝ բացի ցեղասպանութիւն բառէն:

Ցեղասպանութեան վերաբերեալ բանաւոր մարզանքի մէջ ներգրաւուիլն անընդունելի եւ անյարմար է Միացեալ Նահանգներու նախագահի պաշտօնին: Կարելի՞ է արդեօք նման խեղճ ու կրակ ջանքերը բացատրել որպէս Օպամային կողմէ իր դրժած խոստումները նուազագոյնի հասցնելու անյոյս փորձեր: Որպէս նախագահի պաշտօնին թեկնածու՝ ան բազում անգամներ եւ հանդիսաւոր կերպով խոստացած է, թէ պիտի ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը: Սակայն նախագահ դառնալով՝ ան թաքնուեցաւ վիրաւորական յայտարարութիւններու ետին, որոնք ամէն տարի կը կատարուին իր անունով:

Վերջին չորս տարիներուն ընթացքին կատարուած իր յայտարարութիւններուն մէջ նախագահ Օպամա խուսափեցաւ իր նախընտրական խոստումները կատարելէ՝ նշելով. «Ես շարունակաբար նշած եմ 1915ի ընթացքին կատարուածին վերաբերեալ իմ սեփական տեսակէտս: Այդ պատմութեան վերաբերեալ տեսակէտս չէ փոխուած»: Սակայն ան երբե՛ք չփորձեց ամերիկեան հանրութեան ներկայացնել, թէ յատկապէս ի՞նչ տեսակէտ ունէր անցեալին, որ եւ նոյնն է այսօր, եւ թէ ի՞նչ տեղի ունեցած է 1915 թուականին: Ան խորամանկօրէն կը նուազեցնէ Հայոց Ցեղասպանութեան կարեւորութիւնը՝ զայն կոչելով «1915ին կատարուածին վերաբերեալ իմ սեփական տեսակէտս»: Մինչդեռ 2008ի Յունուար 19ին, այդ ժամանակ տակաւին նախագահական պաշտօնին թեկնածու Օպաման, փորձելով ստանալ հայկական համայնքին դրամական նուիրատուութիւններն ու ձայները՝ ոչ մէկ տարակուսանք ունէր այս իրադարձութիւնները իրենց ճշգրիտ անունով կոչելու: Այդ ժամանակ ան ինքնավստահ յայտարարեց, թէ «Հայոց Ցեղասպանութիւնը ենթադրութիւն, սեփական կարծիք կամ տեսակէտ չէ՛», եւ խոստացաւ, որ «նախագահ դառնալով»՝ ան «պիտի ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը»:

Ցաւօք, նախագահ Օպաման իր վարչակազմին միակ անդամը չէ, որ չպահեց այս հարցին կապակցութեամբ իր նախընտրական խոստումները: ԱՄՆ փոխնախագահ Ճօ Պայտըն եւ արտաքին գործոց նախարար Հիլըրի Քլինթըն՝ երկրի բարձրագոյն պաշտօնատարներէն երկուքը, նոյնպէս տուած են նմանատիպ խոստումներ՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու կապակցութեամբ, երբ տակաւին ծերակուտական էին եւ նախագահական թեկնածու: Մինչ փոխնախագահ Պայտըն ձայնը կտրած է, Տիկին Քլինթընը Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը սատարողէ մը՝ անոր գլխաւոր հակառակորդը դարձաւ:

Արտ. գործոց նախարար դառնալէ ետք, ան աշխուժօրէն լոպիիստական գործունէութիւն ծաւալեց Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Քոնկրեսի բանաձեւը տապալելու ուղղութեամբ:

Սպիտակ տան կողմէ այս անիմաստ խեղկատակութենէն չորս տարի անց, Ամերիկայի հայկական համայնքը ունի երկու հիմնաւոր պատճառներ, որպէսզի խնդրէ նախագահ Օպամայէն այլեւս հանդէս չգալ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ յայտարարութիւններով:

Առաջին՝ չորս տարի անընդհատ իր խոստումը դրժելով եւ Ցեղասպանութեան վերաբերեալ բառախաղեր խաղալով՝ Օպամա այլեւս բարոյական իրաւունք չունի խօսելու այս չափազանց զգայուն եւ ցաւալի նիւթին մասին: Ինչպէ՞ս կրնայ ԱՄՆի նախագահը դասեր տալ մարդու իրաւունքներու, ժողովրդավարութեան եւ արդարութեան մասին, աշխարհի մէջ ոեւէ մէկուն, երբ ի՛նք այս ձեւով չարաշահած է եւ կորսնցուցած է իր սեփական ժողովուրդին վստահութիւնը: Ան պէտք է դադրի չարչարելէ ինքզինք, իր աշխատակազմը եւ համայն հայութիւնը՝ չկատարելով «Յիշատակի օրուան» վերաբերեալ վիրաւորական յայտարարութիւններ: Անիմաստ է նախագահ Օպամային կողմէ ամէն տարի կատարել այնպիսի յայտարարութիւններ, զորս հայերը չեն ցանկար, չեն հաւնիր եւ կը վիրաւորուին անոնցմէ:

Երկրորդ՝ Միացեալ Նահանգներու մէկ այլ նախագահը՝ Ռանըլտ Ռեկըն, արդէն իսկ ճանչցած է Հայոց Ցեղասպանութիւնը 1981 թուականին, նախագահական հռչակագիրով մը: Հայոց Ցեղասպանութիւնը նաեւ ճանչցուած էր ԱՄՆ Ներկայացուցիչներու Տան կողմէ՝ 1975 եւ 1984 թուականներուն, արդարադատութեան նախարարութեան կողմէ՝ 1951ին՝ Միջազգային դատարան ուղարկուած պաշտօնական հաշուետուութեամբ, ինչպէս նաեւ՝ ԱՄՆի 42 նահանգներու կողմէ: Ուստի, հայկական համայնքը պէտք չէ խնդրէ նախագահ Օպամայէն, կամ ոեւէ այլ քաղաքական թեկնածուէ, ճանչնալ Ցեղասպանութիւնը, որ արդէն իսկ բազմիցս ճանչցուեր է:

Ցեղասպանութեան թեման այնքա՛ն սուրբ թեմա է, որ քաղաքական խաղաքարտ մը չի կրնար ըլլալ: Անոնք, որոնք կ’ընդունին Հայոց Ցեղասպանութեան անհերքելի փաստը, այդ մէկը կ’ընեն ոչ թէ զոհերուն բարիք ընելու սիրոյն, այլ՝ իրենց սեփական վարկանիշը եւ բարոյական կերպարը վերականգնելու համար:

Thursday, May 24, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 13 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

***

Այս բոլոր սաստիկ անճողոպրելի փորձութիւններից
Լոկ դու կարող ես փրկել, Տէր Յիսո´ւս,
Եւ ամենամեղ հոգուս շնորհել հանգիստ ու անդորր.
Ուստի և նայիր դու, որ քաղցր ես բոլորի հանդէպ,
Ինձ շրջափակող անզերծանելի այս վտանգներին:
Կենազէն խաչիդ սրով յաղթական
Կտրատի´ր վարմիս ցանցերը բոլոր,
Որոնք ամենուստ պարապատ են մահապարտ գերուս.
Տո´ւր հանգստութիւն թիւր ընթացողիս ոտներին երեր.
Բուժի´ր հրատապ տոչորումը բորբ մահախեղդ սրտիս,
Վանի´ր դիւային ու չարահնար խռովքս յանցաւոր.
Թարի կենակցիս մթամած հոգու
Անձկութիւնն անյոյս հալածի´ր անհետ.
Ցրի´ր բռնակալ մեղքիս ծխամած թանձրութիւնն անլոյս.
Ջնջի´ր, կորցրու զազիր, թխատիպ
Ախտը կրքերիս ապականարար:
Նորոգի´ր մեծ ու հզօրիդ անուան
Ժաշտելի փառքի լուսապատկերը պայծառ՝հոգուս մէջ,
Հզօրացրու փայլը շնորհիդ՝
Հողազանգուածիս դիմազարդելու,
Մտատեսութեամբ օժտելու համար.
Սուրբ ճաճանչումով պարզի´ր մեղսամած
Այս մռայլն ու ինձ վայելչազարդի´ր,
Որ պատկերը քո երևայ իմ մէջ.
Եւ աստուածային կենսատու անեղծ
Երկնաւոր լոյսով ծածկի´ր եռադէմ էութիւնն անձիս:
Զի դու ես միայն օրհնեալ հօրդ հետ՝ ի գովք սուրբ հոգուդ՝
Յաւիտեանս յաւիտենից, ամէն:

***
Ահա քեզ կրող երկու միաբան
Անանջատելի ոտներիդ վրայ
Հրեշտակաձև դու կառուցուեցիր,
Որ միշտ կրկնաբարձ, վերասլացիկ քո բազուկներով,
Ասես թևաւոր, թռիչքով միայն
Երկիրն հայրենի դիտես բարձունքից.
Ո՜վ յիմա´ր, հապա ինչու կամովին գետնին կորացար
Ու միշտ երկրային հոգսերով տարուած՝
Անապական վայրի ցիռերի կարգը դասուեցիր:
Ինչպէս բազմաճիւղ մի կանթեղ, մարմնիդ պերճ աշտանակին
Բոլորութիւնը գլխիդ հաստատուեց,
Որպէսզի նրա շնորհիւ երբեք
Չօտարանալով շնորհի վսեմ օրինատիպին՝
Տեսնես Աստծուն, անանցականը իմաստասիրես:
Դրա հետ նաև ճոխացար պատուով բանականութեան,
Որ քեզ շնորհուած բարեմասնութեան յաղթանակները
Անկաշկանդ լեզուով պատմես բոլորին:
Կրելով գործուն, արուեստով ձեռքեր,
Ճարտար մատներիդ շառաւիղներով,
Իբրև գործակից ամենապարզ աջին Աստծու,
Հմայեղութեամբ՝ Աստուած կոչուեցիր:
Բաղադրուեցիր դու երեք հարիւր վաթսուն յօդերով,
Ի լրում պատշաճ թուի՝ դրանց հետ
Միաւորելով ճանաչողական հինգ զգայարան,
Որ անքննադատ չմնայ մտքիդ տեսութեան կողմից
Քո տեսանելի կազմը նիւթեղէն,
Ուր կան անդամներ՝ յաղթ ու զօրաւոր,
Կան, որ գողտրիկ են, բայց պիտանի,
Որ կարծրակերտ են, բայց զգայուն,
Կան, որ փոքրիկ են, ընտիր, պատուական,
Ինչպէս նաև կան, որ կարևոր են, բայց ամօթալի:
Իսկ մեկնութիւնը դրա կգտնես
Նկարուած քո մէջ, ա՜նձն իմ եղկելի,
Ինչպէս մի անեղծ արձանի վրայ.
Ժամանակի տարրն ու տարին կազմող
Իրարայաջորդ օրերի թիւը,
Սահմանուած ասես ինչ-որ օրէնքով
Մարմնիդ մասերին համապատասխան,
Պէտք է որ պահուեն անսխալ ու միշտ անայլայլելի:

***
Սողոմոնն ունի իր դարձի մասին
Յուշ քստմնելի և ինքնապարսաւ
Կշտամբանքներով յիշատակարան,
Որպէս մարդ, որը ինքնասիրութեան
Աշխարհը համայն մեռցրել է իր մէջ:
Եթէ մէկն ուզի տեղեկութիւններ առնել այդ մասին,
Ապա կգտնի “Ունայնութիւնք”-ում
Ու մատեաններում քահանաների
Կամ սիոնացի Աքիայի գրքում:
Նրա մէջ ողբով իր տառապալից
Կեանքի ընթացքն է պատկերում այսպէս
Անօգուտ ջանքեր, ի զուր աշխատանք,
Հետամտումներ անմիտ, անհեթեթ,
Գործեր ապարդիւն, անշահ արշաւանք, միտումներ խոտոր,
Ոչնչութեան խենթ յորձապտոյտ,
Նախատելի բերք, վարկածներ անճիշդ,
Սերմեր սնոտի, անկայուն վաստակ,
Խոտելի տաժանք, աւազափուլ շէնք,
Ինքնամարտ կռիւ, իր հոգու դէմ դատ,
Ժրաջան քրտինք, վնասակար իղձ:
Ճանապարհներ ծուռ ու կորստաբեր,
Կրթութիւն-ուսում կործանարար ու մոլորապատիր,
Մշտասխալ ու թիւր տեսողութիւն,
Հայրահաց աչքերի պչրանք,
Պոռնկակերպ տեսք, ախտաբորբոք նիւթ,
Դժնատեսիլ գոյն, բազմատխուր գեղ,
Թանձրակուտակ ծուխ, ցնդելի շոգի,
Աւարառութեան ենթակայ վաճառք, քանդուող տաղաւար,
Անտեղի գոչիւն, ծիծաղ անառիթ,
Արհամարհելի անձուկ ասպարէզ,
Ինքնավաճառ գիր, մահացու ընթացք:
Անաստուած մտքեր, ճառեր սրտայորդ,
Վրդովիչ զրոյց, դատարկ խծբծանք, անմիտ փնտռտուք,
Ցուցադրումներ ամօթանքների,
Խայտառակութեան բացայայտութիւններ,
Գալիք անարգանք,
Ցաւալի գործեր, անարգ պատմութիւն,հեղգութեան տիպար:
Ծածուկ խորպորատ, որս խաւարային,
Մահագուշակ վիհ, անյատակ անդունդ,
Ոճրագործների ընկերակցութիւն, յիմար բարբաջանք,
Վայր՝ դարանակալ դաւադիրների,
Խարխուլ օթևան, խախտուած շինութիւն, սասանուած կամուրջ,
Ճութանցիկ տեսիլ, խաբող շողոքորթ, տմարդի մատնիչ,
Ընդդէմ բարձրեալի հակառակութիւն:
Խոստովանական խօսքերի բոլոր
Մասերն այս որպէս կանոնադրութիւն
Ամէնքի սրտում, որոնք զղջումով դարձի են գալիս,
Ժողովողն ինքը նախասերմանեց,
Որ չպարծենայ ոչ ոք մարդկանցից
Եւ բամբասանքի նետերով զինուած՝
Խոցոտի իրեն ու իր ընկերոջ.
Կռապաշտ է նա, որ ծածկուած քօղով՝
Ձևացնում է իրեն բարեպաշտ,
Բայց կատարում է արարչի համար անախորժ գործեր:
Շար . 13

Monday, May 21, 2012

ԽՈՇՈՐԱՑՈՅՑ ՄԸ, ՀԵՌԱԴԻՏԱԿ ՄԸ...ՎՐԷԺ ԱՐՄԷՆ

Կը մօտենան արձակուրդները, եւ շատեր հարց կու տան իրենք իրենց՝ թէ ի՛նչ պիտի ընեն, ինչպէ՛ս լաւագոյնս պիտի օգտուին հանգիստի իրենց յատկացնելիք,ընծայելի՛ք օրերէն, շաբաթներէն։ Հարց մը, որ ամէն տարի կը դրուի, նոյնիսկ երբեմ նտարին մէկէ կամ աւելի անգամներ։ Ի վերջոյ կան տարեկան արձակուրդները,ամանօրեայ արձակուրդները, դպրոցական շրջանի կիսամեայ արձակուրդները։Նպատա՞կը – »հեռանա՜լ, մոռանա՜լ«. մեր առօրեայ կեանքի հեւքէ՛ն հեռանալ,մեր առտնին հոգերը, մտմտուքները, մտասեւեռումները մոռնալ. քիչ մը »փոփոխուիլ«,ուժերը վերանորոգել, ու... դարձեալ նետուիլ նոյն այդ խօլ վազքին մէջ, երբեմն առանց նոյնիսկ մտածելու, թէ ինչո՛ւ այդ վազքը, այդ անվերջանալի, սպառի՛չ հեւքը։Նախասիրած շաբաթաթերթերէս մէկը՝ The Guardian Weekly-ն, շուրջ 9 ամիս առաջ, 2011-08-19-ի իր թիւով, արտատպելով Observer-էն, լոյս ընծայած էր HenryPorter-ի Cherish the simple pleasures )»Փայփայել պարզ հաճոյքները«( յօդուածը, որ մէկ կողմ դրած էի, յարմար առիթի մը բաժնելու համար ընթերցողներուս հետ։ Կ'երեւի պատեհ առիթն է հիմա։Ան նախ կը յիշէ, թէ ինչպէս արձակուրդներուն պայուսակ մը լեցուն գիրք կը տանէր հետը, այն գիրքերը, որ միշտ ուզած էր կարդալ ու ժամանակ չէր գտած,սակայն միշտ ալ անոնք հանգիստ մնացած էին իրենց տեղը, ու առանց բացուելու՝վերադարձուած տուն։ Ուստի, կ'ըսէ ան, ետ՝ պատանեկութեանս կ'երթամ, ու մի քանի»անլուրջ« գիրք միայն կ'առնեմ հետս։ Բայց՝ ո՛չ միայն։ Այլեւ՝ »խոշորացոյց մը,հեռադիտակ մը, ձկնորսութեան սարք մը, ջրաներկի տուփ մը, թռչուններու գիրք մը կամ քնապարկ մը՝ աստղերուն ներքեւ գիշերելու համար«, եւ ասիկա՝» որեւէ տնտեսական տագնապի իսկ ատեն«։ Խոշորացոյցով՝ Փորթըր կը զննէ կենդանական ու բուսական աշխարհի ամենէն մանր մասնիկներու տիեզերքը, մինչ հեռատիդակով կրնայ թեւածել գագաթէ գագաթ,կամ մօտէն տեսնել հեռուէն երեւցող գեղեցկութիւնները։ »Խոշորացոյց մը ու հեռադիտակ մը կ'օգնեն քեզի վայրկեանը ապրելու, մինչ կամերան [լուսանկարչական գործիքը] կը թուի թէ կը դառնայ յաւելեալ պահանջկոտ պաստառ մը մեր կեանքերուն մէջ, հակադրուելով փորձառութեան, զայն հարթեցնելով ու, ճակատագրականօրէն,զայն ընդմիշտ մէկդի դնելով։«Ապա հեղինակը կ'աւելցնէ. »ամենէն յաջող ու հանդարտեցնող արձակուրդը այն մէկն է, որ քեզ մտածումներէդ դուրս կը բերէ, ու կ'արտօնէ, որ տեսնես, լսես,համտեսես ու հոտոտես նոր միջավայրի մը անմիջական հրաշալիքները։« Փոթըրի ըսածէն այն կը հասկնամ, որ առօրեայէն հեռանալու համար շատ հեռուները երթալու պէտք չունինք, հազարաւոր տոլարներ ծախսելու պէտք չունինք,քանի որ հաճոյքը ծախսուած գումարին հետ ուղիղ չի համեմատիր անպայման,նոյնիսկ երբեմն խոտո՛ր կը համեմատի։Արդարեւ, »փախուստ«ի վայրերը կրնան մեր անմիջական շրջապատին իսկ մէջ գտնուիլ յաճախ։ Կը մնայ գիտնալ ո՛ւր են, գտնե՛լ զանոնք, օգտուի՛լ անոնց մեզի ընծայած յարմարութիւններէն։ Եւ այստեղ, բարեբախտաբար, նման վայրեր չեն պակսիր մեր շուրջ, ու մեր տուած տուրքերը անհաշուելի առատութեամբ ետ՝ մե՛զի կը վերադարձուին խնամքով պահուող պարտէզներու, զբօսայգիներու, պուրակներու կամ արգելոցներու տեսքով՝ քաղաքապետական, նահանգային ու դաշնակցային տարածքներու վրայ )չգանգատինք, ուրեմն, մեր վճարած »բա՜րձր« տուրքերէն...(։Երբեք չեմ մոռնար փոքր յիշատակ մը, որ այս ըսածիս անհերքելի ապացոյցը կը հանդիսանայ։ Քառասուն կամ աւելի տարիներ ետ կ'երթամ։ Այս երկրին մէջ մեր սկիզբի օրերն էին։ Կարծեմ մեր առջինեկն ալ նոր ծնած էր, ու ամրան երեկոները,գործէ վերադարձին, կ'երթայինք շրջակայ պարտէզները՝ մաքուր օդին, կառքով պտտցնելու զայն։ Այդ օր ինքնաշարժով քիչ մը աւելի անդին՝ տասը վայրկեան հեռու զբօսայգի մը գացինք՝ Սէն-Լօրան փողոցի վերջաւորութեան, Տէ Փրերի)Մարգագետիններու( գետին եզերքը։ Շատ ընդարձակ վայր մը չէր, բայց բաւարար էր, շրջելու ծառերու շուքին ու պահ մըն ալ նստելու գետը եզերող ճաղաշարին առջեւ զետեղուած նստարաններէն մէկուն վրայ, ու ջուրին հանդարտ հոսանքը դիտելով վայելելու շրջապատի խաղաղութիւնը։ Շատ մարդ չկար այդ պահուն, հատ ու կենտ այցելուներ, ոմանք մեզի պէս՝ իրենց երեխաները բերած, ուրիշներ հեծիքով եկած։ Նստարաններէն մէկը գրաւուած էր տարեց անձի մը կողմէ, մենք ալ գացինք իր քովի նստարանին վրայ տեղաւորուեցանք։ Երբ իր կողմը դարձանք, յանկարծ նկատեցինք որ մեր սիրելի ծանօթ, երէց ընկերներէն մէկն էր, մեծ հօրս սերունդէն։ Ի հարկէ սկսանք զրուցել։- Մարդիկ բնութիւնը վայելելու համար ժամերով կը քշեն, քաղաքէն կը հեռանան, մինչդեռ ահա, մեր քթին տակ իսկ որքա՜ն տեղեր կան, ուր կրնանք գալ...Ինք եկեր էր, միայնակ նստեր ու հայեացքը սեւեռած ջուրի հոսանքին, ով գիտէ ի՜նչ յիշատակներ կը վերապրէր, իր կեանքի վերիվայրումները կը վերյիշէր։ Ու կը վայելէր պայծառ օրուան մը մայրամուտը։ Վերադառնանք Փորթըրին. ան այսպէս կ'աւարտէ իր յօդուածը, ու կ'արժէ բառացի կարդալ զայն.»Հոգիիս խորքը՝ քիչ մը կը մտահոգուիմ, որ ինչքան արագ "անուղեղային" կը դառնամ, գրեթէ անկարող՝ կարդալու, կամ հետեւողական կերպով մտածելու։ Սակայն եւ այնպէս, կարճ պահ մը անմիտ հաճոյքի՝ ձերբազատուած գաղափարներէ ու եղելութիւններէ, այլեւ այն տեսակէտէն ալ, որ տեւաբար ինքնաբարելաւման պէտք է ձգտինք՝ գէշ բան մը չէ։»Զգուշութեան [կամ խոհեմութեան] օրէնքներով կապկապուած ենք ու մենք մեզ շատ լուրջի կ'առնենք։ Քիչ մը շատ ներքին կաշկանդումներ կը կառավարեն մեր վարմունքը եւ կ'արգիլեն, որ տեսնենք մեր ոտքերուն առջեւ փռուած հրաշալիքները,ու ողողուած ենք գրգիռներով, այն աստիճան, որ լաւ չէ՛ մեզի համար։»Կարճ է կեանքը, եւ ինչ ալ ըլլայ այս անհաւատալիօրէն հեւքոտ լուրերու տարուան խնդիրը, կը թուի թէ կ'արժէ պահ մը թեթեւնալ ու ընկալել երեւոյթներն ու բոյրերը, որոնք զօրավիգ պիտի հանդիսանան մեզի՝ երբ գալիք ձմրան ընթացքին պիտի պայքարինք մեքենացած կեանքին դէմ յանդիման։

«ՎՐԷԺ-ԱՐՄԷՆՀորիզոն, 2012-05-21 (1716)«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Saturday, May 19, 2012

Մի ծխախոտ աւելի մի պակաս , մի քուէ աւելի մի ձայն պակաս...

Ազգային լուրջ մտահոգութիւն ՝ ստորագրուած Վ.

Յո՞ երթաս Հայաստան...

«Նշանակ»

«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»»

Ընտրութիւնների ելքը կանխորոշեցին վախկոտութիւնն ու անտարբերութիւնը
Դուք երբևէ ուշադրութիւն դարձրե՞լ էք, թէ անցորդներն ինչպէս են փողոցում ծխախոտի մնացորդ կամ թուղթ գցում:

Գանձագողութեամբ ու թալանով հարստացած խոշոր եղջերաւորները, որոնց քաղաքավարի նորահարուստներ ենք անուանում, իրենց թանկարժէք ավտոմեքենաների պատուհաններից լկտիաբար դուրս են նետում աղբը, քաղաքային լկտի թափթփուկները ևս անթաքոյց են կեղտոտում ու վնասում: Բայց մեր հայրենակիցների այս երկու կարգախմբերը չեն ինձ այս պահին հետաքրքրում, այլ սովորական անցորդները՝ միջին, չափաւոր կարգապահ, չափաւոր կիրթ և հաւասարակշռուած մարդիկ: Նրանք հիմնականում ձգտում են ծխախոտի մնացորդներն աննկատ ու թաքուն գցել գետնին՝ ինչ-որ անկիւնում: Այդ մարդկանց անվստահ հայեացքներից կռահում ես նրանց մտքերը՝ գիտակցում են, որ սխալ են վարուում, բայց նրանց թուում է, թէ ոչ ոք դա չի նկատի, ու իրենց մէկ գործողութիւնից բաղկացած անմեղ արարքը ոչ ոքի չի վնասի. յետո՞յ ինչ՝ մի ծխախոտ աւելի, մէկը պակաս, ի՞նչ տարբերութիւն, փողոցն առանց այն էլ առանձնապէս մաքուր չէ...

Հենց այդ մարդիկ, որ ոչ գող են, ոչ կաշառակեր, ոչ տականք, այլ հասարակ, միջին, անտարբեր մարդիկ, կանխորոշեցին 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւնների ելքը: Նրանք, իհարկէ, հոգու խորքում գիտակցում էին, որ լաւ չէ փողի դիմաց քուէարկելը, որ իրենց գրպանները փող խցկողներն անազնիւ մարդիկ են, և նրանց ողորմութիւնն ընդունելով՝ իրենք էլ են անազնիւ վարուում: Բայց այդ գիտակցութիւնը խառնուեց անտարբերութեանն ու վախկոտութեանը, այն մխիթարական մտքի հետ, որ մի ձայն աւելի, մի ձայն պակաս՝ ոչինչ չի փոխուի, իշխանութիւնները մաքրելը միայն ինձնով չի յաջողուի... Եւ յանկարծ պարզուում է՝ միակը չես, որ աչքերը թաքցնելով՝ փողով քուէարկել է սեփական խղճի դէմ: Քեզ նմանները հարիւր հազարներ են: Եւ միայն դու չես ծխախոտը գաղտագողի գցել մայթին: Այնպէս որ փողոցներում և իշխանութեան մէջ կուտակուած աղբաբլուրների համար հենց ինքդ ես մեղաւոր, և այդ պատասխանատուութիւնից ոչ մի կերպ չես խուսափի:

Վ.

18.05.2012թ.
,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ,,

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 12 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Ես, որ խոնարհուած՝ երկրին կառչեցի
Եւ անասնական գետնաքարշութեամբ՝
Սողալով նուաստ մի սողունի պէս՝
Կամովին ինքս ինձ գամեցի կեանքին այս կորստական,
Ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրութեան առաջ՝
Փռուում եմ գետնին, որ պատկերեմ քեզ,
Թէ ինչպէս եմ արդ ի մահ գլորուում:
Բայց ապաւինած վերստին քեզ,տէ´ր,
Ասես թէ կեանքի հաստատուն նեցուկ մի գաւազանով,
Որ ընձիւղուած է Դաւթի արմատից
Եւ անճառօրէն շաղկապուած անեղ քո աստուածութեան,
Պիտի կիսովին բարձրանամ ոտքի՝
Երախտիքներից քո ամօթահար, գետնահակ դէմքով,
Աչքերս յառած քո բարձունքներին,
Խղճալի հայեացք ուղղած դէպի քեզ
Ու լիճը լոյսից լցրած արցունքով,
Ո՜վ ողորմութի´ւն, քաղցրութիւ´ն համակ,
Որ կարեկից ես բոլոր վշտերին,
Յոյսի պաղատանք առաքելու քեզ...

***
...Թող որ զօրութեամբ գթառատ սիրուդ՝ ծառայիս հանդէպ.
Որ դաւանում է անունդ անձկալի,
Ձմրան բքաշունչ հողմերը փոխուեն մեղմանուշ հովի,
Խօլ մրրիկները՝ ախորժ զեփիւռի,
Ահն ու տագնապներն այս չարակասկած՝ մեծ վստահութեան,
Աղէտը պատժի՝ անանց բերկրութեան,
Վիշտն ու թախիծը՝ հոգևոր անհատ խրախճանութեան,
Ալեկոծութիւնն այս փոթորկայոյզ՝ խոր խաղաղութեան,
Ու թևարկումներն հասցնեն անվրէպ՝
Ապահով, անդորր նաւահանգստի...

***
Աղաչում եմ մեծ, անփոփոխելի
Ու ամենազօր տէրութեան հոգուդ,
Առաքի´ր, գթա´ծ, ցօղդ քաղցրութեան,
Ներազդի´ր հոգուս և զգայութեան տիրակալ մտքիս՝
Օժտի´ր բազմաձիր, առատապարգև,
Ամենալիր քո շնորհքներով:
Հերկի´ր բանական անդաստանները
Իմ այս մարմնեղէն կարծրացած սրտի,
Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր…

***
Քո աշխարհաստեղծ բերանի օրհնեալ
Շրթունքների սուրբ ու կենդանարար շիթն անձրևային,
Որպէս բանալի, ցօղի´ր դռներին իմ լսողութեան
Եւ բուժի´ր իսպառ թոյնից խորամանկ, նենգ բանսարկուի:
Դու, որ ամէնքին շնորհում ես ձիրք ընտիր խօսալու,
Ամենակարող ձեռքովդ օժտիր ինձ ձայնի զօրութեամբ,
Որ պատշաճապէս տիրապետելով խօսքի արուեստին,
Չլինի յանկարծ մեր նախահօր պէս,
Վայրախօսելով յանդուգն ու անկարգ,
Քո յոյսից զրկուած ու յաղթահարուած որսողի կողմից,
Մատնուեմ լքման ու անբանութեան:
Կարկառելով քո աջը կենսաձիր՝
Լուսաւորի´ր, տէ´ր, կրկին՝ խաւարած ախերը հոգուս,
Որպէսզի յանկարծ վիշապի շնչից
Մարած լապտերով համարձակութեան՝
Չստորածածկեմ գրպանի ներքոյ:
Հա´ն արատներն ու չարութիւնն իմ ողջ,
Նետի´ր, ընկղմի´ր խորքերը ծովի,
Որ փոքր է անչափ քո աստուածային մեծութեան հանդէպ:
Հաստատիր հաւատ ոչ վստահութիւն կործանուածիս մէջ,
Որպէսզի կոթողն յուսահատութեան
Ծեր չխոյանայ՝ որպէս ազդարար ծածուկ ախտերիս:
Բա´ց, հզօ´ր, գթա´ծ, աչքերիս առաջ
Կեանքի ուսմունքը քո ամենաբոյժ,
Որ կորստական բողբոջներն իմ մէջ
Արմատից հնձես կամքիդ մանգաղով:
Պետրոսի նման,Աստուա´ծ բոլորի,
Կամեցայ քայլերս ուղղել դէպի քեզ,
Խորասուզուեցի սակայն աշխարհիս
Մեղսածուփ ծովի խօլ յորձանքներում.
Հասի´ր օգնութեան ու սասանուածիս
Մեկնի´ր ձեռքը քո ամենակեցոյց:
Քանանուհու պէս աղեխարշ ձայնով
Սրտիս խորքերից պաղատում եմ քեզ.
Որպէս սովատանջ ամենաթշուառ կաղկանձող մի շան՝
Քո ամենազեղ ու ճոխ սեղանի
Հացի փշրանքից բաժին հա´ն և ինձ:
Դու, տէ´ր, որ եկար, որպէսզի փնտռես
Ու կեանք տաս նորից կորուսեալներին,
Փրկի´ր նիւթեղէն խորանն իմ վշտոտ, դառնացած հոգու...

***
Մի մատեան եմ ես շնչաւոր, լցուած ներսից ու դրսից
Միայն ձայներով, ողբ ու վայերով,
Ճիշտ Եզեկիելի տեսիլքի նման.
Քաղաք՝ անպատուար և անհամարձակ,
Տուն՝ առանց ամուր դռնափակերի,
Աղ՝ տեսքով միայն և ոչ թէ համով,
Ջուր՝ դառնալեղի, անախորժելի
Ծարաւածներին խմելու համար,
Գետնին՝ անօգուտ երկրագործութեան,
Դաշտ՝ լքուած, դատարկ ու անբոյս,
Կրկնամեռ խօսուն մի տունկ եմ անյոյս,
Մի ճրագ՝ իսպառ մարած ու անլոյս:
Արդ, սրա նման պիտի վերստին
Կրկնեմ բազմաթիւ աւաղումներս,
Քանզի պահուած են ինձ՝ հէգիս համար
Ամօթալի ու դառն պատուհաս,
Ատամնակրճում և անհատնում լաց՝ եղկելոյս աչքին,
Անողոքելի հայրական ցասում՝ դառնացած որդուս,
Մեղսամած մարմնիս՝ աննորոգելի ապականութիւն,
Ախտաւոր հոգուն չարիք գտնողիս՝ նոր կշտամբանքներ,
Թշուառ գերեալիս՝ տագնապալից ու տարտամ տուայտանք,
Որ պիտի հասնի երկնային զօրքից օրհասիս պահին,
Երբ պիտի յայտնեն, թէ այրուելու եմ
Ես որոմների խրձերի նման
Եւ ազդարարեն ահարկու ձայնով յուսալքուածիս՝
“Անբուժելի ես”:

Շար . 12

Friday, May 18, 2012

Երբ կը կորսնցնենք մեր կարողութիւնը - ՎՐԷԺ ԱՐՄԷՆ

ԱՅՍ ԱՆԿԻՒՆԷՆ

Երբ կը կորսնցնենք մեր կարողութիւնը Ընդվզելո՛ւ կարողութիւնը։ Այսինքն՝ կը հաշտուինք իրականութիւններու հետ, որոնք անհաշտելի են մեր բարոյական ըմբռնումներուն, մարդկային սկզբունքներուն եւ ազգային արժէքներուն հետ։ Անզօր՝ կը նայինք ոտնձգութիւններուն, խախտումներուն,սայթաքումներուն, աչք կը գոցենք, գլուխ կը շարժենք ու կ'անցնինք, գուցէ այն թաքուն համոզումով, որ մեր ձեռքէն բան չի գար, այն ինքնախաբէութեամբ,թէ աշխարհը այսպէս եկեր է, այսպէս ալ պիտի երթայ, ու այն ինքնավստահութեան պակասով, որ մե՞նք պիտի ըլլանք աշխարհը բարեփոխողը։Եւ երբ մեր մեծամասնութիւնը այսպէ՛ս կը վարուի,բնականաբար աշխարհը չի փոխուիր, եւ ընդհանուր անզօրութեան այդն զգացումէն լաւապէս կ'օգտուին ոճրագործները, գողերը, անբարոները եւմասաUբ նորին, ու անպաշտպան կը մնան տկարները, խեղճերը, լուռ ու ճնշուած զանգուածները։ ՇաUբերու օրէնքը կը շարունակէ տիրապետել, իրաւունքը կը մնայ զօրաւորին։ Պետութիւննե՞րը ... չէ՞ որ անոնք պիտի ըլլային տէրը անտէրներուն.անոնք սակայն կը դառնան գործիք զօրաւորին ձեռքին, առարկան անոնց քմահաճոյքին։ Բացառութիւններ կան, ի հարկէ, սակայն անոնք միայն օրէնքը հաստատող բացառութիւններն են...Այս դառն մտորումները կ'ունենամ ամէն օր, հետեւելով լուրերուն։ Իհարկէ հոս ու հոն տեղի կ'ունենան նաեւ ընդվզումի հաւաքական արտայայտութիւններ, ինչպէս անցեալ աշնան՝ »Գրաւենք« ժամանակաւոր ու վաղանցուկ պոռթկումը դրամատիրութեան սահմանազանցութիւններուն դէմ՝դրամատիրական ամենէն բարօր երկիրներուն մէջ, կամ այս գարնան ուսանողական դասադուլներն ու ցոյցերը այստեղ՝ Քեպէգի մէջ։ Ասոնք սակայն կը ձգեն աւելի շատ շփացած զաւկի տպաւորութիւն, քան անարդար կարգերու դէմ իսկական ընդվզում։ Աշխարհը կը շարունակէ դառնալ իր ծուռ առանցքին շուրջ, ու անպատիժ կը շարունակեն իրենց աւարին արդիւնքը վայելել անօրէնները, հարստահարիչները, թալանիչները ։ Վերջերս ուշադրութիւնս գրաւեցին մամուլի մէջ երեւցած հետեւեալ երկու հաղորդումները, որոնք իրարմէ տարբեր երկու երեւոյթներու կ'անդրադառնան, սակայն ընթերցողը կրնայ առանց դժուարութեան տեսնել անոնց առնչութիւնը իրարու հետ, ու այստեղ կատարուող հաստատումներուն հետ։Առաջինը Denise Bombardier-ի յօդուածն էր ("Materiel", »Նիւթ«)՝ Le Devoir-ի 31 մարտ / 1 ապրիլ թիւի իր սիւնակին մէջ։ Ան կ'անդրադառնար այդ բառին, որ իբր վերնագիր էր ընտրած, չակերտներով հանդերձ, որ գործածած էր ֆրանսացի բարձրաստիճան հանրային դէմք մը, ապրանքի տեղ դնելով իրեն տրամադրուող պոռնիկները, որոնց սպասարկութիւններէն լաւապէս օգտուելէ զատ, նաեւ կ'ակնկալէր որ իր իջեւանած որեւէ պանդոկի սպասուհիներն ալ նոյն տրամադրելիութիւնը ցուցաբերէին իր տրփանքներուն նկատմամբ (որուն պատճառաւ ալ պիտի ձեnբակալուէր, հրաժարէր իր պաշտօններէն ու դատի քաշուէր)։ Ի հարկէ կիները սեռային առարկաներ նկատելու եւ անոնցմէ օգտուելու, թէկուզ վարձատրութեամբ հանդերձ,մտայնութիւնը միայն այդ հրէշին չի վերաբերիր։ Կիները շահագործելու, անոնց մարդկային իրաւունքները իրենց զլանալու, զանոնք պոռնկացնելով հասոյթի աղբիւր դարձնելու երեւոյթները ԻԱ. դա՜ր հասած մարդկութեան ամօթներէն մէկը կը մնան, Պոմպարտիէի բառով՝ »արդի գերեվարութեան ամենէն տարածուած ձեւը«։Ամբողջ առեւտուր մը, ճարտարարուե՜ստ մը կը բարգաւաճի այս»ասպարէզ«ին մէջ, շահագործումովը ամենէն աղքատ երկիրներու կիներուն,իրենց օրապարհիկը ճարելու ստիպողութեան մէջ գտնուող մանկամարդուհիներուն անգամ, երբեմն անօթութեան առջեւ յուսահատութեան դուռը հասած իրենց ընտանիքներուն գուցէ ակամայ մղումովն իսկ։Միտք պահեցէք այդ անօթութիւն բառը։Երկրորդ գրութիւնը հարցազրոյց մըն էր, որ նոյն թերթի 3 ապրիլի թիւին մէջ ունեցած էր իր աշխատակիցը՝ Claude Levesque 2000-էն 2008 ՄԱԿ-իՍննդառութեան իրաւունքի յատուկ զեկուցաբեր ու այժմ Մարդկային իրաւանց խորհուրդի խորհրդատու յանձնախումբի փոխ-նախագահին հետ (Jean Ziegler pourfend les affameurs / Ժան Զիկլըր կը պայքարի սովամահութիւն պատճառողներուն դէմ)։ Ի՞նչ կ'ըսէ զուիցերացի այս մտաւորականը, որ լոյս ընծայեց իր նոր աշխատութիւնը՝ Destruction massive: geopolitique de la faim (Seuil,2012) (Զանգուածային քանդում՝ քաղցի աշխարհաքաղաքականութիւնը)։Ըստ իր այս գրքին, մէկ երկիլիոն մարդ արարածներ այսօր կը տառապին թեր-սննդառութենէ, մինչ ՄԱԿ-ի Սնունդի եւ երկրագործութեան կազմակերպութեան համաձայն՝ համաշխարհային երկրագործութիւնը կրնայ կանոնաւորապէս սնունդ հայթայթել 12 երկիլիոն մարդոց։ Ժամանակին՝ երկու հարիւր տարի առաջ, սովեր կրնային տեղի ունենալ, այսօր սակայն,իւրաքանչիւր երեխայ որ սովամահ կ'ըլլայ՝ սպանուո՛ղ երեխայ մը կը հանդիսանայ։ Եւ փաստօրէն իւրաքանչիւր հինգ երկվայրկեանը երեխայ մը կը մահանայ անօթութեան պատճառաւ։ Անօթութիւնը մեր մոլորակին վրայ մահուան գլխաւո՛ր պատճառն է, կը հաստատէ ան, ու այս օրական ջարդը տեղի կ'ունենայ բaEanC‹ն աչքին առջեւ, բaEanC‹ն գիտակցութեամբ, սառն բնականոնութեան մը մէջ։ Ասիկա մեր ժամանակներուն մեծագոյն գայթակղութիւնը կը համարէ ան։Ի՞նչ պատճառ կայ այս գայթակղութեան։ Զիկլըր կը թուէ հինգ պատճառներ. հիմնական սննդանիւթերու շահադիտական առք ու վաճառքը,կենսավառելանիւթերու արտադրութիւնը, նիւթական շնորհներու արժանացած երկրագործական արտադրանքներու գնագցում (dumping), աղքատ երկիրներու պարտապանութիւնը, եւ գնումը կամ երկարաժամկէտ վարձումը ափրիկեան,հարաւ-ամերիկեան ու հարաւ-ասիական մշակելի հողատարածքներու՝ինքնիշխան հիմնադրամներու կամ անդրազգային ընկերութիւններու կողմէ։Զիկլըր կը պնդէ, որ յոռեգոյն եւ ամենէն անհեթեթ պատճառը առաջինն է՝հիմնական սննդանիւթերու սակարանային առք ու վաճառքը կամ վերա վաճառքը։2008-2009-ին, երբ վարկերու կամ փոխառութիւններու վրայ հիմնուած թուացեալ դրամագլուխները (hedge funds) 85 000 երկիլիոն անհատական հարստութիւն փճացուցին, անկէ ետք իրենց ուշադրութիւնը շեղեցին դէպի նախանիւթերը՝ հումքերը, եւ յատկապէս երկրագործական նիւթերը։ Անոնք, օգտուելով սակարանային խաղերու օրինական ճամբաներէն,այնպէս կրցան իրենց ի նպաստ դարձնել ամեն ինչ, որ գլխաւոր սննդանիւթերու, ինչպէս եգիպտացորենի, բրինձի ու ցորենի գիները աներեւակայելիօրէն բարձրացան։ Դրամատէրերը աստղաբաշխական շահեր ապահովեցին, իսկ հարիւրաւոր միլիոն մարդիկ սնունդէ զրկուեցան։Տնտեսական տագնապը, որ նոյն այդ դրամատէրերուն կողմէ ստեղծուած էր,կրկնակ հարուած հասցուց չունեւոր երկիրներուն, որոնց ուղարկուող օժանդակութիւնները կրճատուեցան այդ տագնապին հետեւանքով։»Սննդեղէնի վերա վաճառողները Նիւրեմպերկի նման դատարանի մը առջեւ պէտք են բերուիլ՝ որպէս մարդկութեան դէմ ոճրա•ործներ«, կը յարէ ՄԱԿ-ի նախկին զեկուցաբերը։Այսօր այդ թուացեալ դրամագլուխները ու սեփական անդր ցամաքամասային տասը ընկերութիւններ կը հակակշռեն համաշխարհային սննդեղէնի 85%-ը։ »Այս սակաւապետութիւնն է, որ ամեն օր կ'որոշէ,սննդեղէնի գիները սահմանելով՝ թէ ո՛վ պիտի ապրի եւ ո՛վ պիտի մեռնի«,կ'աւելցնէ Ժան Զիկլըր։Ո՞ւր է այն ժողովրդային զօրաշարժը, որ պիտի խափանէր նմանգործարքները, հարց կու տայ ան։ Կրնա՞նք նոյն հարցը չտալ նաեւ մենք։ՎՐԷԺ-ԱՐՄԷՆՀորիզոն, 2012-05-14 )1715(«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Wednesday, May 16, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 11 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Արդ, թող ճշմարտուեն խօսքերդ, օրհնեալ,
Ողորմած, ներող Աստուա´ծ բոլորի,
Այն մեղաւորի հանդէպ բազմագայթ,
Որը զղջումով դարձի էր գալիս.
Թէկուզ և լինի այդ մեղանչողի հուսկ վերջին շնչում
Կամ նոյնիսկ չարիք գործելու պահին:
Մանաւանդ նրա դժնի կցորդս անձնիշխանական՝
Մի մարտիկ է միշտ ստութեան յառած, խաբող շողոքորթ,
Ըստ առակողի՝ հողմեր արածող,
Հաստողից փախչող, առնողին գերի,
Թէև համագոյ, բայց ներհակատարր՝ մոլեկան մարմնով,
Բազմաշարժառիթ ամենավարան,
Որոնց անսահման որքանութիւնը միայն դու գիտես:
Սակայն մեղքերին յաջորդում են միշտ
Ողբերգութիւններ յոյժ ողորմագին ու վհատական,
Բազմաւաղելի ու տաժանակոծ,
Որ գրի առած արդ մեղսատագնապ ամօթահարիս՝
Անբաւ չարաչար տուայտանքների թառանչով թշուառ
Ու ողորմաղերս արտասուքներով,
Տէ´ր, տարածում եմ ահա դէպի քեզ:

***
Որպէսզի ի զուր կրկնաբանուելով
Խօսքս չհասնի շատախօսութեան
Ու աւելի ողբալի դառնայ
Ասեմ՝ թշուառս նրանով իրեն
Արքայութիւն չէ, որ յանդգնում է խնդրել, այլ միայն
Տառապանքների քիչ թեթևութիւն.
Ոչ թէ յոյս ունի ապրել լոյսի մէջ՝ ապրողների հետ,
Այլ մեռեալների հետ՝ զգայական կեանքով՝խաւարում.
Եւ ոչ թե լինել բարձրեալների հետ,
Այլ ընկածների, խորտակուածների:
Հանգստի ժամին նա միշտ լինում է տանջահար, յոգնած,
Խրախճանքի մէջ՝ տխուր ու տրտում,
Դէմքով միշտ ժպտուն, բայց մտքով խոցուած,
Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մէջ,
Դրսից սփոփուած է ձևացնում,
Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի:
Երկու ըմպանակ ունի ձեռքերում
Մէկն արիւնով լի, միւսը՝ կաթով.
Երկու բուրվառներ կայծակնացնցուղ,
Մէկը՝ խնկաբոյր, մէկը՝ ճենճահոտ:
Անօթներ՝ երկու համեմունք կրող,
Մէկը՝ քաղցրութիւն,մէկը՝ դառնութիւն.
Զոյգ բաժակ՝ երկու պարունակութեամբ,
Մէկը՝ արտասուք, միւսը՝ ծծումբ.
Գաւաթներ՝ բռնած մատների ծայրով,
Մէկի մեջ գինի, միւսում՝ լեղի:
Տեսնում է բացուած զոյգ ներհակ դռներ,
Մէկը՝ դէպի լաց, միւսը՝ վրիպում.
Հակառակագործ երկու հալոցներ,
Մէկն արծարծում է, միւսը՝ շիջում.
Աչքերի երկու տարբեր նայուածքներ,
Մէկում աննշան, չնչին սփոփանք,
Իսկ միւսի մէջ դաժան բարկութիւն.
Բարձրացած երկու ահեղ բազուկներ,
Մէկն՝ հարուածելու, մէկը՝ մերժելու.
Մի դէմք՝ կրկնակի արտայայտութեամբ - տխուր ու ցասկոտ:
Մէկի փոխարէն երկու կշտամբանք,
Մէկը՝ ներկայի, մէկն՝ ապագայի.
Տարակուսելի երկու ապաւէն,
Մէկը՝ “թերևս”, միւսը՝ “գոնէ”.
Նոյն բերանի մէջ երկակի բարբառ,
Մէկը՝ եղկութիւն, միւսը՝ խռովք.
Երկու զգացում միևնոյն սրտում,
Մէկը յեղակարծ, խաբուսիկ յոյսի,
Միւսն անկասկած, ստոյգ կորստեան:
Ահագնատեսիլ լրթագոյն մի ամպ՝ երկու տեղումով,
Նետեր ու քարեր.
Ահեղ որոտում՝ երկու պոռթկումով,
Մէկը՝ կարկտաբեր, մէկը՝ հրացան.
Ցաւագին գիշեր երկու վտանգի՝ լալու ու մահուան.
Սգի առաւօտ երկու գոչիւնով,
Մէկը՝ սաստելու, մէկն՝ սպառնալու.
Զոյգ արեգակներ երկու ծագերից,
Մէկը՝ խաւարի, միւսը՝ կիզման:

***
Եթէ մի բռունցք բարձրանայ յանկարծ խփելու համար,
Կը կարծի իրեն է հարուածելու,
Իսկ եթէ պարզուի ձեռք պարգևաձիր
Թէ ակնկալի, որ իր համար է.
Երբ պարծենում է որևէ մէկը, որ կորանում է նա,
Իսկ երբ գլուխ են վեր բարձրացնում, ընկճուում է սաստիկ.
Երբ չար գործեր են յիշուում, հեծում է,
Իսկ երբ խօսուում է անարատների մասին՝ ամաչում.
Երբ խօսք է լինում հանդերձեալների մասին, դողում է.
Եթէ բացայայտ որևէ մէկից օրհնութիւն ստանայ,
Ինքն իրեն պիտի անիծի ծածուկ.
Երբ ինչ-որ մէկից գովեստներ լսի,
Պիտի կշտամբի, պարսաւի իրեն,
Իսկ եթէ յանկարծ նախատուի սաստիկ,
Ինքն է հաստատում, որ արժանի է.
Եթէ ենթարկուի ծաղր ու ծանակի,
Կը համարի այդ սակաւ հատուցում
Իր չափազանց մեծ պարտքերի դիմաց.
Եթէ լսի, որ իր մահն եմ ուզում,
“Այո” է ասում ու կրկնում դարձեալ.
Եթէ երկնքից մահուան շանթ ճայթի,
Հազիւ թէ դէմքը բարձրացնի վեր.
Իր իրաւունքի մատեանն է գոցուած,
Յոյսն արդարացման լքել է իրեն,
Ու փակ է ճամբան վստահ ընթացքի:
Եւ չէր յապաղի լինել անձնասպան,
Եթէ խեղճ գերուն այն անփրկելի կորուստ չլինէր:
Արդարև, վա՜յ այն մեղաւոր մարդուն,
Ըստ իմաստունի հոգելից խօսքի,
Որ տարակուսուած զոյգ ճանապարհի վրայ կը կանգնի:

Շար . 11

Tuesday, May 15, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 10 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Ողբերգութեանս հիւսուածքին ահա Մի ուրիշ մաս էլ աւելացրի, Շնորհապարգև բարերարիր նոր Արտասուքների առատ պտուղներ ընծայ բերելով: Չափելով խորքերը իմ կորստեան՝ Որքանութիւնը որոշել բնաւ չկարողացայ. Ջանացի յայտնել, պատմել այդ գոնէ հակիրճ խօսքերով, Սակայն լարելով ողջ արագութեամբ թևերը մտքիս՝ Էութեան երբեք հասու չդարձայ. Եվ պարտութիւնն իմ բանակութեան Ձեռքս առած որպէս բարկութեան բաժակ՝ Անզօրութիւնն այդ հոգիս ծուատող Իբրև ճաշակում մահուան ըմպեցի: Իսկ այժմ էլ անթիւ իմ յանցանքները Խղճալի ձայնով երգ եմ դարձել: Մի աներևոյթ բարկ կրակարան Բորբոքուում է մէջս անզովանալի, Ասես թէ անտես եռում են սաստիկ՝ Անշիջանելի հալոց-քուրաներ. Թունոտ նետերի սլաքներ են խոր Մխրճուած սրտիս շտեմարանում. Մահու տանջանքով լեարդս են խոցոտում Խիթերը, բռնած երակները ողջ. Երկունքի ցաւն է, դուրս գալուն անզօր, Գալարուում անել աղիքներիս մէջ. Անմար հրայրքն է լափել մոլեգին Երիկամներս երկու կողմերից. Անտանելի դառն մաղձն է կոկորդիս նախադուռն հասել. Շնչափողիս մէջ հնչում են խռպոտ Ու յուսակտուր աւաղի ձայներ: Իմ իսկ էութեան մասերը բազում, մէկմէկու ներհակ, Պատերազմում են անվերջ իրար դէմ. Երկչոտութեամբ ու տագնապով վարան՝ Վտանգի մէջ է այնտեղ ամեն ինչ. Թէև հարազատ, բայց անհաշտելի ոսոխների պէս Դաւաճանաբար ջարդում են իրար: Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝ Ո´չ մեռած եմ ես և ո´չ կենդանի: Ու պատժապարի կասկածոտութեամբ՝ Հայեացքս քեզ եմ ուղղել, բարերա´ր, Որպէսզի կեանքի այս անյոյս վիհից Դուրս բերես դէպի լոյսը անձկալի: *** Ահա ընկղմուեց ու ծածկուեց անհետ Արարածներիդ չարութիւնն համայն Քո երկայնամիտ կամքի լոյսի մէջ, Ինչպէս չնչին մէգն արևի տապում. Այդ են վկայում նաև հենց այստեղ Մեր իսկ էութեան յատուկ բարքերն ու կրքերն ամէնքի: Քանզի մարդկանցից այն ո՜վ մեղանչեց, ու չապրեց զղջում. Ո՜վ ապականուեց՝ ու չպատկառեց. Գարշելի դարձաւ՝ ու ամօթ չզգաց. Սխալմունք գործեց՝ ու չապաշխարեց. Այդ ո՜վ կործանուեց՝ ու չհեծեծաց. Ո՜վ գայթակղուեց՝ ու չվշտացաւ. Պարտութիւն կրեց՝ ու չպապանձուեց. Չարաչար խաբուեց՝ չցաւեց սաստիկ. Ճաշակեց լեղի՝ ու չդառնացաւ. Բարձունքից ընկաւ՝ ու չահաբեկուեց. Կորցրած մեծութեան համար չսգաց. Երանութիւնից զրկուեց ՝չլացեց. Կողոպտուեց իսպառ փառքի շնորհից ու չհեկեկաց. Ո՜վ ինքնավնաս գործեր կատարեց՝ չանարգեց իրեն. Մերժուեց բարձրեալից՝ ու չհառաչեց. Սպառնալիքից Աստուծոյ՝ չսոսկաց. Մի յանցանքի տեղ՝ հազար չաւաղեց. Այդ ո՜վ մերկացաւ ձմրան օրերին՝ ու չդողդողաց. Անօրինացաւ՝ ու չկոշկոճեց խիղճը քարերով. Իր մեծութեան մէջ տեսաւ ստրուկին՝ ու չկսկծաց. Չարիքներ գործեց՝ չեղաւ ինքնամեծ. Լափուեց ախտերով՝ չանգոսնեց անձն իր. Ո՜վ ամօթալի գործեր կատարեց՝ չձաղեց իրեն. Լրբութեան տրուեց՝ ու չնզովեց օրն իր ծննդեան. Ո՜վ մտաբերեց իր արարքները՝ ու չխարշատվեց. Ծածկութիւններն իր տեսաւ՝ չխնդրեց մահ ու կործանում. Գաղտնիքներն յիշեց՝ ու չխորովուեց. Աներևոյթներ երևակայեց՝ Եւ ամօթահար չհակուեց գետին: Այդ ո՜վ չխառնեց հեշտասիրական իր մեղքերի հետ՝ Անշիջանելի բոցը հնոցի. Ո՜վ պագշոտացաւ՝ ու չպապակուեց. Կամովին գործած չարիքներն յիշեց, Եւ չաղօթեց իր կորստեան համար. Անպատմելիներն՝ ու չխռովուեց, Անտանելիներն՝ ու չվշտացաւ, Մեծամեծներն՝ ու չհալուեց իսպառ, Ապականիչներն իր անբծութեան՝ ոչ չտոչորուեց. Յիշեց յանցանքներն, որ եղան պատճառ Իր տարագրման՝ ու չտագնապեց. Տեսաւ իր դէմքի տեսքը աղտեղի Ու չհամարեց իրեն արժանի վերնայինի ցասման. Ո՜վ պատկերացրեց իր աչքերի դէմ Մեկն իսկ մեղքերից կարևորագոյն՝ Ու չխոցոտուեց մահուան զէնքերով, Խայտառակներից՝ չհիւսեց վայեր Ու հեծեծանքներ յուսահատական. Ո՜վ պատկերացրեց իր աչքերի դէմ Մէկն իսկ մեղքերից կարևորագոյն՝ Ու չխոցոտուեց մահուան զէնքերով, Խայտառակներից՝ չհիւսեց վայեր Եւ հեկեկանքներ յուսահատական. Ո՜վ արքայական իր գահից զրկուեց՝ Ու չգալարուեց ջղաձգօրէն. Պերճ պսակի տեղ հող հրեց գլխին՝ Ու չգալարուեց հոգով կրկնապէս. Ո՜վ պայծառացեալ ,պատմուճանի տեղ Քուրջեր հագաւ միշտ՝ ու չմորմոքաց. Ո՜վ կեանքն իր կորցրեց՝ ու չերկնեց անվերջ արիւն-արտասուք. Այդ ո՜վ լուսեղէն զգեստների տեղ Ծածկուեց խաւարով՝ ու չնուաղեց. Ո՜վ չթառամեց սիրելու սգից: Ահա ճշգրիտ պատկերն իրական Յանդիմանական վնասապարտիս.- Տխուր կերպարանք, շիջած ճառագայթ, Իսպառ ցամաքած հիւթալիութիւն, Չորացած շրթունք, անշքացած տիպ,վշտացած հոգի, Այլափոխուած ձայն, ծռուած պարանոց: Բնաւ սխալուած չէր լինի, եթէ մէկն ասէր նաև՝ Անբարձրախոհ միտք ու անհպարտ սիրտ, Պարգև խնդրելուն անիրաւասու երկչոտ տառապեալ, Աղերսանքների իրաւունքից զուրկ ծարաւատոչոր, Ինքնապախարակ թափառաշրջիկ, Արդարալլուկ մերժուած սովահար, Ինքնանահատակ մահապարտ մի հեգ, Արժանապատիժ մի վտարանդի, Անձնանէծ թշուառ: Սրան օրինակ կարող են լինել Այն փարիսեցին, որն արդարագործ Համարեց իրեն, սակայն կշտամբեց, Եւ մաքսաւորն այն, որ ճանաչելով Իրեն մեղապարտ՝ բարեհռչակուեց: Շար . 10 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

Monday, May 14, 2012

ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ - (Ծաղկաքաղ) 9 - ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - Թարգմանեց՝ Վազգէն Գէորգեան

Կեանքս այս աշխարհում նման է սաստիկ ալեծուփ ծովի, Ուր կոհակների անդուլ, անընդմէջ դիմախուժումով Տարուբերուում է, ցնցուում է հոգիս Մարմնիս շինուածքով, ինչպէս նաւակում: Եսային ևս այսպէս պատկերեց Երուսաղէմի ու Սամարայի Անսպասելի աւերածութիւնն Ու կործանումը պարսիկ հեներից, Որն համեմատել սխալ չի լինի Նաև հոգևոր իմ խորտակման հետ: Քանզի մինչդեռ ես անհոգ, աներկբայ Մի վստահութեամբ արշաւում էի, Փորձութեան միայն չնչին կասկածներ Մտանցելով այն փոքր միջոցի պատճառով, որ դեռ Բաժանում էր ինձ իմ հանգրուանից, Կարծելով արդէն հասնում եմ ափին, Ձմեռը յանկարծ, ամառ ժամանակ, Բքաբեր հողմով վրայ հասնելով՝ Իր ալեկոծ դիմահարութեամբ Իսկոյն վրդովեց հանդարտութիւնը: Եւ ալիքների վայրագ բախումից նաւը խորտակուեց: Քայքայուեց սարքը թիավարութեան. Ջոկուեց իր տեղից կայմը բարձրաբերձ. Առագաստն ամբողջ իր թռչարանով Պատառոտուելով՝ դարձաւ ծուէններ անկարկատելի. Զարդերից զրկուեց շինուածքը շքեղ. Առասանները ձգման՝ խզուեցին. Ցած թեքուեց գլխի դիտարանը պերճ. Կտրուեց պարանն ապավանդակի. Խարսխակալը քարուքանդ եղաւ. Բաժանուեցին զոյգ իրար կցորդուած լուծ-գերանները. Քամիներն ուղղիչ ետ գալարուեցին. Սուզուեց հիմնալաստ նեցուկը նաւի. Ղեկն իր կազմուածքով ջրակուր եղաւ. Նաւարկութիւնը զրկուեց իր բոլոր յարմարանքներից. Ողնափայտն ամուր իսկոյն կոտրուեց. Զիստն ամրապնդող կապարանները ջարդուփշուր եղան. Աւերակ դարձաւ նավագոգը ողջ. Նաւախելը իր եզրաշրթերով խախտուելով՝ թռաւ. Շքեղ բազմոցներն ընկան սուզուեցին. Վայելչակառոյց վանդակապատը հիմքից կործանուեց. Հանգստարանի գահաւորակը քարուքանդ եղաւ. Տախտակամածը իսպառ քայքայուեց. Պնդիչ գամերը դուրս թռան տեղից: Արդիւնքը դրա մնաց ինձ համար Որպէս ողբերիս յիշատակարան: Իսկ նաւավարը նաւի դէմուդէմ Ձեռքը ծնօտին դեգերում է, դառն Արտասուքների գետեր թափելով Եւ նշմարելով խորտակուած նաւի խեղճ բեկորները, Որոնք խողխողուած բանականի պէս Տարուբերուում են ալեկոծ ծովի ծփանքի վրա, Հեծում է անվերջ ցաւագին թախծով: Ճշմարտութիւնից վրիպում չէ այն, Որ հիմա բարի նաւապետը իր երկնաւոր զօրքով՝ Աշխարհի ծովում բանական գոլիս Խորտակուած նաւն է ցաւագին ողբում: Քանզի, արդարև, բարեգութ տէրը, Որպէս օրինակ մարդկութեան, լացեց Նաև իր թաղուած ազգակցի համար, Լացեց մոլորեալ Երուսաղէմի Այլև մոլեգնած Յուդայի վրայ, Որոնցից վերջին երկուսը կորցրին յոյսը փրկութեան՝ Ծովում կործանուած այս նաւակի պէս, Սակայն միւսը, անդունդի յատակ հասնելուց յետոյ, Յոյսի պարանը իր ձեռքում պահած, Փրկչի զօրութեամբ հանգիստ, ապահով դուրս ելաւ նորից: *** Իսպառ ուրացած պարտքը տաղանդիս՝ Ես ապիկարս, գործերով անարգ, Որպէս արքունի գանձերի վատնիչ, Կրկնադատ, մեծին անճողոպրելի պատասխանատու Մի կալանաւոր, փրկութիւնից զուրկ, Արժանի կերպով կանգնել եմ ահա Անխուսափելի պատժի յանդիման: Բիւր քանքար եմ պարտք, այնինչ գրպանում չունեմ մի ունկի. Եւ անբարեխօս փակուած կապկպուած դառն արգելանում, Խաւար բանտի մէջ ճաշակելով լոկ հեծեծանք ու լաց՝ Կանչուում եմ այսպէս անպաշար, անօգ ու անապաւէն: Ի՜նչ է մնում ինձ, թէ ոչ բարբառել Կոծ ու կսկիծով այսքա՜ն ողբաձայն. Ընտրեցի այս չափն ու վերջոյթը նոյն Խորհրդաւոր ու անհատնում թուով երկեակ տասնեակի: Բոլոր կողմերից ժանտ աղքատութեան հնոցն է մրրկում: Անպատսպար ու թշուառ, վշտաբեկ, Ալեկոծ հոգով, միշտ ապաշնորհ ու սխալական Մի մարդ եմ, սիրտս գրաւի դրած: Անողորմ հայցով ահա պիտ' կանգնեմ դատաստանի դէմ. Մեղքի ու մահուան անտես զէնքերով Զգայարանս է գաղտնի խոցոտուում. Փրկութիւնից զուրկ մի գերի եմ ես չարի բռնութեան. Խաստի սուսերն է սուրսայր՝ խոցոտում էութիւնս ողջ: Այժմ իսկ, ատեանի բեմը յիշելիս, Անլոյս մռայլն է կանգնում չարատես աչքերիս մէջ՝ Տարակոյսներով անօգ կապկպուած, Անպաշտպան, մոլար մորմոքուած այսպէս գեհենի հրով՝ Մեղքի վիհերում կործանուում եմ ես ու կորչում անհետ: Ունեցածս անարգ արծաթն անպիտան Չի ընդունուելու և չի ամբարուի տէրունի գանձում: Հայեացքս է պղտոր, ձեռքս անմաքուր, աննուիրական: Բայց բեկուած սրտով, մատներով դողդոջ՝ առած դարձաւ յոյս, Երեսս հողին՝ պաղատում եմ քեզ, օ՜ մայր Յիսուսի, Երկնի իսկուհի՜, կեանքի փրկանա´կ, Բարեխօս եղիր ու մեղաւորիս մաղթի´ր քաւութիւն, Դու, որին երկրից մատուցուում եմ միշտ Հոտանուշ իւղեր, խնկաբուրումներ և օրհներգութիւն: Շար . 9 «»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»«»

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատուական վարչութեան մեկնաբանութիւն

1991թ. ապրիլի վերջին - մայիսի սկզբներին Ադրբեջանի ՆԳՆ յատուկ նշանակութեան միլիցիայի ջոկատները` (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի աջակցութեամբ սկսեցին պատժիչ գործողութիւններ, նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան յարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչութեանը: Իրականացուեց «Կոլցո» լայնածաւալ ռազմական գործողութիւնը, որն ուղղուած էր Ադր. ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշէն և Մարտունաշէն գիւղերի, Շահումեանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գիւղերի հայ բնակչութեան վտարմանը:

Այդ գործողութեան արդիւնքում ամբողջովին դատարկուեցին, հիմնայատակ աւերուեցին կամ ադրբէջանցիներով: Բնակեցուեցին տասնեակ հայկական բնակավայրեր: Բռնատեղահանուեցին տասնեակ հազարաւոր մարդիկ, սպաննուեցին հարիւրաւոր հայեր: Իր ծայրայեղ դաժանութեամբ և մարդու իրաւունքների զանգուածային խախտումներով աչքի ընկած <<Կոլցո>> գործողութեան հետևանքով էր հենց, որ շեշտակիօրէն սրուեց լարուածութիւնը տարածաշրջանում, և ղարաբաղեան հակամարտութիւնը տեղափոխուեց ռազմական հարթութիւն:

ԵԱՀԽ առաքելութեան 1992 թ. Փետրուարի 28-ի զեկուցման մէջ նշվել է` <<1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին իրադրութիւնը յատկապէս սրուեց, երբ խորհրդային բանակը Ադր. ՆԳՆ ստորաբաժանումների օգնութեամբ տարածաշրջանի շատ գիւղերից տեղահանեց հայերին: Տեղահանութիւնն իրականացուել է առանձնայատուկ դաժանութեամբ>>:

<<Կոլցո> ռազմական գործողութեան ընթացքում տեղի ունեցած դէպքերն իրենց արտացոլումն են գտել միջազգային մի շարք կազմակերպութիւնների փաստաթղթերում, դարձել լսումների թեմա` ՌԴ Գերագոյն Խորհրդի մարդու իրաւունքների կոմիտէում և գնահատուել Եւրախորհրդարանի և ԱՄՆ սենատի բանաձևերում:

Մոսկովեան <<Մեմորիալ>> միութեան իրաւապաշտպան կենտրոնն արձանագրել է մարդու հիմնարար իրաւունքների ամենակոպիտ խախտումներ. <Կոպտօրէն խախտուել է իւրաքանչիւր մարդու կեանքի, ազատութեան, անձնական անձեռնմխելիութեան իրաւունքը, կիրառուել են կտտանքներ, կատարուել` ինքնակամ կալանքներ և ձերբակալութիւններ, կատարուել են բազմաթիւ գոյքային իրաւախախտումներ: Բնակչութեան տեղահանումը կրել է զանգուածային բնոյթ: Այդ խախտումներին յատուկ ցինիկութիւն է հաղորդում այն փաստը, որ խաղաղ բնակչութեան նկատմամբ զանգուածային բռնութիւնը կատարուել է հենց իրաւապահ մարմինների կողմից: Այդ ամենի պատասխանատուութիւնն ընկնում է ինչպէս Ադրբեջանի Հանրապետութեան ՆԳՆ և ՊԱԿ-ի բարձրագոյն ղեկավարութեան, այնպէս էլ ԽՍՀՄ ՆԳՆ, պաշտպանութեան նախարարութեան և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զօրքերի հրամանատարութեան վրայ: Այդ յանցագործութիւնները ստուեր են նետում նաև ԽՍՀՄ բարձրագոյն ղեկավարութեան վրայ>>:

1991 թ. մայիսի 1-ին ԱՄՆ սենատում ընդունուեց միաձայն որոշում, որով դատապարտուում էին <<ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարութեան կողմից ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի հայազգի բնակչութեան դէմ կատարուած յանցագործութիւնները>>: Նրանում, մասնաւորապէս, դատապարտուում էին <<Լեռնային Ղարաբաղում և յարակից հայկական բնակավայրերում ու Հայաստանում անմեղ մարդկանց, կանանց և երեխաների վրայ կատարուած յարձակումները, ռազմական ուժի լայնածաւալ կիրառումը, ինչպէս նաև Հայաստանի արևելեան և հարաւային սահմաններին անզեն բնակչութեան գնդակոծումները>> և կոչ էր արուում <<վերջ տալ շրջափակմանը, ուժի գործադրման միւս ձևերին, ինչպէս նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դէմ ուղղուած ահաբեկչութեանը>>:

Մայիսի 25-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամաւորների չորրորդ նստաշրջանում քննարկման դրուեց Հայաստանի և Ադրբեջանի մի շարք շրջաններում ստեղծուած իրադրութեան շուրջ զեկոյցի նախագիծը, որն էլ ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունուեց: Որոշման մէջ, մասնաւորապէս, նշուում էր, որ <<համաձայն մարդու իրաւունքների միջազգայնօրէն ճանաչուած նորմերի և համաձայնագրերի` անհրաժեշտ է անմիջապէս դադարեցնել խաղաղ բնակչության տեղահանումը, ազատ արձակել պատանդներին և զինուած բախումների գործերով քննութեան տակ գտնուողներին յանձնել ԽՍՀՄ դատախազութեան վարոյթ>>:

Այդուհանդերձ, <<Կոլցո>> ռազմական գործողութեան ընթացքում թոյլ տրուած յանցագործութիւններին համապատասխան քաղաքական և իրաւական գնահատական չի տրուել միջազգային հանրութեան կողմից, իսկ կազմակերպիչներն ու կատարողները մնացել են անպատիժ: Այն նախադէպ դարձաւ, որպէսզի Ադրբեջանը նոր ռազմական յանցագործութիւններ և անմարդկային գործողութիւններ իրականացնի հայազգի խաղաղ բնակչութեան նկատմամբ:

Առ այսօր բռնատեղահանուած բնակիչները զրկուած են սեփական տները վերադառնալու հնարաւորութիւնից և չեն ստացել որևէ փոխհատուցում:

Ափսոսանքով պէտք է արձանագրել նաև, որ <<Կոլցո>> ռազմական գործողութեամբ տեղահանութեան ենթարկուած ոչ մի հայկական գիւղ չի յիշատակուում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտութեան կարգաւորման համար միջազգային դիտորդների կողմից առաջարկուող և ոչ մի փաստաթղթում: